ՀՖՖ Գործկոմը միաձայն քվեարկեց մշտական կոմիտեների նոր նախագահների և կազմերի հաստատման օգտին
Սպորտ
Դեկտեմբերի 24-ին՝ ՀՖՖ գրասենյակում, կայացավ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործադիր կոմիտեի հերթական նիստը: Օրակարգում էր 3 հարց՝ ՀՖՖ Գլխավոր քարտուղարի հաշվետվությունը, ՀՖՖ մշտական կոմիտեների նախագահների և կազմերի հաստատումը և ներդրումային ծրագրերի քննարկումը: Այս ասին տեղեկացնում է ՀՖՖ-ի կայքը:
ՀՖՖ առաջին փոխնախագահ, գլխավոր քարտուղար Արմեն Մելիքբեկյանը ՀՖՖ Գործկոմի անդամներին ներկայացրեց 2018 թ. հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին ՀՖՖ կատարած աշխատանքները և 2019 թ. ընթացքում իրականացվելւք ծրագրերը: Այնուհետև ՀՖՖ Գործկոմը միաձայն քվեարկեց մշտական կոմիտեների նոր նախագահների և կազմերի հաստատման օգտին:
ՀՖՖ Գործկոմի անդամներին ներկայացվեցին նաև մի շարք ներդրումային ծրագրեր: Ի թիվս այլ հարցերի՝ քննարկվեց Վաղարշապատի ակադեմիայի հետագա շահագործման հարցը: Որոշվեց անցկացնել ներդրումային ծրագրերի բաց մրցույթ, որի պայմանները ՀՖՖ-ն կհրապարակի հունվարի 10-ին:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)