«Հրապարակ». «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ն կրկին իրավապահներին ուշադրության կենտրոնում է
Հայկական Մամուլ
«Հրապարակ» թերթը գրում է.
«Մենք գրել էինք, որ «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում դիալիզի բուժսպասարկման մրցույթը շահել է «Զառշեն» ընկերությունը, որն անցյալում կահույքի բիզնեսով է զբաղվել։ ԲԿ տնօրենն ասել էր, որ ամեն ինչ կատարվել է գնումների գործընթացով՝ ««Զառշենը» հաղթել է մրցույթը ֆիլտրերի գծով»։ Երեկ մենք տեղեկացանք, որ իրավապահներն այս մրցույթի կազմակերպման մեջ լուրջ խախտումներ են հայտնաբերել եւ կասեցրել գործընթացը՝ պայմանագրի կնքման վրա արգելանք են դրել։
Մեր հարցին ի պատասխան, ԲԿ-ից ասացին՝ գրավոր հարցում ուղարկեք։ Տեղեկացանք նաեւ, որ նախորդ անգամ մեզ տրված պարզաբանումից հետո հրահանգ են ստացել՝ «լրատվամիջոցների հետ աշխատել միայն գրավոր հարցումներով»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում