Փաշինյան․ COP17-ը Հայաստանի համար նաև զբոսաշրջային մեծ հնարավորություն է Անդրեասյանը հետևել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի բարեկարգման աշխատանքների ընթացքին #ՈՒՂԻՂ․ Կառավարության նիստ Էդուարդ Հակոբյանը, Եղիազար Վարդանյանը, Սուրեն Թովմասյանը կվերանշանակվեն Ալիևի հայտարարությունների վերաբերյալ ՀՀ ԱԳՆ-ի լռությունը մտահոգիչ է. ադրբեջանագետ Օգոստոսի 13-ի դրությամբ բնակարանի ձեռքբերման հավաստագիր է ստացել Ղարաբաղից տեղահանված 7743 ընտանիք Հայտնաբերվել են վտանգավոր խաղալիքներ․ կասեցվել է դրանց վաճառքը Երևանում բախվել են «Hongqi»-ն ու «Mercedes»-ը. բժիշկներն արձանագրել են վարորդներից մեկի մահը Ադրբեջանը փորձում է Հայաստանին էներգետիկ ծուղակի մեջ գցել․ փորձագետ Ռուսաստանի ՊՆ-ն հայտնել է Ուկրաինայի ռազմածովային ուժերի կառավարման կետի հարվածի մասին Գլոբալ բնապահպանական հիմնադրամի տնօրենը կայցելի Հայաստան՝ մասնակցելու COP17-ին Խոր Վիրապի ճանապարհին 48-ամյա վարորդը Ford-ով բախվել է էլեկտրասյանը և հայտնվել ձորում․ կա 2 վիրավոր 

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել ու բարեմաղթանքներ է հղել գործարարներին գալիք տոների առթիվ

Քաղաքական

Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի անունից Հայաստանի գործարար համայնքի ներկայացուցիչների համար կազմակերպվել է ընդունելություն: Նիկոլ Փաշինյանը շնորհավորել ու բարեմաղթանքներ է հղել գործարարներին գալիք տոների առթիվ: Շնորհավորական խոսքում վարչապետի պաշտոնակատարն անդրադարձել է անցնող 2018 թվականի տնտեսական տարվա արդյունքներին և 2019 թվականից ակնկալիքներին:

Դիմելով ներկաներին՝ Նիկոլ Փաշինյանը, մասնավորապես, նշել է.

«Գործարար համայնքի հարգելի ներկայացուցիչներ, ուրախ եմ ձեզ տեսնելու համար: Թույլ տվեք նախ և առաջ շնորհակալություն հայտնել ձեզ 2018 թվականին կատարած աշխատանքների համար, որովհետև 2018-ը քաղաքական բուռն իրադարձություններով լեցուն տարի էր, սակայն նրա կարևոր առանձնահատկություններից մեկն այն էր, որ մենք, ըստ էության, տնտեսական ցնցումներ չունեցանք: Դա նաև Հայաստանի գործարար համայնքի ցուցաբերած բացառիկ ջանքերի արդյունք է և իսկապես շատ բարձր է գնահատվում կառավարության կողմից:

Հաջորդը, որ 2019 թվականի տարեմուտի կապակցությամբ շնորհավորելու համատեքստում ուզում եմ ասել, հետևյալն է. կարծում եմ, որ 2019 թվականի համար ստեղծվել է բացառիկ հնարավորություն՝ կառավարության և գործարար համայնքի հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնելու և այդ հարաբերություններին նոր որակ հաղորդելու առումով: Կարող եմ արձանագրել, որ Հայաստանի կառավարության վերնախավում ներգրավված մարդիկ չունեն և չեն ունենալու խմբային, անձնային տնտեսական հետաքրքրություններ, ինչը նշանակում է, որ մեր հիմնական խնդիրը լինելու է ընդհանրապես տնտեսության և դրանում ներգրավված ընկերությունների հաջողությունը: Ամենակարևոր շահագրգռությունը, որ մենք ունենք այդ ասպարեզում՝ առանց բացառության բոլոր ընկերությունների հաջողությունն է: Հայաստանում չկա գեթ մեկ ընկերություն, որի անհաջողությամբ մենք շահագրգռված լինենք որևէ պատճառաբանությամբ և Հայաստանում չկա գեթ մեկ ընկերություն, որի հաջողությամբ մենք շահագրգռված չլինենք: Սա, կարծում եմ, չափազանց կարևոր և բացառիկ իրավիճակ է մեր իրականության մեջ և սրանից բխում է մեր հիմնական շահագրգռությունը. մենք ուզում ենք, որ Հայաստանի բոլոր ընկերությունները 2019 թվականին ստանան մեծ եկամուտներ, առավել մեծ եկամուտներ, հնարավորինս շատ եկամուտներ, որպեսզի հասկանալիորեն ավելի մեծ հարկեր վճարեն Հայաստանի Հանրապետությանը:

