ԱՍԱԼԱ-ի մարտիկ Վարուժան Կարապետյանին հուղարկավորել են «Եռաբլուր»-ում
Հասարակություն
Հայ ազատագրության գաղտնի բանակի՝ ԱՍԱԼԱ-ի անդամ Վարուժան Կարապետյանին հուղարկավորել են «Եռաբլուր» զինվորական պանթեոնում:
Կարապետյանի հուղարկավորությունը տեղի է ունեցել զինվորական կարգով:
Հունվարի 29-ին Հայաստանում 65 տարեկանում մահացել է ԱՍԱԼԱ-ի մարտիկ Վարուժան Կարապետյանը։
Վարուժան Կարապետյանը 80-ականների սկզբին ղեկավարել է Հայաստանի Ազատագրության հայ գաղտնի բանակի Ֆրանսիայի շրջանի մարմինը։ 1983 թվականին Փարիզի «Օռլի» օդանավակայանում տեղի ունեցած պայթյունից հետո նա ձերբակալվել է եւ Փարիզում կայացած դատավարությամբ դատապարտվել ցմահ ազատազրկման: Բանտարկությունից 17 տարի անց, հայկական կողմի դիմումներին ընդառաջելով, պաշտոնական Փարիզը 2011թ. ազատ է արձակել նրան և արտաքսել Հայաստան:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում