Ձյուդոյի հավաքականը համալրում կունենա արտասահմանից
Սպորտ
Ձյուդոյի Հայաստանի մեծահասակների հավաքականը նոր համալրում կունենա արտերկրից:
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Նազարյանը:
«90 կգ քաշային կարգում հունվար ամսին Հայաստանը կսկսվի ներկայացնել Արսեն Խանջյանը: Վերջինս մինչ այս մարզվել է Ռուսաստանում»,-ասաց նա:
Արսեն Խանջյանը հունվարի 7-ից Ֆերդինանդ Կարապետյանի հետ կմասնակցի Ավստրիայի միջազգային ուսումնամարզական հավաքի, այնուհետ` Գրան Պրիի և Մեծ սաղավարտի մրցաշարերին:


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)