Ուզում ենք նաև ձեզ հավաստիացնել, որ այդ հարկերն առավել արդյունավետ և նպատակային ծախսելու արդյունավետությունը պիտի դառնա մեր հիմնական առաջնահերթություններից մեկը՝ ի շահ մեր երկրի, մեր ազգային շահերի: Մենք այդ ուղղությամբ նաև պետք է միմյանց հետ աշխատենք: Սա իսկապես բացառիկ հնարավորություն է, որ ձևավորվի նոր գոծընկերության մակարդակ: Իհարկե, այս իրավիճակը ենթադրում է նաև, որ գործարար համայնքը պետք է ակտիվ ներգրավված լինի օրենսդրական դաշտի բարեփոխումների գործընթացին, որպեսզի այն բարեփոխումները, որ մենք մտադիր ենք իրականացնել տնտեսությունը խթանելու, տնտեսական աճ ապահովելու համար, իրականում ծառայեն այդ նպատակին և ոչ թե հակառակ էֆեկտների բերեն, որովհետև մենք ունենք ծրագրեր, որոշակի պատկերացումներ, բայց դրանք գործնականում կիրառողները լինելու եք դուք, և շատ կարևոր է նախապես համոզվել, որ այդ փոփոխությունների գործնական կիրառումը իսկապես բերելու է պոզիտիվ արդյունքների:

Իհարկե, մեր երկիրն այսօր ունի մեծ ամբիցիաներ և իր առջև դրված մեծ խնդիրներ, և այդ ձգտումների, նպատակների ֆինանսավորողը լինելու եք դուք, նկատի ունեմ բացառապես օրինական ֆինանսավորումը, որովհետև կրկին ուզում եմ ընդգծել, որ Հայաստանի Հանրապետությունում տնտեսվարողները և ընդհանրապես որևէ ընկերություն ազատված է որևէ տեսակի կոռուպցիոն պարտավորությունից: Բայց սրանից պատասխանատվության չափը ոչ թե պակասում է, այլ ավելանում,  որովհետև իսկապես այն խնդիրները, որ մենք որպես պետություն, որպես ժողովուրդ դրել ենք մեր առաջ, հնարավոր կլինի լուծել միայն մի դեպքում, եթե ձեր աշխատանքը, գործունեությունը լինի առավել հաջող և հետևաբար որպես արդյունք պետական բյուջեի եկամուտներն էլ ավելանան ու մենք ի վիճակի լինենք ամբողջ ծավալով և պատշաճ մակարդակով լուծել մեր պետության առջև ծառացած խնդիրները:

Սրտանց շնորհավորում եմ ձեզ և բոլորիս անցած՝ 2018 թվականի կապակցությամբ, որովհետև կարծում եմ, որ 2018-ը մեր պատմության և հիշողության մեջ կմնա որպես պոզիտիվ տարի և ցանկանում եմ, որ 2019 թվականը մեր պատմության և հիշողության մեջ մնա որպես շատ ավելի պոզիտիվ տարի: Հույս ունենք, որ միասին կկարողանանք հասնել այդ արդյունքին:

Եվ ուրեմն, շնորհավոր Ամանոր և Սուրբ ծնունդ: Շնորհակալ եմ»:   

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Փաշինյան․ COP17-ը Հայաստանի համար նաև զբոսաշրջային մեծ հնարավորություն էԹրամփը հավանություն է տվել կոնգրեսական Լունայի վերընտրությանը Անդրեասյանը հետևել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի բարեկարգման աշխատանքների ընթացքին#ՈՒՂԻՂ․ Կառավարության նիստԷդուարդ Հակոբյանը, Եղիազար Վարդանյանը, Սուրեն Թովմասյանը կվերանշանակվենԱլիևի հայտարարությունների վերաբերյալ ՀՀ ԱԳՆ-ի լռությունը մտահոգիչ է. ադրբեջանագետՕգոստոսի 13-ի դրությամբ բնակարանի ձեռքբերման հավաստագիր է ստացել Ղարաբաղից տեղահանված 7743 ընտանիքՀայտնաբերվել են վտանգավոր խաղալիքներ․ կասեցվել է դրանց վաճառքըՊուտինն առաջին անգամ այցելել է Կուրիլյան կղզիներ Երևանում բախվել են «Hongqi»-ն ու «Mercedes»-ը. բժիշկներն արձանագրել են վարորդներից մեկի մահըԱդրբեջանը փորձում է Հայաստանին էներգետիկ ծուղակի մեջ գցել․ փորձագետՌուսաստանի ՊՆ-ն հայտնել է Ուկրաինայի ռազմածովային ուժերի կառավարման կետի հարվածի մասինԳլոբալ բնապահպանական հիմնադրամի տնօրենը կայցելի Հայաստան՝ մասնակցելու COP17-ինԽոր Վիրապի ճանապարհին 48-ամյա վարորդը Ford-ով բախվել է էլեկտրասյանը և հայտնվել ձորում․ կա 2 վիրավորԱբրահամյան․ TRIPP-ը Թեհրանում ընկալվում է ոչ թե որպես տնտեսական, այլ քաղաքական նախագիծԵրևանում հանցագործությունների թիվը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 20,9 տոկոսով«Հրապարակ». Արցախի քաղաքական գործիչները թեժ քննարկումների մեջ են Մարտուն Գրիգորյանին ձերբակալել են դատարան ներկայացնելու նպատակով․ փաստաբան«Հրապարակ»․ Սաշիկ Սարգսյանին «ծախսելու փող» չթողեցին Մարտուն Գրիգորյանին կալանավորելու որոշում է կայացվել․ նրան տարել են Հակակոռուպցիոն կոմիտեՍկզբում Սահմանադրությունը, ապա՝ Տիգրանաշենը. «Հրապարակ»Արցախցիների բնակապահովման ծրագիրը գրեթե անիրագործելի է դարձել. «Հրապարակ»Փաշինյանից դժգոհ են և՛ ՌԴ-ում, և՛ Եվրոպայում. նոր զարգացումներ․ «Ժողովուրդ»Ինչ էին քննարկում ԱԺ նախագահն ու 3 խմբակցությունների ղեկավարները․ «Ժողովուրդ»«Հրապարակ»․ Վարչաբենդն այլեւս չի՞ գործում ՔԿ-ն փակեց օբյեկտները, իսկ կարևոր հարցերը՝ «նախաքննության գաղտնիքով»․ «Ժողովուրդ»Ինչ է սպասվում ԱԽՔ Արմեն Գրիգորյանին․ «Ժողովուրդ»Ճակատագիրը պատրաստել է անսպասելի հանդիպում... Ո՞վ կհայտնվի քո կյանքում Կենտրոնում և Արաբկիրում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիան ամբողջ շաբաթ Գրենլանդիան Թրամփի հետ կապ ունեցող ընկերությանը ստիպեց հորատումը հետաձգել մինչև 2027 թվականը Ֆրանսիայի հյուսիսում անտառային հրդեհների պատճառով մոտ 1200 մարդ է տարհանվել Մարոկկոն ուժեղացրել է Իսպանիայի հետ սահմանի պահպանությունը՝ Սեուտա նոր զանգվածային ճեղքման կոչերի պատճառով Որքա՞ն է ձեր կենսաթոշակը կամ նպաստը․ Հայաստանում նոր առցանց հաշվիչ է ստեղծվել (տեսանյութ) Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը հեռանում է պաշտոնից․ Թրամփ «Գազպրոմ Արմենիա»-ն հայտարարություն է տարածել Պատմական խավարում Եվրոպայում․ Լուսինը մինչև 2 րոպե 18 վայրկյան ամբողջությամբ ծածկել է Արեգակը Զալցբուրգում գողացել են Մոցարտի 320 ոսկե արձանիկներից 210-ը Խոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ օգոստոսի 13/14-ին Մեծ ուժ քեզ և ընտանիքիդ, ամուր գրկում եմ․ Նեյմարը՝ Մեսսիին 2026-ի օգոստոսը կարող է պատմության մեջ մտնել որպես ամենաշոգը․ նոր ռեկորդի շեմին ենք Բացառիկ տեսանյութ՝ Երևանում տղամարդը բարձրությունից ընկել է և մահացել Վիրավորական գրառումից հետո՝ «պատիժ»․ խանութի սեփականատերը ճնշում է գործադրել անչափահասի նկատմամբ ԱՄՆ ներգաղթի ծառայությունը մտադիր է աշխատակիցներին ապահովել ձերբակալվածներին էլեկտրահարող ձեռնոցներով Մեսսին հոր մահից հետո գրառում է արելԲնական шղետներից համաշխարհային վնասը կես տարվա ընթացքում հասել է 100 միլիարդ դոլարի․ Լևոն Ազիզյան «Գանձ» էին փնտրում, նռնակ գտան.երեխաները Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակների նռնակ են գտել Թբիլիսիից կոշտ ուղերձ Մոսկվային$927 միլիոն՝ Սպիտակ տան վերափոխման համար․ գաղտնի պայմանագրերի մանրամասներ են բացահայտվել Ատլանտյան օվկիանոսում ձևավորվել է «Քրիստոբալ» արևադարձային փոթորիկը Քանի դեռ ԱՄՆ-ը չի փոխել իր վարքագիծը և չի ընդունել Իրանի պայմանները, Հորմուզի նեղուցը չի բացվի․ Իրանի Անվտանգության խորհրդի ղեկավար
Ամենադիտված