ՀՀ նախագահը ներման խնդրագրերի վերաբերյալ առանց առարկությունների հրամանագիր է ստորագրել
Քաղաքական
Հանրապետության նախագահի աշխատակազմը ստացել է մի շարք անձանց ներման խնդրագրերի վերաբերյալ վարչապետի առաջարկությունը և առանց առարկությունների ստորագրել համապատասխան հրամանագիրը: Այս մասին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:
«Ներման խնդրագրերի մասին Հանրապետության նախագահի կողմից ստորագրված հրամանագիրը օրենքով սահմանված կարգով և ժամկետում ուղարկվել է համապատասխան լիազոր մարմին՝ Արդարադատության նախարարություն»,- ասվում է Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչության տարածած հաղորդագրության մեջ:
Մամուլում շրջանառվող լուրերի համաձայն՝ ներման խնդրագրերից մեկը վերաբերում է ցմահ դատապարտված Մհեր Ենոքյանին ներում շնորհելուն:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում