Մահացել է Սամվել Մեսրոպյանը Ադրբեջանում հայերի հետ նամակագրության համար դատապարտված քաղաքագետը փորձել է ինքնասպшն լինել ՌԴ դրոնները հարվածել են Կիևին․ զոհեր ու վիրավորներ կան Սեպտեմբերի 25-ից սկսած՝ այս կենդանակերպի նշանները կյանքից լավագույնը կստանան. բախտի հրեշտակը կօգնի Մաշտոցի համայնքային ոստիկանները 51 փաթեթ կոկաին են առգրավվել «Զապ»-ը 2 ամսով կալանավորվեց․ «Օշականցի Գևորիկի» հարցով դատարանը դեռ որոշում չի կայացրել Միրզոյանը Նյու Յորքում մասնակցել է Փաշինյանի հանդիպումներին և բարձրաստիճան միջոցառումներին Բաքվից սպառնալիք՝ Վրաց եկեղեցուն․ «Մի կրկնեք Հայ եկեղեցու սխալները» Անհավանական կադրեր․ Թրամփի անակնկալը Սիին, արջը՝ 3-րդ հարկում, փախուստ՝ կարտոֆիլի դաշտով #ՈՒՂԻՂ․ Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը Բուժման նպատակով Գերմանիա մեկնելու թույլտվություն չտրվեց Գագիկ Խաչատրյանին․ ՄԻԵԴ-ը մերժեց Փաշինյանի ընտրողների կյանքը 50 տարով երկարեց ՄԱԿ-ում նրա ելույթից հետո. Կարապետյան 

Նիկոլ Փաշինյանը Կենտրոնական բանկում մասնակցել է Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ կազմակերպված ընդունելությանը

Հայաստան

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Կենտրոնական բանկում մասնակցել է Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ կազմակերպված ընդունելությանը: Ինչպես տեղեկացրին վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Կենտրոնական բանկի և Հայաստանի բանկային համակարգի աշխատակիցներին գալիք տոների առթիվ, մաղթել հաջողություններ և ամենայն բարիք:

Շնորհավորանքի խոսքում վարչապետի պաշտոնակատարը նշել է.

«Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հարգարժան նախագահ,
կենտրոնական բանկի հարգելի ներկայացուցիչներ,
բանկային համակարգի հարգելի ներկայացուցիչներ,
 
ուրախ եմ մեր այսօրվա հանդիպման համար: Առիթ չի եղել ասելու, կարծում եմ՝ այսօր լավ առիթ է այդ թեմային անդրադառնալու. տարվա ամենամեծ սենսացիաներից մեկը թերևս դրամի վարքագիծն էր Հայաստանում քաղաքական բուռն իրադարձությունների ժամանակաշրջանում: Ինչպես դեռևս շատ շատերի համար հասկանալի չէ, թե ինչ և ինչպես տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետությունում քաղաքական իմաստով, նաև շատ շատերին հասկանալի չէ, թե ինչպես եղավ, որ, այնուամենայնիվ, այդ քաղաքական գործընթացների համատեքստում հայկական արժույթը զարմանալի կենսունակություն ցուցաբերեց, և դա իսկապես շատ կարևոր ցուցանիշ է: Իհարկե, մենք գիտենք, ես գիտեմ, որ նաև դա այստեղ ներկա մարդկանց հետևողական, քրտնաջան և նվիրված աշխատանքի արդյունք է, և ես ուզում եմ ձեզ շնորհակալություն հայտնել այդ աշխատանքի համար:
 
Այս ընթացքում ՀՀ կառավարության և Կենտրոնական բանկի համագործակցությունն իսկապես շատ ակտիվ է եղել, և մենք շատ հաճախ քննարկումներ ենք ունենում՝ և՛ ռազմավարական, և՛ մարտավարական բնույթի: Մեր համագործակցության ամենակարևոր և հիմնական նպատակը, օբյեկտը Հայաստանի Հանրապետության քաղաքացին է, մարդիկ, ում կյանքը բարելավելը և ում համար նոր հնարավորությունները հասանելի դարձնելը կառավարության և Կենտրոնական բանկի համագործակցության հիմնական նպատակն է: Այս ընթացքում մենք հասցրել ենք արդեն մի քանի ծրագրեր իրագործել, որոնց արդյունքում մարդիկ շատ կոնկրետ փոփոխություններ պիտի զգան իրենց ամենօրյա կյանքում: Մի քանի նախագծեր արդեն իսկ իրականացման, իրագործման փուլում են, և իհարկե, կան մի քանի նախագծեր, որոնք քննարկումների, գաղափարների փուլում են: Համոզված եմ՝ քննարկումների արդյունքում նույնպես կունենանք կոնկրետ լուծումներ:
 
Ըստ էության, կառավարության և Կենտրոնական բանկի համագործակցության իմաստն իսկապես շատ հստակ արձանագրված է՝ քաղաքական այն իրավիճակը, որ կա Հայաստանի Հանրապետությունում, ամենակարևոր նշանակությամբ, նոր հնարավորությունների ստեղծումն է մարդկանց, տնտեսվարողների, բիզնես գործունեության համար: Կենտրոնական բանկի և բանկային համակարգի գործունեության և կառավարության հետ համագործակցության հիմնական իմաստը պետք է լինի, որ այդ քաղաքական հնարավորությունները՝ դե յուրե հռչակված և քաղաքական առումով իսկապես գոյություն ունեցող հնարավորությունները՝ դե ֆակտո հասանելի լինեն մարդկանց: Իսկ դրա համար անհրաժեշտ է, որպեսզի կենսունակ գաղափարներն իսկապես պատշաճ, տրամաբանական ֆինանսավորում ունենալու հնարավորություն ստանան: Այս գործում իսկապես դժվար է գերագնահատել կառավարության, Կենտրոնական բանկի և ընդհանրապես բանկային համակարգի համագործակցությունը:
 
Մենք այս ընթացքում մի քանի անգամ քննարկումներ ենք ունեցել բանկային համակարգի ներկայացուցիչների հետ, ըստ էության, ձևավորել ենք օրակարգ, կոնկրետ հարցեր, որոնց լուծումները պետք է բերեն մեր հռչակած նպատակների իրագործմանը: Համոզված եմ, որ 2019 թվականին այս տրամաբանությունը նոր թափ և ուժ է ստանալու: Բոլոր առումներով 2018 թվականի համար նախատեսված գործերն արված են, և, հետևաբար, 2019 թվականը հենց առաջին աշխատանքային օրից կարող ենք սկսել նոր թափով, նոր էներգիայով, նոր օրակարգով և, իհարկե, համապետական և ժողովրդական նոր ամբիցիաներով: Հույս ունեմ, որ Հայաստանի բանկային համակարգը կկարողանա աջակից և նեցուկ լինել պետական և ժողովրդական այդ հավակնությունների, նպատակների, իղձերի իրականացմանը:
 
Շնորհավորում եմ ձեզ գալիք Նոր տարվա և Սուրբ Ծննդյան կապակցությամբ, շնորհակալություն եմ հայտնում այս ընթացքում կառուցողական և արդյունավետ համագործակցության համար: Համոզված եմ, որ 2019 թվականին այդ եռանդը, համագործակցությունը և, իհարկե, արդյունքները կկրկնապատկվեն և կեռապատկվեն:
 
Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ»:
Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Մահացել է Սամվել ՄեսրոպյանըԷրդողանը կոչ է արել չմիջամտել Իրանի ներքին գործերինԱդրբեջանում հայերի հետ նամակագրության համար դատապարտված քաղաքագետը փորձել է ինքնասպшն լինել ԱՄՆ-ը շարունակում է ռազմական գործողությունների ծրագրերը Կուբայի դեմՌԴ դրոնները հարվածել են Կիևին․ զոհեր ու վիրավորներ կան Սեպտեմբերի 25-ից սկսած՝ այս կենդանակերպի նշանները կյանքից լավագույնը կստանան. բախտի հրեշտակը կօգնի ԵՄ-ն համաձայնել է Եվրոպական խաղաղության հիմնադրամից Ուկրաինային հատկացնել 6.6 միլիարդ եվրոՋիգանը հերքել է նախկին կնոջն ու երեխաներին հաշվեհարդարով սպառնալու մասին պնդումներըՄաշտոցի համայնքային ոստիկանները 51 փաթեթ կոկաին են առգրավվելԳիտնականները պարզել են՝ դինոզավրերի ժամանակներից ի վեր որքան է երկարել երկրային օրըՌԴ ԱԳՆ-ում գնահատել են Բուչայի հարցով Լավրովի և Գուտերեշի զրույցը«Զապ»-ը 2 ամսով կալանավորվեց․ «Օշականցի Գևորիկի» հարցով դատարանը դեռ որոշում չի կայացրելՄիրզոյանը Նյու Յորքում մասնակցել է Փաշինյանի հանդիպումներին և բարձրաստիճան միջոցառումներինԷրդողանը հայտարարել է, որ Թուրքիան սպառնալիք չէ Իսրայելի համարԲաքվից սպառնալիք՝ Վրաց եկեղեցուն․ «Մի կրկնեք Հայ եկեղեցու սխալները»Արաղչին Լավրովին տեղեկացրել է Հորմուզի շուրջ Իրանի և Օմանի միջև բանակցությունների մասինՀռոմի պապ Լևոն XIV-ը կոչ է արել չընդունել պատերազմի անխուսափելիությունըԱնհավանական կադրեր․ Թրամփի անակնկալը Սիին, արջը՝ 3-րդ հարկում, փախուստ՝ կարտոֆիլի դաշտովՄարոկկոյում Սեուտայից միգրանտներին չվերադարձնելու համար մեղադրել են Մադրիդին#ՈՒՂԻՂ․ Սամվել Կարապետյանի գործով դատական նիստըԲուժման նպատակով Գերմանիա մեկնելու թույլտվություն չտրվեց Գագիկ Խաչատրյանին․ ՄԻԵԴ-ը մերժեցՄեդվեդևը պատասխանել է Լեհաստանի ԱԳ նախարարի՝ Ռուսաստանի մասին հայտարարությանըՓաշինյանի ընտրողների կյանքը 50 տարով երկարեց ՄԱԿ-ում նրա ելույթից հետո. ԿարապետյանԷրդողանը հայտարարել է, որ Թուրքիան կարող է ռազմական աջակցություն ցուցաբերել Սաուդյան Արաբիային և ՊակիստանինՌԴ Անվտանգության խորհուրդ․ Հայաստանի համար ռուսական գազը շատ ավելի էժան է, քան այլ երկրներինը Զելենսկին զգուշացրել է Ուկրաինայի զինված ուժերում այս ձմռանը անօդաչու թռչող սարքերի լուրջ պակասի մասինՓաշինյանի հայտարարությունները՝ ՄԱԿ-ի ամբիոնից․ Թղթե սուլթան. Կացը կոշտ հարվածել է ԷրդողանինԱճառյան փողոցում՝ Առինջի կամարի մոտ, բախվել են BMW-ն ու Nissan-ը. վերջինս էլ՝ երկաթե ճաղավանդակին. կան վիրավորներ Քաղաքապետարանի աշխատակիցներ են ձերբակալվել․ կաշառքի սկանդալԱռուշ Առուշանյան․ «Եթե չկիսեի Փաշինյանի քաղաքականությունը, կոալիցիա չէի կազմի»Էրդողան. Թուրքիան համագործակցում է Ռուսաստանի և Ուկրաինայի հետ՝ Սև ծովում նավագնացության անվտանգությունն ապահովելու համարԱսֆալտը «չդիմացավ»․ Դավիթ Բեկի փողոցում նորոգումից շաբաթներ անց հսկայական փոս է բացվել, մեքենաները վնասվում են«Հավաքականը ամեն ինչից վեր է․ չեմ հասկանում նրանց, ովքեր ակումբը դասում են Հայաստանից բարձր»․ Յուրա ՄովսիսյանՄհեր Գրիգորյանն ու ԱՄՀ առաքելության ղեկավարը քննարկել են Հայաստանի մակրոտնտեսական զարգացումներըՈստիկանների հերթական բացահայտումը․ առգրավվել է 3 կգ մարիխուանա և 250 գրամ հաշիշի յուղ. վարորդը փորձել է փախչել (տեսանյութ)Սի Ծինփինի՝ Սպիտակ տուն այցն ուղեկցվել է բողոքի ակցիաներով44-օրյա պատերազմի հերոս Արմեն Առաքելյանի ծննդյան օրն է այսօրԼը Պենի կուսակցությունը հայտարարել է, որ Ֆրանսիան չունի և չի ունենա միջոցներ Ուկրաինայի համարՀրազդանում ջերմոցների մոտ «Կալաշնիկով» ինքնաձիգ ու 22 փամփուշտ են հայտնաբերելՈսկեհատի կամուրջը վթարային է․ երթևեկությունը երկկողմանի փակվել էԳագիկ Ծառուկյանին կրկին ՔԿՀ-ից տեղափոխել են Քննչական կոմիտե՝ հարցաքննությանԲռնության են ենթարկել զինծառայողի․ ՄԻՊ-ը ահազանգում էՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել է Ռուսաստանից պաշտպանության գաղտնի մեթոդների մասինԱշխարհի ամենահարուստ ֆուտբոլիստը 28 տարեկանում մնացել է առանց ակումբի7,5 մլն դոլար մեդիային, Փաշինյանի կոշտ ուղերձներն ու սահմանազատման գաղտնի քարտեզները«Զապ»-ի և «Օշականցի Գևորիկի» կալանավորման հարցը դեռ չի քննվել․ 72 ժամը մոտենում է«Վերին Լարսը» վաղ առավոտյան փակվել է սելավի վտանգի պատճառով (տեսանյութ)Մի՛ փորձեք նրանց հունից հանել․ կենդանակերպի 6 ամենակատաղի նշաններըLa Stampa. ԱՄՆ-ը չի աջակցել Զելենսկու ելույթը ՄԱԿ-ումՊլանային ջրանջատում Շիրակի մարզում․ սեպտեմբերի 29-ին
Ամենադիտված