«Սփյուռքի հիմնախնդիրները և սփյուռքահայ երիտասարդությունը»
Սփյուռք
Նոյեմբերի 24-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ նոյեմբերի 22-23-ը «Սփյուռքի հիմնախնդիրները և սփյուռքահայ երիտասարդությունը» գիտաժողովում զեկուցողների հավաստագրերի հանձման արարողությունը:
Մասնակցում էին ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Վարդան Մարաշլյանը, համահայկական ծրագրերի վարչության գիտակրթական ծրագրերի բաժնի պետ Ս. Համբարյանը, «Սփյուռքահայ ուսանողների խորհրդի» (ՍՈՒԽ) նախագահ Ս. Մկոյանը, ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի ՈՒԳԸ-ի նախագահ Թ. Պողոսյանը:
Գիտաժողովը կազմակերպվել էր ՀՀ սփյուռքի նախարարության և ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի աջակցությամբ` «Սփյուռքահայ ուսանողների խորհուրդի» և ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի (ՈՒԳԸ) կողմից:
Գիտաժողովին մասնակցեցին ԵՊՀ-ի և ՀՊՄՀ-ի տարբեր ֆակուլտետների հայաստանյան և սփյուռքյահայ ուսանողներ:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան