28-ամյա աղջիկը «Գայանե» եկեղեցու տարածքում փորձել է ինքնասպան լինել. նրան փրկել է քահանան
Հասարակություն
Ոստիկանության Վաղարշապատի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում հունվարի 29-ին Արմավիրի մարզում տեղի ունեցած ինքնապանության փորձի փաստով։
Shamshyan.com-ի փոխանցմամբ, այդ օրը, ժամը 23։50-ի սահմաններում, ոստիկանության Վաղարշապատի բաժին է ահազանգել Հայր Մկրտիչը և հայտնել, որ Էջմիածին քաղաքի «Գայանե» եկեղեցու հարակից տարածքով անցնող խողովակից կախվելու միջոցով մի աղջիկ ցանկանում է ինքնասպան լինել։
Մինչ կժամանեին ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները, Հայր Մկրտիչին հաջողվում է փրկել աղջկա կյանքը, ու արդեն ժամանած ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները՝ համայնքային ոստիկանության բաժանմունքի ավագ տեսուչի գլխավորությամբ աղջկան տեղափոխում են ոստիկանությանՎաղարշապատի բաժին։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։


















































Ամենադիտված
Դերասանին մեղադրում են մանկապղծության մեջ․ նա ձերբակալվել է