Հայտնի են Հայաստանի գավաթի նախնական փուլի զույգերն ու ժամանակացույցը Երևանում շանը դանակահարած երիտասարդը ձերբակալվել է (տեսանյութ) Սոչիի քաղաքապետարանը բնակիչներին կոչ է արել վառելիքի պակասի պատճառով խուսափել անձնական մեքենաներով ուղևորություններից Ընտանիքը երկու անչափահաս երեխաների հետ արգելափակվել է «Ջուխտակ վանք» կոչվող տարածքի ճանապարհին Եգիպտոսում աշխատողներ տեղափոխող ավտոմեքենաների բախման հետևանքով 18 մարդ է զոհվել Թրամփին Թուրքիայում թաքցրել են սննդի մեքենայում.ՏԻՄ ընտրություններ՝ Շիրակում (տեսանյութ) Զապորոժիեի արդյունաբերական գոտուն ռուսական բալիստիկ հարվածի հետևանքով զոհվել է 7 մարդ, 21-ը՝ վիրավորվել Հալաբյանում երկաթե թիթեղների տակ հայտնաբերված նորածնին այս պահին հնարավոր չէ որդեգրել. ԱՍՀՆ-ն մանրամասնում է ընթացակարգը «Բանտում 4 կողմից հայհոյանքներ ու անեծքներ էի լսում․ սա չարիք է»․ մանրամասներ՝ երկամսյա կալանքից (տեսանյութ) Հորմուզը կմնա փակ, մինչև ԱՄՆ-ն ընդունի մեր պայմանները․ Ռեզաի Թռիչքի ժամանակ. օգոստոսի 20-ից սկսած այս մարդիկ կսկսեն հարստանալ. Ոսկե Հրեշտակը ցույց կտա փողի ճանապարհը Ալիևը մեկնել է Նախիջևան 

ՀՀ վարչապետը և Քյոլնի քաղաքապետը քննարկել են ՏՏ և մշակույթի ոլորտում համագործակցության զարգացման հարցեր

Քաղաքական

Վարչապետ Նիկոլ ՓաշինյանըԳերմանիա պաշտոնական այցի շրջանակում հունվարի 31-ին հանդիպել է Քյոլնի քաղաքապետ Հենրիետե Ռեքերին:

Ինչպես տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Հենրիետե Ռեքերը ողջունել է Նիկոլ Փաշինյանի այցը Գերմանիայի Դաշնային Հանրապետության Քյոլն քաղաք և նշել, որ մեծ պատիվ է հյուրընկալել Հայաստանի վարչապետին Քյոլնի քաղաքապետարանում: Նա պատմել է, որ Քյոլնում ուշադիր հետևել են 2018թ. Հայաստանում տեղի ունեցած իրադարձություններին և մեծ ոգևորությամբ են ընդունել ժողովրդավարական շարժման հաջողությունը, այն, որ Հայաստանի քաղաքացիները կարողացան խաղաղ ճանապարհով հասնել ժողովրդավարական փոփոխությունների: «Դուք հույս եք ներշնչում բոլոր այն մարդկանց, ովքեր աշխարհում ժողովրդավարության զարգացման կողմնակից են», - դիմելով Նիկոլ Փաշինյանին` ասել է Քյոլնի քաղաքապետը:

Հայաստանի վարչապետը շնորհակալություն է հայտնել Հենրիետե Ռեքերին գնահատականների համար և նշել, որ ուրախ է պաշտոնական այցի շրջանակում այցելել Քյոլնի քաղաքապետարան: «Մեզ հաջողվեց խաղաղ ճանապարհով Հայաստանում հասնել ժողովրդավարական փոփոխությունների և իրականացնել մի գործընթաց, որը համատեղեց անհամատեղելի թվացողը: Այն մենք անվանեցինք հայկական, ոչ բռնի, թավշյա հեղափոխություն», - ասել է Նիկոլ Փաշինյանը: ՀՀ կառավարության ղեկավարը նշել է, որ այս փուլում ՀՀ կառավարության օրակարգում ժողովրդական հեղափոխությունը տնտեսական հեղափոխության փոխակերպելն է, որպեսզի ազատությունը մարդկանց նաև բարեկեցություն բերի: Այս համատեքստում, վարչապետը կարևորել է օտարերկրյա, այդ թվում` Գերմանիայից ներդրումների ներգրավման ուղղությամբ աշխատանքը:

Քյոլնի քաղաքապետն անդրադարձել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացին` նշելով, որ քաղաքն իր ներդրումն է ունեցել այդ գործում և ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի՝ տեղադրվել է խաչքար: Նա ընդգծել է Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման գործընթացի շարունակականության կարևորությունը և նշել, որ պետք է աշխատել համաշխարհային հիշողության քաղաքականության մշակման ուղղությամբ:

Իր հերթին վարչապետ Փաշինյանը նշել է, որ Հայաստանը և հայ ժողովուրդը բարձր է գնահատում 2016թ. Գերմանիայի Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձևի ընդունումը: «Մեզ համար Ցեղասպանության ճանաչման գործընթացը ոչ միայն պատմական փաստի ճանաչման անհրաժեշտություն ունի, այլև մեծ կարևորություն՝ հետագա հնարավոր ցեղասպանությունները կանխելու տեսանկյունից: Ճշմարտությունը պիտի արձանագրվի դրա դատապարտելիությունն արձանագրելու համար: Նշեմ, որ ՀՀ արտաքին քաղաքականության կարևոր մաս է ցեղասպանությունների կանխարգելման միջազգային գործընթացի առաջմղումը, և Հայաստանի Հանրապետությունն այդ գործընթացի ակտիվ մասնակից է»,- ասել է Նիկոլ Փաշինյանը: Վարչապետը տեղեկացրել է, որ անցած տարվա դեկտեմբերի 9-ին Երևանում տեղի է ունեցել «Ընդդեմ ցեղասպանության կանխարգելման» 3-րդ գլոբալ ֆորումը:

Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են համագործակցության հաստատման և զարգացման հնարավորությունները: Նիկոլ Փաշինյանը հեռանկարային է համարել ՏՏ ոլորտում կապերի խորացումը` ողջունելով այսօր Քյոլնի և Հայաստանի համապատասխան համալսարանների միջև համագործակցության հուշագրի ստորագրումը: Վարչապետն անդրադարձել է նաև «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի գործունեությանը` նշելով, որ այն արդեն համաշխարհային բրենդ է դարձել. այդպիսի կենտրոններ արդեն գործում են Երևանում, Ստեփանակերտում, Փարիզում, նախատեսվում է բացել Մոսկվայում, Բեյրութում, Տիրանայում, քննարկվել է նաև Բեռլինում բացելու հարցը: Քյոլնի քաղաքապետը հետաքրքրական է համարել ՏՏ ոլորտում Հայաստանի զարգացման փորձը` նշելով, որ կդիտարկի Հայաստան այցելելու և տեղում ՀՀ տեխնոլոգիական առաջընթացին ծանոթանալու հնարավորությունը:

Հենրիետե Ռեքերը բարձր է գնահատել Քյոլնի հայ համայնքի (Գերմանիայի տարածքում ամենամեծ) դերակատարությունը քաղաքի զարգացման գործում և կարևորել այն հանգամանքը, որ Հայ  Առաքելական եկեղեցու Գերմանիայի թեմի առաջնորդարանը գտնվում է հենց Քյոլն քաղաքում: Նա կարևորել է այսօր Քյոլնի տեխնիկական համալսարանի հետ համագործակցության հուշագրի ստորագրումը և պատրաստակամություն հայտնել, դրանից զատ, այլ ուղղություններով ևս ընդլայնել կապերը:

Այս համատեքստում Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Քյոլնն առանձնահատուկ տեղ է զբաղեցնում մշակութային ժառանգության պահպանման գործում և առաջարկել դիտարկել Հայաստանի երկրորդ քաղաք Գյումրիի հետ գործակցության հաստատման հնարավորությունը: ՀՀ կառավարության ղեկավարի խոսքով` երկրաշարժից տուժած Գյումրին մշակութային հարուստ ժառանգություն ունի, և այս ոլորտում Քյոլնի հետ փորձի փոխանակումը կարող է օգտակար լինել: Քյոլնի քաղաքապետը ողջունել է առաջարկությունը և պատրաստակամություն հայտնել քննարկել մանրամասները:

Նիկոլ Փաշինյանը ստորագրել է քաղաքապետարանի Պատվո հյուրերի գրքում: Ի պատիվ ՀՀ վարչապետի՝ Նորդրայն-Վեստֆալեն երկրամասի Եվրոպական և միջազգային հարցերի նախարար Շտեֆան Հոլթհոֆ-Փֆյորթների կողմից տրվել է պաշտոնական ճաշ:

Այնուհետև Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ շրջայց է կատարել Քյոլնի Մայր Տաճարում, ծանոթացել հոգևոր-մշակութային հռչակավոր կոթողի պատմությանը:

Հաջորդիվ նախատեսվում է ՀՀ վարչապետի հանդիպումը Քյոլնի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Comedy Woman-ի աստղը բացահայտել է՝ ինչպես է նիհարել 19 կիլոգրամովՀայտնի են Հայաստանի գավաթի նախնական փուլի զույգերն ու ժամանակացույցը Երևանում շանը դանակահարած երիտասարդը ձերբակալվել է (տեսանյութ)Սոչիի քաղաքապետարանը բնակիչներին կոչ է արել վառելիքի պակասի պատճառով խուսափել անձնական մեքենաներով ուղևորություններից Ընտանիքը երկու անչափահաս երեխաների հետ արգելափակվել է «Ջուխտակ վանք» կոչվող տարածքի ճանապարհին Եգիպտոսում աշխատողներ տեղափոխող ավտոմեքենաների բախման հետևանքով 18 մարդ է զոհվել Թրամփին Թուրքիայում թաքցրել են սննդի մեքենայում.ՏԻՄ ընտրություններ՝ Շիրակում (տեսանյութ) Միջերկրական ծովում նավերի կուտակում է գոյացելԶապորոժիեի արդյունաբերական գոտուն ռուսական բալիստիկ հարվածի հետևանքով զոհվել է 7 մարդ, 21-ը՝ վիրավորվել Սեուտա մտած մոտ տասը հազար ներգաղթյալներ մնում են քաղաքումՀալաբյանում երկաթե թիթեղների տակ հայտնաբերված նորածնին այս պահին հնարավոր չէ որդեգրել. ԱՍՀՆ-ն մանրամասնում է ընթացակարգը «Բանտում 4 կողմից հայհոյանքներ ու անեծքներ էի լսում․ սա չարիք է»․ մանրամասներ՝ երկամսյա կալանքից (տեսանյութ) Հորմուզը կմնա փակ, մինչև ԱՄՆ-ն ընդունի մեր պայմանները․ Ռեզաի Թռիչքի ժամանակ. օգոստոսի 20-ից սկսած այս մարդիկ կսկսեն հարստանալ. Ոսկե Հրեշտակը ցույց կտա փողի ճանապարհը Ալիևը մեկնել է Նախիջևան SNN. Պակիստանի ներքին գործերի նախարարը ժամանել է Թեհրան՝ Իրանի ղեկավարների հետ բանակցություններ վարելու համարԱլիկ Ալեքսանյանի կալանավորման ժամկետը ևս երկու ամսով երկարացնելու որոշման դեմ բողոք է ներկայացվել «Միան գնում ա դպրոց». Հրաչ Մուրադյանի ջերմ հրապարակումը (տեսանյութ)Սերբիան մտադիր է Շենգենյան գոտուն անդամակցելուն պատրաստ լինել մինչև 2027 թվականի վերջըՆիկոլ Փաշինյանը և Լիտվայի վարչապետը կարևորել են բազմոլորտ կապերի ընդլայնումն ու խորացումը On սպորտային ապրանքանիշի բաժնետոմսերը կտրուկ անկել են վաճառքների թուլացման ֆոնինԼիբանանը դարձել է մահապատիժը վերացրած առաջին արաբական երկիրը ԱՄԷ ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին Քրդական կուսակցությունը հայտարարել է Իրաքի հյուսիսում իր շտաբի վրա իրանական հրթիռի հարվածի մասին Թուրքիան առաջարկել է հացահատիկի նոր գործարք կնքելՈւկրաինայում անհանգստացած են ռուսական «Starlink-ի անալոգով»Ռուսաստանը կմասնակցի ԱՄՆ-ում կայանալիք G20-ի հանդիպումներինԻ՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ օգոստոսի 11-ինՓողոցում հայտնված նորածինը. Լեոնել Մեսսիին սպառնացել են սպանել (տեսանյութ) Սահակաշվիլին հայտարարել է, որ Վրաստանը մոտենում է «ճակատագրական ավարտին» Wildberries-ի պահեստներին հարվածները կարող են Կրեմլին բարդ ընտրության առաջ կանգնեցնել․ ReutersԿոնգոյում Էբոլայից մահերի թիվը գերազանցել է 2 հազարը Երևանում տղամարդուն ծեծել են, 17 մլն դրամ պահանջել ու նրա Mercedes-ը քարշակով տարելԱԺ-ում իշխող մեծամասնությունը ժխտում է ՀՀ-ում քաղբանտարկյալների առկայությունը․ Աշոտյան McDonald's-ի և մյուս արագ սննդի ցանցերի զեղչերն այլևս չեն գրավում հաճախորդներինՀորմուզի նեղուցով նավերի երթևեկությունը կտրուկ նվազել էՈւկրաինական ուժերը հրթիռային հարված են հասցրել ԲելգորոդինԿարմիր ծովում և Օմանի ծոցում նավերի վրա հարձակումներ են եղել․ երեք մարդ զոհվել էՎիկտորյա Բոնյան ցույց է տվել իր աճեցրած թեյի սունկըՊակիստանի ներքին գործերի նախարարը ժամանել է Թեհրան Ռուսաստանում դոլարի պաշտոնական փոխարժեքը նվազել էԿայարանում կատարված ավազակությունը բացահայտվել է․ մեկ անձ ձերբակալվել է Պետական դավաճանության մեջ մեղադրվող կալանավորը ինքնասպանության փորձ է արելՆովոսիբիրսկի օդանավակայանում նկատել են Պուտինի ինքնաթիռըԲժիշկը նշել է՝ երբ է ուտելուց հետո ստամոքսի ծանրությունը նորմալԿոլումբիայում երկրաշարժի հետևանքով զոհվածների թիվը հասել է 224-ի Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունները հնարավոր չէ վերականգնել․ Կոբախիձե Փաշինյանն ու Լիտվայի նոր վարչապետը քննարկել են Հայաստանի եվրոպական օրակարգը«Արցախի հերոս» Արշավիր Ղարամյանը ոստիկանություն է ներկայացել ծառայողական ատրճանակով«Եթե Կաթողիկոս չեք ճանաչում, ինչպե՞ս եք դատում Կաթողիկոսին»․ Ղամբարյան
Ամենադիտված