Դատական իշխանության ներսում տեղի են ունենում խորքային գործընթացներ, որոնք մտորումների տեղիք են տալիս․ Նորայր Նորիկյան
Բլոգոսֆերա
Փաստաբան Նորայր Նորիկյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․
«Վերաքննիչ քրեական դատարանը ս.թ. հունվարի 30-ին 1 միլիոն ՀՀ դրամ գրավի դիմաց ազատ է արձակել կաշառք ստանալու մեջ մեղադրվող դատավոր Իշխան Բարսեղյանին:
Հատկանշական է, որ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը Իշխան Բարսեղյանին դատապարտել էր 7 տարի ժամկետով ազատազրկման, սակայն դատավճիռը օրինական ուժի մեջ չի մտել, քանի որ պաշտպանական կողմը բողոքարկել է այն:
Եթե չեմ սխալվում, ներկայումս ազատության մեջ են գտնվում նաև Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախկիննախագահ Ա. Պետրոսյանն ու նույն դատարանի դատավոր Վ. Վարդանյանը, ովքեր նույնպես մեղադրվում են կաշառք ստանալու մեջ:
Եթե անկեղծ, սա հետաքրքիր միտում է, և անչափ ուշագրավ կլինի, թե վերջնական դատական ակտով նշված անձանց գործողություններին ինչպիսի՞ գնահատական կտրվի դատարանների կողմից:
Մի բան ակնհայտ է, որ դատական իշխանության ներսում տեղի են ունենում խորքային գործընթացներ, որոնք մտորումների տեղիք են տալիս:
Տեսնենք, թե վերջում ինչ է ստացվելու»:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում