Շիրակի մարզի դատախազությունում քրեական գործ է հարուցվել բնակարանների բաշխման գործընթացում ենթադրյալ չարաշահումների փաստերի առթիվ
Հասարակություն
ՀՀ Շիրակի մարզի դատախազությունում քրեական գործ է հարուցվել մարզում անօթևան քաղաքացիներին բնակարանների բաշխման գործընթացում ենթադրյալ չարաշահումների փաստերի առթիվ: Գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ և 314-րդ հոդվածների 1-ին մասերի հատկանիշներով: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը՝ նշելով, որ քրեական գործ հարուցելու համար հիմք է հանդիսացել «Գյումրին առանց տնակների» հիմնադրամի տնօրեն Մհեր Խաչատրյանի՝ իրեն ուղղված դիմումը:
«Նյութերի նախապատրաստման ընթացքում ձեռք բերվեցին բավարար տվյալներ, որոնց արդյունքներից ելնելով՝ Շիրակի մարզի դատախազության կողմից քրեական գործ հարուցվեց: Քրեական գործը, նախաքննություն կատարելու հանձնարարականով ուղարկվել է Շիրակի մարզի քննչական վարչություն»,-նշեց Կարեն Գաբրիելյանը: Գործը հարուցվել է ինչպես քանդված 1 բնակարանի հասցեից մի քանի ընտանիքի տրամադրված բնակարանների, այնպես էլ չապամոնտաժված տնակի համար տրամադրված քանդման ակտերի տրամադրման շուրջ: Տարբեր տարիների Գյումրիում անօթևաններին բնակարաններ հատկացրել են տարբեր կառույցներ՝ քաղաքապետարանը, մարզպետարանը և քաղաքաշինության կոմիտեն: «Մենք կպարզենք բոլոր պաշտոնատար անձանց ներգրավվածությունը, կպարզենք թե ովքեր ինչ ներգրավվածություն ու ինչ մեղավորություն են ունեցել և դրա հիման վրա կտրվեն անհրաժեշտ քրեաիրավական գնահատականներ: Այս պահին կային բավարար հիմքեր քրեական գործ հարուցելու համար»:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում