Ստուգվել են դատարանում ազատությունից զրկված անձանց ժամանակավոր պահելու համար խցերի պայմանները
Իրավունք
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները չհայտարարված այց են կատարել ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Գյումրու և Մարալիկի նստավայրեր և ուսումնասիրել ազատությունից զրկված անձանց ժամանակավոր պահելու համար նախատեսված խցերը:
Ինչպես տեղեկացրին ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից, այցի ընթացքում ստուգվել են նշված վայրում անձանց պահման պայմանները, նրանց իրավունքների ապահովման վիճակը, դրանց համապատասխանությունը սահմանված միջազգային չափանիշներին: Մշտադիտարկման արդյունքում վեր են հանվել հարցեր՝ կապված խմելու ջրի հասանելիության, սանհանգույցների առանձնացվածության, խցերի լուսավորության հետ:
Խնդիրները քննարկվել են Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի աշխատակազմի ղեկավարի հետ: Արձանագրված խնդիրների լուծման նպատակով համապատասխան գրություն կուղարկվի նաև ՀՀ դատական դեպարտամենտ:


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)