Փաշինյան․ COP17-ը Հայաստանի համար նաև զբոսաշրջային մեծ հնարավորություն է Անդրեասյանը հետևել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի բարեկարգման աշխատանքների ընթացքին #ՈՒՂԻՂ․ Կառավարության նիստ Էդուարդ Հակոբյանը, Եղիազար Վարդանյանը, Սուրեն Թովմասյանը կվերանշանակվեն Ալիևի հայտարարությունների վերաբերյալ ՀՀ ԱԳՆ-ի լռությունը մտահոգիչ է. ադրբեջանագետ Օգոստոսի 13-ի դրությամբ բնակարանի ձեռքբերման հավաստագիր է ստացել Ղարաբաղից տեղահանված 7743 ընտանիք Հայտնաբերվել են վտանգավոր խաղալիքներ․ կասեցվել է դրանց վաճառքը Երևանում բախվել են «Hongqi»-ն ու «Mercedes»-ը. բժիշկներն արձանագրել են վարորդներից մեկի մահը Ադրբեջանը փորձում է Հայաստանին էներգետիկ ծուղակի մեջ գցել․ փորձագետ Ռուսաստանի ՊՆ-ն հայտնել է Ուկրաինայի ռազմածովային ուժերի կառավարման կետի հարվածի մասին Գլոբալ բնապահպանական հիմնադրամի տնօրենը կայցելի Հայաստան՝ մասնակցելու COP17-ին Խոր Վիրապի ճանապարհին 48-ամյա վարորդը Ford-ով բախվել է էլեկտրասյանը և հայտնվել ձորում․ կա 2 վիրավոր 

Ինչով աչքի ընկան Հայաստան-ԵՄ հարաբերությունները 2018 թվականին

Քաղաքական

2018 թվականը ՀՀ-ԵՄ հարաբերությունների և եվրաինտեգրման ուղղությամբ տեղի ունեցած զարգացումների առումով բավական հագեցած և արդյունավետ էր:

2018թ.-ի փետրվարին ստորագրվեց «ԵՄ-Հայաստան Գործընկերության առաջնահերթությունները» փաստաթուղթը, որը սահմանում է նախորդ տարվա նոյեմբերին կնքված Համապարփակ և Ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) շրջանակներում առաջիկա տարիների համատեղ քաղաքականության գերակայությունները: Փաստաթուղթը ներառում է 4 ոլորտ՝ կառույցների հզորացում, տնտեսական զարգացում, էներգաարդյունավետություն և բնապահպանություն, շարժունակություն և մարդկանց միջև շփումներ: Նախատեսվում է, որ մինչև 2020թ. այս ուղղություններով Հայաստանում կիրականացվեն բարեփոխումներ:

Իսկ հենց ՀՀ-ԵՄ համաձայնագիրը, որը թե՛ ՀՀ-ԵՄ, թե՛ ԵՄ առանձին երկրների հետ տարբեր ոլորտներում համագործակցության ընդլայնման և զարգացման հնարավորություն է ընձեռում, ՀՀ ԱԺ կողմից վավերացվելուց հետո այս տարվա հունիսի 1-ին՝ երկրում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո, մտավ պայմանական կիրարկման փուլ: Ըստ համաձայնագրի՝ այս փուլում կգործեն այն դրույթները, որոնք վերաբերում են Հայաստանի և ԵՄ ընդհանուր իրավասություններին՝ չառնչվելով ԵՄ առանձին երկրներին: Համաձայնագիրը լիարժեք ուժի մեջ կմտնի բոլոր ԵՄ անդամ երկրների օրենսդիր մարմինների և Եվրախորհրդարանի կողմից այն վավերացնելուց հետո: Առ այսօր համաձայնագիրը վավերացրել են Էստոնիան, Լատվիան, Լիտվան, Բուլղարիան, Լեհաստանը, Լյուքսեմբուրգը և Մեծ Բրիտանիան: Եվրախորհրդարանի կողմից այն նույնպես վավերացվել է, ինչը ցույց է տալիս, որ ԵՄ անդամ երկրների միջև համաձայնագրի հետ կապված կա կոնսենսուս, և դրա վավերացումը մյուս անդամ երկրների ազգային խորհրդարանների կողմից միայն ժամանակի հարց է: Այնումենայնիվ, հայկական կողմն այս ուղղությամբ հետևողական աշխատանք իրականացնելու կարիք ունի՝ արագացնելու վավերացման գործընթացը և առանց որևէ սահամափակումների սկսելու համաձայնագրի բոլոր դրույթների լիարժեք կյանքի կոչումը:

ՀՀ-ԵՄ համաձայնագրի մասնակի կիրարկումը պրակտիկորեն մեկնարկելու տեսանկյունից բավական կարևոր էր հունիսի 21-ին տեղի ունեցած Եվրոպական միության և Հայաստանի միջև գործընկերության խորհրդի անդրանիկ նիստը (Խորհուրդը ՀԸԳՀ շրջանակներում ստեղծված բարձրագույն մարմին է, որը կոչված է վերահսկելու համաձայնագրի իրականացումը և քննարկելու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր), որի ժամանակ քննարկվել է համաձայնագրի կիրարկման վերաբերյալ ՀՀ կողմից պատրաստված ճանապարհային քարտեզը: Նիստի ժամանակ ԵՄ բարձրագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին հայտարարել է, որ համաձայնագիրը ոչ միայն հանդիսանում է հարաբերությունների իրավական հենքը, այլև Հայաստանի համար կարևոր գործիք է` խրախուսելու բարեփոխումները և գործընկերությունը, որը հիմնված է ընդհանուր արժեհամակարգի վրա։

Այս տարի իր ակտիվ գործունեությունն է շարունակել 2017թ.-ի դեկտեմբերին ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովը, որը կոչված է համակարգելու համաձայնագրի և ՀՀ-ԵՄ Գործընկերության առաջնայնությունների փաստաթղթի կիրարկումն ապահովող միջոցառումները: Կայացել է 3 նիստ, որոնց ժամանակ քննարկվել են համաձայնագրի առանձին դրույթների կիրարկման, ինչպես նաև ՀՀ կողմից մշակված ճանապարհային քարտեզում ներառված միջոցառումները եվրոպական կողմի հետ համաձայնեցնելու վերաբերյալ հարցեր:

ՀՀ-ԵՄ համաձայնագրի իրականացման վրա խորհրդարանական վերահսկողության ուժեղացման տեսանկյունից բավական կարևոր էր ՀՀ-ԵՄ խորհրդարանական կոմիտեի ստեղծումը, որի անդրանիկ նիստը տեղի ունեցավ հոկտեմբերի 24-ին Ստրասբուրգում: Կոմիտեն կոչված է ամրապնդելու Եվրոպական խորհրդարանի և ՀՀ Ազգային ժողովի միջև փոխգործակցությունը, ինչն, անշուշտ առավել արդյունավետ կդարձնի համաձայնագրի իրականացումը: Իսկ նոյեմբերի 27-ին տեղի ունեցավ ՀԸԳՀ-ով նախատեսված Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության Գործընկերության կոմիտեի անդրանիկ նիստը, որի ժամանակ քնարկվեց ՀՀ կառավարության կողմից կազմված ՀԸԳՀ իրականացման ճանապարհային քարտեզի նախագիծը, ինչպես նաև շեշտվեց, որ առաջիկա տարիներին, ինչպես և նախատեսված է համաձայնագրով, ՀՀ-ն իրականացնելու է օրենսդրության մոտարկում ՀԸԳՀ-ում նշված ԵՄ օրենսդրությանը, այդ թվում՝ տրանսպորտի, էներգետիկայի, շրջակա միջավայրի, կլիմայի գործողության, հարկման, ինչպես նաև սպառողների պաշտպանության ոլորտներում:

Հատկանշական է, որ ՀԸԳՀ շրջանակներում, ինչպես նաև ՀՀ-ում կայանալիք ընտրություններին ընդառաջ նոյեմբերի 14-ին ստորագրվել է համաձայնագիր՝ ԵՄ անունից «ՀԸԳԱ ծրագրի ընդհանուր ֆինանսական զամբյուղում» 1.5 միլոն եվրո ներդրում անելու վերաբերյալ՝ նպատակ հետապնդելով աջակցել ընտրական բարեփոխումներին ու Հայաստանում ավելի վստահելի ու թափակցիկ ընտրությունների անցկացմանը: Արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման համար ֆինանսական աջակցություն են ցուցաբերել նաև Գերմանիան, Միացյալ Թագավորությունը և Շվեդիան՝ հատկացնելով համապատասխանաբար 0,7 միլիոն եվրո, 0,5 միլիոն ֆունտ ստերլինգ և 1,5 միլիոն շվեդական կրոն:

ՀԸԳՀ-ի կիրարկումից զատ, ՀՀ-ԵՄ օրակարգում է նաև վիզային ռեժիմի ազատականացումը: Չնայած նրան, որ այս տարի շոշափելի տեղաշարժ չի արձանագրվել, կողմերն իրենց պատրաստակամությունն են հայտնել ամենակարճ ժամկետներում և ՀՀ կողմից համապատասխան բարեփոխումների իրականացումից հետո չեղարկել վիզային ռեժիմը: Այս համատեքստում հատկանշական է, որ սույն թվականի նոյեմբերին ՀՀ փոխարտգործնախարար Կարեն Նազարյանը հայտարարել է, որ, ամենայն հավանականությամբ, եվրոպական կողմից Հայաստան կժամանի համապատասխան գնահատման առաքելություն, որի արդյունքում էլ Հայաստանին կտրվի Վիզայի ազատականացման գործողությունների ծրագիրը, և դրա կիրարկման դեպքում 2020 թվականին ՀՀ քաղաքացիների համար կտրամադրվի վիզային ազատ ռեժիմ: Նշենք, որ հենց Գործողությունների ծրագրի հաստատումով էլ կազդարարվի վիզայի ազատականացման երկխոսության գործընթացի մեկնարկը:

Հատկաշական է, որ իշխանափոխությունից հետո, երբ Հայաստանում տեղի են ունենում լայնամասշտաբ բարեփոխումներ, սկսվել է կոռուպցիայի դեմ պայքարի աննախադեպ գործընթաց, Եվրամիությունն առավել շահագրգռված է ընդլայնել և զարգացնել հարաբերությունները ժողովրդավարացման գործընթացում առաջընթաց արձանագրող Հայաստանի հետ: Նման մոտեցումն արտահայտված է թե՛ իշխանափոխությունից, թե՛ ՀՀ արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո ԵՄ բարձրաստիճան ներկայացուցիչների կողմից արված հայտարարություններում: Եվրահանձնաժողովի արտաքին հարաբերությունների հարցերով խոսնակ Մայա Կոսիյանչիչին, ԵՄ ընդլայնման և հարևանության հարցերով հանձնակատար Յոհաննես Հանը, ԵՄ բարձրագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին ընտրություններից հետո իրենց պատրաստակամությունն են հայտնել խորացնել երկկողմ քաղաքական ու տնտեսական հարաբերությունները՝ հիմքում ունենալով ԵՄ-Հայաստան համաձայնագրի հանձնառությունները:

Ինչ վերաբերում է ԵՄ առանձին երկրների հետ ՀՀ երկկողմ հարաբերություններին, ապա այս տարվա ընթացքում ԵՄ տարբեր երկրների բարձրաստիճան ներկայացուցիչների հետ շփումներն ու հանդիպումները կրում էին առավելապես ճանաչողական բնույթ, քանզի երկրում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո անհրաժեշտ էր տարբեր հարցերի շուրջ ծանոթանալ միմյանց տեսակետներին և հստակեցնել երկկողմ օրակարգերը: Տարվա ընթացքում բավական ակտիվ էին հատկապես հայ-ֆրանսիական բարձրաստիճան շփումները: Մայիսի 28-ին պաշտոնական այցով Հայաստան էր ժամանել  Ֆրանսիայի` Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լը Դրիանին, ով հանդիպումներ է ունեցել թե՛ ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի, թե՛ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Բավական կարևոր է, որ հանդիպումների ժամանակ Լը Դրիանին վերահաստատել է ֆրանսիական կողմի պատրաստակամությունը` շարունակելու դարավոր բարեկամության և ընդհանուր արժեհամակարգի վրա հիմնված համագործակցության խորացմանն ու առավել ընդլայնմանն ուղղված քայլերը: Տարվա երկրորդ կեսին Նիկոլ Փաշինյանը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հանդիպումներ է ունեցել Ֆանսիայում, ինչպես նաև Հայաստանում՝ Ֆրանկաֆոնիայի գագաթնաժողովի շրջանակներում: Հանդիպումներն անցել են դրական ֆոնի ներքո, ինչը թույլ է տալիս ենթադրել, որ արդեն իսկ ընտրական գործընթացներից հետո՝ 2019թ.-ին, կարող ենք ակնկալել հայ-ֆրանսիական հարաբերությունների առավել ընդլայնում և համատեղ նոր ծրագրերի իրականացում:

Հայ-գերմանական հարաբերություններին նոր խթան հաղորդելու տեսանկյունից բավական կարևոր էր նաև Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի պաշտոնական այցը Հայաստան: Կանցլերի պաշտոնում առաջին անգամ Հայաստան կատարած այցի արդյունքում Անգելա Մերկելը հստակեցրեց երկկողմ համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր, այլ նաև հնարավորություն ունեցավ ծանոթանալ իշխանափոխությունից հետո Հայաստանում տիրող իրավիճակին, մարդկանց շրջանում առկա ընդհանուր տրամադրություններին: Երկկողմ հարաբերություններում դրական դինամիկայի մասին է խոսում նաև արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո Անգելա Մերկելի շնորհավորական ուղերձը, որում նա ոչ միայն իր պատրաստակամությունը հայտնեց աջակցություն ցուցաբերել ՀՀ-ում բարեփոխումների իրականացմանը, այլ նաև ցանկություն արտահայտեց մոտ ապագայում հանդիպել Նիկոլ Փաշինյանին:

Այս տարվա ընթացքում պետական այցով Հայաստանում է եղել նաև Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելլան: Հաշվի առնելով երկու կողմերից հնչած շեշտադրումները Իտալիայի և Հայաստանի գործընկերությունն առավել զարգացնելու անհրաժեշտության վերաբերյալ, կարող ենք ենթադրել, որ այցը նոր խթան կհանդիսանա երկկողմ հարաբերությունները նոր որակի բարձրացնելու տեսանկյունից:

Ամփոփելով, կարող ենք նշել, որ 2018թ-ի հատկապես երկրորդ կեսին թե՛ եվրաինտեգրման, թե՛ ԵՄ անդամ երկրների հետ հարաբերությունների ակտիվացման ուղղությամբ իրականացվել են բավական ակտիվ քայլեր: Եվրոպական գործընկերների շրջանում Հայաստանի նկատմամբ կա ձևավորված դրական ընկալում, ինչն առավել վառ դրսևորվեց դեկտեմբերին անցկացված արտահերթ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ եվրոպական կողմի արձագանքներում: Իսկ այս բարենպաստ մթնոլորտը պահպանելու և եվրոպական կողմի հետ աշխատանքների արդյունավետությունն առավել բարձրացնելու համար, իհարկե, գալիք տարվա ընթացքում անհրաժեշտ է լինելու իրականացնել հետևողական և թիրախային աշխատանք, ինչը կարող են կյանքի կոչել արդեն նոր ձևավորված խորհրդարանն ու կառավարությունը:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Փաշինյան․ COP17-ը Հայաստանի համար նաև զբոսաշրջային մեծ հնարավորություն էԹրամփը հավանություն է տվել կոնգրեսական Լունայի վերընտրությանը Անդրեասյանը հետևել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի բարեկարգման աշխատանքների ընթացքին#ՈՒՂԻՂ․ Կառավարության նիստԷդուարդ Հակոբյանը, Եղիազար Վարդանյանը, Սուրեն Թովմասյանը կվերանշանակվենԱլիևի հայտարարությունների վերաբերյալ ՀՀ ԱԳՆ-ի լռությունը մտահոգիչ է. ադրբեջանագետՕգոստոսի 13-ի դրությամբ բնակարանի ձեռքբերման հավաստագիր է ստացել Ղարաբաղից տեղահանված 7743 ընտանիքՀայտնաբերվել են վտանգավոր խաղալիքներ․ կասեցվել է դրանց վաճառքըՊուտինն առաջին անգամ այցելել է Կուրիլյան կղզիներ Երևանում բախվել են «Hongqi»-ն ու «Mercedes»-ը. բժիշկներն արձանագրել են վարորդներից մեկի մահըԱդրբեջանը փորձում է Հայաստանին էներգետիկ ծուղակի մեջ գցել․ փորձագետՌուսաստանի ՊՆ-ն հայտնել է Ուկրաինայի ռազմածովային ուժերի կառավարման կետի հարվածի մասինԳլոբալ բնապահպանական հիմնադրամի տնօրենը կայցելի Հայաստան՝ մասնակցելու COP17-ինԽոր Վիրապի ճանապարհին 48-ամյա վարորդը Ford-ով բախվել է էլեկտրասյանը և հայտնվել ձորում․ կա 2 վիրավորԱբրահամյան․ TRIPP-ը Թեհրանում ընկալվում է ոչ թե որպես տնտեսական, այլ քաղաքական նախագիծԵրևանում հանցագործությունների թիվը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 20,9 տոկոսով«Հրապարակ». Արցախի քաղաքական գործիչները թեժ քննարկումների մեջ են Մարտուն Գրիգորյանին ձերբակալել են դատարան ներկայացնելու նպատակով․ փաստաբան«Հրապարակ»․ Սաշիկ Սարգսյանին «ծախսելու փող» չթողեցին Մարտուն Գրիգորյանին կալանավորելու որոշում է կայացվել․ նրան տարել են Հակակոռուպցիոն կոմիտեՍկզբում Սահմանադրությունը, ապա՝ Տիգրանաշենը. «Հրապարակ»Արցախցիների բնակապահովման ծրագիրը գրեթե անիրագործելի է դարձել. «Հրապարակ»Փաշինյանից դժգոհ են և՛ ՌԴ-ում, և՛ Եվրոպայում. նոր զարգացումներ․ «Ժողովուրդ»Ինչ էին քննարկում ԱԺ նախագահն ու 3 խմբակցությունների ղեկավարները․ «Ժողովուրդ»«Հրապարակ»․ Վարչաբենդն այլեւս չի՞ գործում ՔԿ-ն փակեց օբյեկտները, իսկ կարևոր հարցերը՝ «նախաքննության գաղտնիքով»․ «Ժողովուրդ»Ինչ է սպասվում ԱԽՔ Արմեն Գրիգորյանին․ «Ժողովուրդ»Ճակատագիրը պատրաստել է անսպասելի հանդիպում... Ո՞վ կհայտնվի քո կյանքում Կենտրոնում և Արաբկիրում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիան ամբողջ շաբաթ Գրենլանդիան Թրամփի հետ կապ ունեցող ընկերությանը ստիպեց հորատումը հետաձգել մինչև 2027 թվականը Ֆրանսիայի հյուսիսում անտառային հրդեհների պատճառով մոտ 1200 մարդ է տարհանվել Մարոկկոն ուժեղացրել է Իսպանիայի հետ սահմանի պահպանությունը՝ Սեուտա նոր զանգվածային ճեղքման կոչերի պատճառով Որքա՞ն է ձեր կենսաթոշակը կամ նպաստը․ Հայաստանում նոր առցանց հաշվիչ է ստեղծվել (տեսանյութ) Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը հեռանում է պաշտոնից․ Թրամփ «Գազպրոմ Արմենիա»-ն հայտարարություն է տարածել Պատմական խավարում Եվրոպայում․ Լուսինը մինչև 2 րոպե 18 վայրկյան ամբողջությամբ ծածկել է Արեգակը Զալցբուրգում գողացել են Մոցարտի 320 ոսկե արձանիկներից 210-ը Խոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ օգոստոսի 13/14-ին Մեծ ուժ քեզ և ընտանիքիդ, ամուր գրկում եմ․ Նեյմարը՝ Մեսսիին 2026-ի օգոստոսը կարող է պատմության մեջ մտնել որպես ամենաշոգը․ նոր ռեկորդի շեմին ենք Բացառիկ տեսանյութ՝ Երևանում տղամարդը բարձրությունից ընկել է և մահացել Վիրավորական գրառումից հետո՝ «պատիժ»․ խանութի սեփականատերը ճնշում է գործադրել անչափահասի նկատմամբ ԱՄՆ ներգաղթի ծառայությունը մտադիր է աշխատակիցներին ապահովել ձերբակալվածներին էլեկտրահարող ձեռնոցներով Մեսսին հոր մահից հետո գրառում է արելԲնական шղետներից համաշխարհային վնասը կես տարվա ընթացքում հասել է 100 միլիարդ դոլարի․ Լևոն Ազիզյան «Գանձ» էին փնտրում, նռնակ գտան.երեխաները Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակների նռնակ են գտել Թբիլիսիից կոշտ ուղերձ Մոսկվային$927 միլիոն՝ Սպիտակ տան վերափոխման համար․ գաղտնի պայմանագրերի մանրամասներ են բացահայտվել Ատլանտյան օվկիանոսում ձևավորվել է «Քրիստոբալ» արևադարձային փոթորիկը Քանի դեռ ԱՄՆ-ը չի փոխել իր վարքագիծը և չի ընդունել Իրանի պայմանները, Հորմուզի նեղուցը չի բացվի․ Իրանի Անվտանգության խորհրդի ղեկավար
Ամենադիտված