Երևանում փրկարարները բացելով տան դուռը ննջասենյակում հայտնաբերել են տղամարդու կիսաքայքայված դին
Արտակարգ Պատահար
Այսօր՝ փետրվարի 17-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 10:50-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել քաղաքացու կողմից, ով հայտնել է, որ ազգականը մի քանի օր է՝ չի արձագանքում դռան ու հեռախոսազանգերին: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, փրկարարները, բացելով 10-րդ հարկի թիվ 78 բնակարանի դուռը, ննջարանում հայտնաբերել են տանտիրոջ՝ 53-ամյա Արման Առաքելյանի կիսաքայքայված դին:
Ֆոտոլրագրողը հայտնում, է որ փրկարարները , ոստիկանները, քննիչն ու դի տեղափոխող բրիգադը մեծ դժվարությամբ են աշխատանքներ կատարել, քանի որ տան հոտը դժվարացնում էր նրանց աշխատանքը:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում