Ձյուդոյի հավաքականի մարզիչը տարին հաջողված է համարում
Սպորտ
Հայաստանի ձյուդոյի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Նազարյանն անցնող տարին հաջողված է համարում մարզաձևի համար:
«Անցնող տարի բավականին շատ մրցաշարեր ունեինք, մասնակցեցինք կարևորագույններին: Եվրոպայի չեմպիոն Ֆերդինանդ Կարապետյանը տարվա մեկնարկին էլ լավ մարզավիճակում էր, և այդպես էլ մոտեցանք Եվրոպայի առաջնությանը:
Աշխարհի առաջնությունն այս տարի Բաքվում էր, մենք չգիտեինք` կմասնակցենք, թե ոչ, սակայն, մարզումները շարունակում էինք: Բաքվի կողմը մեր անվտանգությունը չապահովեց, այդ իսկ պատճառով մենք չմեկնեցինք»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Նազարյանը:
Վերջինիս խոսքով` հաշվի առնելով, որ 13 տարի շարունակ Եվրոպայի առաջնությունում Հայաստանը մեդալ չէր նվաճել, այս տարին իսկական հաջողված կարելի է համարել Ֆերդինանդի չեմպիոնության շնորհիվ:


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)