Ինչպես Արմեն Աշոտյանի շնորհիվ HAY TAR-ը դարձավ iOS-ի առաջին հայկական ստեղնաշարը
Բլոգոսֆերա
ՀՀԿ-ական Արմեն Աշոտյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է.
«Քանի որ երեկ համացանցում հայատառ գրելու օրն էր, մի բան էլ ես պատմեմ։
Տարիներ առաջ iOS օպերացիոն համակարգը չուներ հայերեն ստեղնաշար եւ այֆոնների եւ այփադների օգտատերերը հայերեն գրել չէին կարողանում։
Եվ ահա մի խումբ երիտասարդ ծրագրավորողների կողմից այդ տարիներին ստեղծվեց հայատառ առաջին հավելվածը՝ HAY TAR-ը, որը վճարովի էր տարածվում։
Որպես կրթության եւ գիտության նախարար դիմեցի ծրագիրը մշակող թիմին՝ խնդրելով իրենց այս հավելվածը դարձնել անվճար բոլոր օգտատերերի համար։
Ի պատիվ ծրագրի հեղինակներին՝ իրենք ընդառաջեցին ինձ եւ HAY TAR-ը դարձավ iOS-ի առաջին հայկական ստեղնաշարը։
Մինչեւ հիմա շատերիդ մոտ կա այդ ծրագիրը, որը շատ հաջողված էր։
Ի դեպ, iOS-ի հայերեն ներկայիս գործարանային ստեղնաշարը, կարծում եմ, լավը չէ։ Կարելի է նաեւ մտածել հայերենով Predictive text ֆունկցիայի մասին, որը կա Android-ում»։


















































Ամենադիտված
Ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանն ազատ է արձակվել