Կարեն Գրիգորյանը կես միավորով է հետ շախմատի Իրանի մրցաշարի առաջատարից
Սպորտ
Գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը շարունակում է միայն կես միավոր զիջել Իրանի միջազգային մրցաշարի առաջատարին:
Կասպյան գավաթի խաղարկության 7-րդ տուրում Գրիգորյանը հաղթեց Իրանը ներկայացնող շախմատիստին: Հաղթանակ տոնեցին նաև Արման Միքայելյանը, Հայկ Երիցյանը, Գրիգոր Դիլանյանը և Վահե Դանիելյանը:
Այժմ Կարեն Գրիգորյանն ունի 5,5 միավոր և առաջատար հնդիկ գրոսմայստերից հետ է կես միավորով միայն:
Իրանում ընթացող Կասպյան Գավաթ ավանդական շախմատային մրցաշարին մասնակցում է 11 երկրի 79 շախմատիստ: Մասնակիցների թվում է 7 գրոսմայստեր:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում