Ռեփեր Դրեյքը 20 հազար դոլար թեյավճար է թողել «Մակդոնալդս»-ի երկու աշխատակցուհիներին
Այլ
Ռեփեր Դրեյքը «Մակդոնալդս» արագ սննդի ռեստորանի երկու աշխատակցուհիներից յուրաքանչյուրին թողել է 10 հազարական դոլար՝ որպես թեյավճար: Այս մասին հաղորդել է The Sun-ը:
Նշվում է, որ հիփ-հոփ կատարողը խորտկարանում ձեռք է բերել բուրգեր, ինչից հետո աշխատակցուհիներին կանխիկ փող է նվիրել:
Twitter-ում հայտնվել է Դրեյքի լուսանկարը «Մակդոնալդս»-ում: Դրանում երեւում է, թե ինչպես է արտիստը երկու թիկնապահների ուղեկցությամբ զրուցում արագ սննդի ռեստորանի թխամորթ աշխատակցուհու հետ: Լուսանկարը հրապարակել է AJ նիկով օգտատերը, որը դարձել է կատարվածի ականատեսը: 2018 թվականի սեպտեմբերին Դրեյքը մտել է տարվա ամենաբարձր վարձատրվող ռեփերների տասնյակը:
Նրա վաստակը կազմել է 47 միլիոն դոլար:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում