«Արցախը» վերադարձավ լավագույն եռյակ
Սպորտ
Բասկետբոլի Հայաստանի կանոնավոր առաջնությունում կայացավ «Էրեբունի»-«Արցախ» հանդիպումը:
Ա լիգայի 2018/2019 թթ. մրցաշրջանի 17-րդ տուրում «Արցախ»-ը հյուրընկալվելիս 95-84 հաշվով հավասար պայքարում առավելության հասավ «Էրեբունի Սեդարս» ակումբի նկատմամբ:
Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող ճանաչվեց Հայաստանի ազգային հավաքականի խաղացող Ալբերտ Թադևոսյանը (Արցախ): Նա «Էրեբունի Սեդարս»-ի հետ մրցավեճում վաստակեց 29 միավոր, 5 անգամ տիրեց օղակից անդրադարձող գնդակին և կատարեց 2 արդյունավետ փոխանցում:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում