Ցմահ դատապարտյալ Վահագն Մարուքյանը ազատ է արձակվել
Իրավունք
Ցմահ դատապարտյալ Վահագն Մարուքյանը դեկտեմբերի 25-ին ազատ է արձակվել դատարանի դահլիճից։ Այս մասին հայտնեցին ՀՀ արդարադատության նախարարության Քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնից:
Դատարանը հաշվի է առել դատապարտյալի ծանր առողջական վիճակը և պատժի կրման հետ անհամատեղելի հիվանդությունները:
Վանաձորի բնակիչ Վահագն Մարուքյանը կալանավորվել էր 1993 թվականին՝ 19 տարեկանում: Նա մեղավոր է ճանաչվել Վանաձորի Ռազմական ոստիկանության պետին դիտավորյալ, կանխամտածված սպանության մեջ:
1994 թ.-ին ՀՀ Գերագույն դատարանի դատավճռով նա դատապարտվել է մահապատժի, իսկ 2003 թվականից, ՀՀ նախագահի հրամանագրով, մահապատիժը փոխարինվել է ցմահ ազատազրկմամբ:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)