Տարին հաջող էր բոլոր տարիքային խմբերի թիմերի համար. Լևոն Ջուլֆալակյան
Սպորտ
Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը ավարտվող տարին հաջող է համարում:
«Անցնող 2018 թվականը պատանեկան, երիտասարդական և մեծահասակների հավաքական թիմերի համար բավականին հաջող էր: Մեծահասակները 8 մեդալ նվաճեցին բոլոր միջազգային մրցաշարերում, որը գերազանց հաջողություն եմ համարում: Լավ արդյունքներ են նաև արծաթե և բրոնզե մեդալները, որոնք նվաճվեցին աշխարհի և Եվրոպայի առաջնություններում»,- լրագրողների հետ զրույցում ասաց Ջուլֆալակյանը:
Հունվարի 17-ին հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը հավաք կանցկացնի Ծաղկաձորում: Թիմի մի մասը փետրվարին կմասնակցի Ֆրանսիայում կայանալիք միջազգային մրցաշարին:


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)