Ողբերգական դեպք Լոռու մարզում. 84-ամյա կնոջ դին հայտնաբերել են շենքի բակում
Արտակարգ Պատահար
Այսօր՝ դեկտեմբերի 25-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 13:00-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 և Լոռու մարզային փրկարարական վարչության օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Չուխաջյան 56 շենքի բակում կնոջ դի կա: Այս մասին գրում է Shamshyan.com-ը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Վանաձորի հրշեջ-փրկարարներն ու Վանաձորի շտապօգնության հերթապահ խումբը:
Բժիշկները արձանագրել են կնոջ մահը ու դեպքի մասին տեղեկությունը փոխանցել Վանաձոր քաղաքի ոստիկանության Բազումի բաժին:
Դեպքի վայր է ժամանել ոստիկանության Լոռու մարզային վարչության Վանաձորի Բազումի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի հետաքննության գծով տեղակալ Մելինե Եղշատյանի գլխավորությամբ:
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը նույն շենքի 5-րդ հարկի բնակիչ, 84-ամյա Մարուսյա Առաքելյան էր և, ըստ նախնական տեղեկությունների, տեղի ունեցածը ինքնասպանություն է:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)