Ֆերդինանդ Կարապետյանն Օլիմպիական խաղերին կնախապատրաստվի հատուկ գաղտնի փուլով
Սպորտ
Ձյուդոի Եվրոպայի չեմպիոն Ֆերդինանդ Կարապետյանը հատուկ նախապատրաստական փուլ կանցնի Օլիմպիական խաղերից առաջ:
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Եվրոպայի չեմպիոնը: «2018 թվականը հաջող ստացվեց մեզ համար, քանի որ լավ նախապատրաստվել էինք միջազգային մրցաշարերին, այնուհետ` Եվրոպայի առաջնությանը: Ուրախ եմ Եվրոպայի առաջնության արդյունքների համար, սակայն ցավում եմ, որ չգնացինք Բաքվում կայացած աշխարհի առաջնությանը»,-փաստեց նա:
Կարապետյանի խոսքով` ինքը դեռևս այդքան էլ կենտրոնացած չէ Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճելու վրա: «Կարևորն այն է, որ բավարար միավորներ ունենք և հարկավոր է միայն պահպանել միավորները մինչև խաղերը: Լիահույս եմ, որ կմասնակցեմ Տոկիոյի 2020 թվականի ամառային Օլիմպիական խաղերին: Օլիմպիական խաղերից առաջ հատուկ գաղտնի նախապատրական փուլ ենք անցնելու»,-ասաց նա:
Ֆերդինանդ Կարապետյանը 2019 թվականի հունվարի 7-ից Ավստրիայում կմասնակցի միջազգային ուսումնամարզական հավաքի:


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)