Զելենսկի․ Ռուսաստանը Զապորոժիեին հարվածել է նաև Հյուսիսային Կորեայի բալիստիկ հրթիռներով Հայաստանում տարեվերջին գնաճը կնվազի մինչև 4,4% Ստամբուլի օդանավակայանը գերազանցել է Լոնդոնին՝ դառնալով Եվրոպայի ամենածանրաբեռնվածը Կոլումբիայում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 224-ի Ատրճանակներ, դանակներ, կռփազենք և թմրանյութ․ ոստիկանության ուժեղացված ծառայության արդյունքները (տեսանյութ) Ռոզա Բաբայանը նշանակվել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Շիրակի մարզում հոկտեմբերին ՏԻՄ ընտրություններ են Մարդուն դատում են նրա համար, որ խոստացել է՝ Ռուբեն Վարդանյանը հետ կգա, եթե մենք ընտրվենք Ռուսաստանը գազը թանկացնի՝ այլընտրանք ունենք․ Խանդանյանը՝ TRIPP-ի միջոցով գազամուղի հնարավորության մասին Խանդանյան․ Հայաստանը ՀԱՊԿ վերադառնալու հեռանկար չի տեսնում Կալանավորվել է Աննա Մկրտչյանի հայրը. Թուրքիայում պայթյուն է եղել Կռացա, ադյալը բացեցի՝ տեսնեմ երեխա է մեջը. նորածին աղջկան փրկած երիտասարդը մանրամասներ է պատմում 

ԱԱԾ-ն և ոստիկանությունը պետք է դառնան նախարարություններ. Ավետիք Չալաբյան

Բլոգոսֆերա

«Ազգային օրակարգ» կուսակցության համահիմնադիր և խորհրդի անդամ Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան էջում  գրել է.

«Այսօր, երբ կառավարության կազմը՝ Սահմանադրության պահանջին հակառակ, միայն մասամբ է հաստատված, և նորից սրվել են քննարկումները, թե ինչ կարգավիճակ պետք է ունենան այնտեղ ուժային կառույցները, ցանկանում եմ օգտվել առիթից, և ավելի ընդարձակ անդրադառնալ պետական կառավարման համակարգի բարեփոխման խնդրին։

Նախկինում մի քանի անգամ առիթ եմ ունեցել գրելու այն մասին, որ այսօրվա Սահմանադրությամբ նախատեսված պետական կառավարման համակարգը բերում է լիազորությունների գերկոնցենտրացման մեկ պաշտոնատար անձի՝ վարչապետի ձեռքում, և ըստ էության, արհեստականորեն տալիս է նրան «դիկտատորական» ֆունկցիաներ և բարդացնում արդյունավետ պետական կառավարումը, դա այսօր ակնհայտ է դարձել շատերի համար, ներառյալ նաև այսօրվա գործող վարչապետի, որը մի քանի անգամ արդեն հայտարարել է, որ պատրաստ է այդ լիազորությունների մի մասից հրաժարվել։

Այս խնդրի լուծումը ի վերջո պահանջելու է գործող Սահմանադրության փոփոխություններ՝ հավասարակշռելու պետության պարբեր մարմինների լիազորությունները, և ստեղծելու ավելի առողջ, թափանցիկ և հասարակության համար վերահսկելի կառավարման համակարգ։ Այս քննարկումներին զարկ տալու համար, ստորև հակիրճ ներկայացնում եմ իմ նախնական առաջարկները այսօրվա ձևախեղումները շտկելու համար, ելնելով այն կանխավարկածից, որ մենք պահպանում ենք խորհրդարանական կառավարման մոդելը։

Ազգային ժողովի մակարդակ։ Ազգային ժողովի կազմավորումը պետք է անել մեկ փուլով, և վերացնել կայուն մեծամասնության արհեստածին դրույթը, մեծամասնությունը պետք է ձևավորվի կամ ուղղակի ընտրությամբ, կամ կառավարող կոալիցիա ձևավորելու միջոցով։ Ազգային ժողովը պետք է ստանա ավելի մեծ իրավասություններ՝ Կառավարություն ձևավորելու հարցում, մասնավորապես, կառավարության անդամները և դեսպանները անհատապես պետք է անցնեն ԱԺ պրոֆիլային հանձնաժողովների լսումներ և հաստատվեն՝ նշանակվելուց առաջ։ Սա աշխարհում ընդունված պրակտիկա է, և հնարավորություն կտա նվազագույնի հասցնել այս կարևոր պաշտոններում պատահական և ոչ բավարար կոմպետենտությամբ մարդկանց հայտնվելը։

Կառավարության մակարդակ։ Կառավարությանն առընթեր երկու հիմնական ուժային կառույցները՝ ԱԱԾ-ը և ոստիկանությունը, պետք է դառնան նախարարություններ, և գտնվեն խորհրդարանական վերահսկողության տակ։ Քննչական ծառայությունը պետք է դուրս գա վարչապետի անմիջական ենթակայությունից, միանա կամ դատախազությանը, կամ էլ ներքին գործերի նախարարությանը, դրա անջատումը անցյալում էլ արհեստական էր, և ծառայում էր կոնկրետ անձի շահերի։ Հատուկ քննչական ծառայությունը պետք է ընդհանրապես դուրս բերվի Կառավարության կազմից, դառնա անկախ մարմին, որի ղեկավարը 5 տարով նշանակվում է ԱԺ կողմից՝ սահմանադրական մեծամասնությամբ։ Սա թույլ կտա խելամիտ բաշխել ուժային կառույցների համար քաղաքական պատասխանատվությունը, իսկ ՀՔԾ դեպքում՝ ապահովել նրա գործունեության համար բացարձակ անհրաժեշտ քաղաքական անկախությունը, ինչն ակնհայտ խախտված է հիմա։

Նախագահի մակարդակ։ Նախագահին պետք է վերադարձնել օրենսդրական վետոյի իրավունքը (այսօր նա կարող է միայն ուղարկել օրենքները Սահմանադրական դատարան)։ Նաև, պետք է դիտարկել Նախագահին Զինված ուժերի գերագույն հրամանատարությունը վերադարձնելու հարցը՝ արտակարգ իրավիճակներում դրանց քաղաքական չեզոքությունը ապահովելու նպատակով։ Սա թույլ կտա Նախագահի ինստիտուտը օժտել սահմանադրական կարգի պաշտպանության իրական բովանդակությամբ՝ առանց նրա վրա գործադիր կառավարման ավելորդ ֆունցիաներ դնելու։

Դատարանների մակարդակ։ Ցանկալի է դիտարկել Սահմանադրական և Վճռաբեկ դատարանների միավորումը, քանի որ այսօր դրանք իրար մոտիկ ֆունկցիաներ են կատարում, և ըստ էության, Հայաստանի պես փոքր երկրում, դատական համակարգի չորրորդ մակարդակ ունենալը արհեստական է (նույնիսկ ԱՄՆ պես հսկայական երկրում այս երկու մակարդակները միավորված են ի դեմս Գերագույն դատարանի)։ Սա նաև հնարավորություն կտա Սահմանադրական դատարանին ավելի գործուն մասնակցություն ունենալ դատական համակարգի աշխատանքում, և ապահովել օրենքների միասնական կիրառումը, ինչպես նաև դատական համակարգի գործունեության որակի բարձրացումը։

Ինչպես վերը նշել եմ, այս գաղափարները նախնական են, և նախատեսված են քննարկման համար, ուստի շնորհակալ կլինեմ բոլոր շահագռգիր արձագանքների և առաջարկությունների համար, դրանց քննարկման հիման վրա կաշխատեմ ձևավորել ավելի ընդգրկուն տարբերակ, և ներկայացնել քաղաքական ուժերի քննարկմանը»։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հայաստանը քննարկում է Իրանից և Ադրբեջանից գազի ներկրման հնարավորությունըԶելենսկի․ Ռուսաստանը Զապորոժիեին հարվածել է նաև Հյուսիսային Կորեայի բալիստիկ հրթիռներովՀայաստանում տարեվերջին գնաճը կնվազի մինչև 4,4%Ստամբուլի օդանավակայանը գերազանցել է Լոնդոնին՝ դառնալով Եվրոպայի ամենածանրաբեռնվածըԿոլումբիայում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 224-իԱտրճանակներ, դանակներ, կռփազենք և թմրանյութ․ ոստիկանության ուժեղացված ծառայության արդյունքները (տեսանյութ) Ռոզա Բաբայանը նշանակվել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալՇիրակի մարզում հոկտեմբերին ՏԻՄ ընտրություններ ենՄարդուն դատում են նրա համար, որ խոստացել է՝ Ռուբեն Վարդանյանը հետ կգա, եթե մենք ընտրվենքԹոշակառուն փորձել է ազատվել ժառանգություն մնացած զենքից և հայտնվել հետաքննության տակՌուսաստանը գազը թանկացնի՝ այլընտրանք ունենք․ Խանդանյանը՝ TRIPP-ի միջոցով գազամուղի հնարավորության մասինՍննդաբանը նշել է սրտի համար ամենաօգտակար ձկնատեսակներըԽանդանյան․ Հայաստանը ՀԱՊԿ վերադառնալու հեռանկար չի տեսնումԿալանավորվել է Աննա Մկրտչյանի հայրը. Թուրքիայում պայթյուն է եղելԿռացա, ադյալը բացեցի՝ տեսնեմ երեխա է մեջը. նորածին աղջկան փրկած երիտասարդը մանրամասներ է պատմում Ի՞նչ աշխատանք է կատարում Փաշինյանի դուստրը Արդարադատության նախարարությունումՌուբինյանը՝ Խաչատրյանին. «29,743 քառ. կմ թիվը հենց ձեզնից ենք վերցրել»Radio Caroline-ի աշխատակիցը սխալմամբ եթեր է հեռարձակել Չարլզ III-ի մահվան մասին լուրը և փախել Կոմիտաս-Փափազյան խաչմերուկի ծեծկռտուքի մասնակիցները հայտնաբերվել են․ «Tesla»-ի ու «Opel»-ի վարորդները ձերբակալվել ենԿատարի ԱԳՆ-ը հայտարարել է Հորմուզի շուրջ Օման-Իրան բանակցություններում շրջադարձային պահի մասին Էս Ալմաթիի հռչակագիրը, էս էլ` Տեր-Պետրոսյանի ստորագրությունը, ու՞ր ա պահանջ սահմանների մասինՇնություն է․ ով եկեղեցուն նեղացնի,նրա ատամները կկոտրվեն․ Արման Նուռը՝ Կաթողիկոսի դատավարության մասինԷթնա լեռան վրա ժայթքման նոր անցք է բացվելԱշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատարն ազատվել է աշխատանքիցՓաշինյանը կառավարության ծրագրում կամրագրի՝ Հայաստանը ցանկանում է մնալ ԵԱՏՄ անդամ․ ԽանդանյանSANA. Բաշար ալ-Ասադը Սիրիայում հեռակա կարգով դատապարտվել է մահվանՄինչև 2 մլն դրամ աջակցություն երեխա ունեցող ընտանիքներին․ ովքե՞ր կարող են օգտվելՆոր Նորքի դատարանից փախուստի դիմած կալանավորը դեռ չի հայտնաբերվել Փաշինյանն ընդունել է ՀՀ–ում հավատարմագրված արաբական պետությունների դեսպաններինԹուրքիան հրաժարվել է մեկնաբանել Թրամփի գաղտնի տարհանման մասին տեղեկությունները ԲՀԿ-ի ձայները գողացել են, նրանք մտել էին ԱԺ, դրանից միայն ՔՊ-ն շահեց. Լևոն Քոչարյան Հստակ ասեք՝ Սահմանադրության նոր տեքստում «Անկախության» հռչակագրին հղումը հանվա՞ծ է, թե ոչ. ԳրիգորյանՎրաստանից արտաքսել են Հայաստանի և այլ երկրների 113 քաղաքացու Կոլումբիայում տեղի ունեցած երկրաշարժից հետո փլատակներից փրկվել են մայր և երեխա«Թող գնան ու կռվեն իրենց երկրի համար»․ Լեհաստանում առաջարկել են արտաքսել ուկրաինացի տղամարդկանցԵթե Ալիևի պահանջած Սահմանադրության անցկացման հարցում ՔՊ-ի հույսը ընդդիմադիրներն են, հուսախաբ կլինեքՈստիկանները հայտնաբերել են շանը դանակահարած երիտասարդին․ նա ձերբակալվել է«Պետք է գործել հանուն ՀՀ-ի, այլ ոչ թե ինադու ՌԴ-ի»․ Էդուարդ Շարմազանովը քննադատել է իշխանությանըԿոլումբիայում տեղի ունեցած երկրաշարժից հետո առնվազն 188 մարդ անհետ կորած է համարվումՀոր մահից հետո Մեսսին կտրուկ որոշում է կայացրել․ նա հրաժարվել է «Ինտեր Մայամիի» առաջիկա խաղերիցՄԱԿ-ի տվյալներով՝ Իսրայելը հրադադարից ի վեր սպանել է 1200 պաղեստինցուՁեր արածը վրեժխնդրություն է Կաթողիկոսի հանդեպ, էսպե՞ս եք սահմանադրական արժեքները պաշտպանելուՁևն ասեք, հրաժարվենք ԲՀԿ-ի մի մանդատից, էդ մարդու աթոռն ենք դատարկ թողնո՞ւմ, թե՞ ՀՀ-ից ենք ուղարկում ԱՄՆ ռազմավարական նավթի պահուստները նվազել են մինչև 1983 թվականի հունվարից ի վեր ամենացածր մակարդակըԵԱՏՄ-ից դուրս գալու հանրաքվեն կեղծ օրակարգ է․ Խանդանյան Եթե ՀՀ-ում կան քաղբանտարկյալներ, ինչու՞ չկա միջազգային ատյանների արձագանքը. ՋուլհակյանԳազամատակարարման պլանային դադարեցումներ Երևան և Գյումրի քաղաքներում Արցախի ԱԺ-ն նոր նախագահ կունենա՞․ Ռուսական պատժամիջոցների 2-րդ ալիքըԱվստրալիայի վարչապետը Փաշինյանին կարևոր ուղերձ է հղել․ ինչ է ասել Հայաստանի և Ադրբեջանի խաղաղության մասին«Wall Street Journal»-ը հաշվարկել է իրանական հարվածներից ԱՄՆ ռազմական ենթակառուցվածքներին հասցված վնասի չափը
Ամենադիտված