Փարիզում Երկրորդ աշխարհամարտից մնացած ռումբի վնասազերծման համար 1600 մարդ է տարհանվել
Փարիզի Պորտ-դե-լա-Շապել թաղամասի շուրջ 1600 բնակիչներ տարհանվել են Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիների ականազերծված ռումբի պատճառով: Այս մասին գրել է քաղաքապետ Անն Իդալգոն թվիթերյան էջում։
Նա հավելել է, որ տարհանումը տեղի է ունեցել այսօր վաղ առավոտյան Փարիզի Պորտ դե լա Շապել շրջանում և իրականացվել է քաղաքային ծառայությունների ուղեկցությամբ։ Քաղաքապետը նաև նշել է, որ գտնվում է թաղամասի բնակիչների կողքին:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում