Ջերմուկ-Վայք ճանապարհին վնшսվել է գազատարը. ճանապարհը փակ է Գոռ Սահակյանը վնասվածքի պատճառով չի շարունակի պայքարը ծանրամարտի ԱԱ–ում Վանաձորում 6-ամյա աղջնակի մահվան գործով մեղադրանք է առաջադրվել մորը Ողբերգական վթար Վանաձորում․ Բուժառու տեղափոխող շտապօգնության մեքենան բախվել է բեռնատարին․ կա զոհ Սերժ Սարգսյան. «Վազգեն, երանի քեզ, որ չես տեսել Հայաստանի կապիտուլյացիան ու Ղարաբաղի հայաթափումը» 27 օր տևած տիեզերական պայթյունը նոր ռեկորդ է սահմանել Արմեն Աշոտյանը՝ Սերժ Սարգսյանի հարցազրույցի արձագանքների մասին Նոյեմբերի 1-ից շատրվանների աշխատանքը կդադարեցվի մինչև հաջորդ տարվա մայիս Հայկական գինին՝ COP17 բնապահպանական համաժողովի միջազգային հարթակում Սոնա Մնացականյանի վրաերթի գործով դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ. Վճռաբեկը մերժել է բողոքները Փարիզ-Երևան չվերթի ուղևորը ալկոհոլի պատճառով խուլիգանություն է արել․ միջադեպը հասել է ոստիկանություն Ռուսաստանի ահազանգը՝ պետականության կորստի մասին․ Բաքվի դեմ մեղադրանքներն ու Իրանի տագնապը 

Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Սեդրակ Քոչարյան

Իրավունք

Վերջին օրերին լուրեր էին տարածվել, որ մեղադրանք է առաջադրվել ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ավագ որդուն՝ Սեդրակ Քոչարյանին։ Նույնիսկ խոսում էին, թե նրան կալանավորել են։
Պարզաբանումներ ստանալու նպատակով դիմեցինք Սեդրակ Քոչարյանին։

- Պարո՛ն Քոչարյան, կխնդրեինք հերքել կամ հաստատել Ձեզ մեղադրանք առաջադրելու եւ հարակից գործընթացների մասին լուրերը։ Ի դեպ, ինչու՞ մինչեւ այժմ հրապարակային խոսքով հանդես չեք եկել։


- Սկսեմ վերջին հարցից։ Տարիներ շարունակ հեռու եմ մնացել հրապարակային գործունեությունից, հասկանալի պատճառներով։ Հրապարակային ակտիվությունս թե՛ հորս պաշտոնավարման շրջանում, թե՛ դրանից հետո կարող էր տարբեր կերպ մեկնաբանվել, ինչի տեղիք ամենևին էլ կարիք չկար տալու։ Դա նաեւ խառնվածքի ու ոճի խնդիր է։ Բայց հիմա պետք է վերանայեմ մոտեցումս, որպեսզի հանրությանը մոլորեցնելու փորձերը կանխվեն, ու նաեւ մարդիկ հակառակ կողմին էլ լսեն և եզրակացություններ անեն։

Մեր ընտանիքի դեմ արդեն 10 ամիս ընթացող վայրագ ու բարոյականությունից բացարձակապես զուրկ իշխանական հարձակման պայմաններում հրապարակայնության միջոցին դիմելն անխուսափելի է, հատկապես մեր դեմ ստի ու կեղծիքի գերբարձր դոզայի պայմաններում։

Ինչ վերաբերում է ինձ հետ կապված խոսակցություններին, դրանք մասամբ են ճիշտ։ Երեկ տարբեր տեղերից բազմաթիվ անհանգիստ զանգեր եմ ստացել։ Հարցնում էին, թե ճի՞շտ է արդյոք, որ ինձ կալանավորել են: Կալանքի մասով տեղեկությունը իրականությանը, ինչպես տեսնում եք, չի համապատասխաում։ Իսկ մեղադրանք, այո՛, առաջադրել են։ ԱԱԾ-ն օրեր առաջ ինձ մեղադրանք է առաջադրել շինծու մի գործով՝ ինչ-որ փողերի լվացում և, իբր, հարկերից խուսափում ու որպես խափանման միջոց՝ չհեռանալու մասին ստորագրությունն է կիրառել: Այսինքն, մեծ հաշվով, կարող էին եւ կալանավորել, այդ իսկ պատճառով էլ նման լուրեր էին տարածվել:

Չեմ թաքցում. տեղի ունեցողն ինձ առանձնապես չի զարմացնում: Նիկոլ Փաշինյանը վաղուց է սևեռված մեր ընտանիքի վրա, դեռևս լրագրողական գործունեության տարիներից։ Իսկ հատուկ ուժգնությամբ՝ այն պահից, երբ բախումներ սադրելով փախավ մարտիմեկյան հրապարակից՝ իրեն հավատացած մարդկանց թողնելով բախտի քմահաճույքին։
Պատգամավոր եղած տարիներին նա որևէ առիթ բաց չթողեց եւ հետևողականորեն փորձեց զրպարտել և սևացնել մեր ընտանիքի բարի համբավը, արժանապատվությունը, նույնիսկ այն պարագայում, երբ հայրս արդեն երկար ժամանակ պետական որևէ պաշտոն չէր զբաղեցնում։
Ըստ օդում կախված լուրերի՝ այդ ընթացքում քաղաքական գործունեության համար նա ակտիվ ֆինանսական աջակցություն էր ստանում ճիշտ այնպես, ինչպես լրագրողական գործունեության տարիներին, սակայն արդեն ոչ միայն «ծրարներով», այլեւ «տուփերով»՝ տարբեր անհատներից եւ կազմակերպություններից։

Մեր ընտանիքի մասին կեղծ և ստահոդ լուրերի հիմնական տեխնոլոգիան, որն ուղղորդվում է Նիկոլի և իր արբանյակների կողմից, շատ պարզունակ է։ Տասնյակ եւ հարյուրավոր կեղծ և սուտ տեղեկատվությանը կցվում է մի քանի՝ որեւէ իրավախախտում չպարունակող փաստ եւ ընդհանուր ստի սոուսի տակ մատուցվում հասարակությանը։ Մատուցված ինֆորմացիայի զգալի մասը կեղծ, սուտ կամ էականորեն չափազանցված է եղել։ Ինչպես եւ հիմա։
Ապրիլյան իրադարձությունների արդյունքում վարչապետ կարգված Նիկոլը շարունակում է նույն մոտեցմամբ առաջ շարժվել։

Ցավոք, երկրի ղեկավար է դարձել մի մարդ, որը ցանկացած միջոց պատրաստ է օգտագործել իր կասկածելի նպատակներին հասնելու համար։

Մարդկանց դժգոհությունը նախկին իշխանություններից, ըստ էության, ամբողջությամբ կապիտալիզացվեց մեկ մարդու անձնական վրեժխնդրության բավարարման համար։

Համոզված եմ, որ ժողովուրդը չի ներելու խաբեբայությունը և ժողովրդական շարժումը նեղ անձնական նպատակներին ծառայեցնելը։

Նիկոլի միակ գործիքը մնացել է էժանագին տեսարանների ապահովումը, իսկ նպատակը՝ ցանկացած գնով իր իշխանության պահպանումը։ Բայց մարդիկ արդեն սկսել են կոնկրետ պատասխաններ ու գործեր ակնկալել։
Որեւէ կասկած չունեմ՝ ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի։

2rd.am

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Նոր մանրամասներ են ի հայտ եկել Հուրգադայում զբոսաշրջիկների վրա տղամարդու հարձակման վերաբերյալFars․ Իրանի Քեշմ կղզու մոտակայքում անօդաչու թռչող սարքը հարձակվել է նավակների վրա․ երկու ձկնորս անհետ կորել ենՋերմուկ-Վայք ճանապարհին վնшսվել է գազատարը. ճանապարհը փակ էԳոռ Սահակյանը վնասվածքի պատճառով չի շարունակի պայքարը ծանրամարտի ԱԱ–ումՎանաձորում 6-ամյա աղջնակի մահվան գործով մեղադրանք է առաջադրվել մորըԽամենեին ասել է, որ պատերազմը դադարեցնելու պայմանները կորոշի Իրանը Ողբերգական վթար Վանաձորում․ Բուժառու տեղափոխող շտապօգնության մեքենան բախվել է բեռնատարին․ կա զոհՍերժ Սարգսյան. «Վազգեն, երանի քեզ, որ չես տեսել Հայաստանի կապիտուլյացիան ու Ղարաբաղի հայաթափումը»27 օր տևած տիեզերական պայթյունը նոր ռեկորդ է սահմանելԼատվիան արգելել է Սոբչակի և Բոգոմոլովի մուտքը երկիրԵգիպտոսում անհայտ անձը դանակով հարձակվել է զբոսաշրջիկների վրաԱրմեն Աշոտյանը՝ Սերժ Սարգսյանի հարցազրույցի արձագանքների մասինԻրանի առաջնորդը հրամայել է բանակին արդյունավետորեն արձագանքել ցանկացած սպառնալիքիՆոյեմբերի 1-ից շատրվանների աշխատանքը կդադարեցվի մինչև հաջորդ տարվա մայիսԲըրնհեմը չի բացառել, որ Մեծ Բրիտանիան կարող է ներողություն խնդրել ստրկավաճառության մեջ իր դերի համարՀայկական գինին՝ COP17 բնապահպանական համաժողովի միջազգային հարթակումՊլեխանովցիները շրջում են մայրաքաղաքի ամենագեղատեսիլ վայրերում եւ ծածանում իրենց դրոշը Սոնա Մնացականյանի վրաերթի գործով դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ. Վճռաբեկը մերժել է բողոքներըՓարիզ-Երևան չվերթի ուղևորը ալկոհոլի պատճառով խուլիգանություն է արել․ միջադեպը հասել է ոստիկանություն Ռուսաստանի ահազանգը՝ պետականության կորստի մասին․ Բաքվի դեմ մեղադրանքներն ու Իրանի տագնապըՄերկելը հայտնել է, թե ով պետք է դառնա Գերմանիայի հաջորդ նախագահըԱրամ Սարգսյանն առաջարկում է արգելել նախընտրական դաշինքներն ու ընդլայնել ԿԸՀ լիազորություններըԼեհաստանում գումարվել է Խորհրդարանականների խորհրդի արտահերթ նիստՄոն Սեն-Միշել. ծովի մեջ կառուցված ամրոցըGOALS Girls Summit 2026-ին մասնակցել է Հայաստանի համայնքներից շուրջ 250 աղջիկԱդրբեջանը շարունակում է պահանջներ ներկայացնել. Նա բռնապետ է․ թուրք պատգամավորը՝ ԱլիևինԸմբշամարտի ԱԱ. Նարեկ Հարությունյանն ու Հրայր Ալիխանյանը պարտվեցին մեկնարկում. Armsport.amՀայաստանի և Լիբանանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային իրավիճակի շուրջՓարիզից թռչող ինքնաթիռը արտակարգ իրավիճակի ազդանշան է տվել և վերադարձել օդանավակայանԳևորգ Պապոյանը COP17-ի վերջին օրն այցելել է էկոնոմիկայի նախարարության կանաչ տաղավարՄիրզոյանը մասնակցել է Մանամայում անցկացվող միջազգային համաժողովի պաշտոնական բացմանըԻրանի շուրջ լարվածությունը սրվում է․ հաղորդվում է նավի գնդակոծման և անօդաչուների որսման մասինՀայտնի է COP18-ի հյուրընկալող երկիրըՍերժ Սարգսյան. «Վազգենը կոտրվող տեսակ չէր, նա պատրաստ էր անձնազոհության»Իրանը կարծում է, որ ԱՄՆ նոր արկածախնդրությունը կընդլայնի պատերազմի աշխարհագրությունըԿասեցվել է «ՆՈՐ ԶՈՎՔ» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը«Չայնիի» ոլորաններում 40-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներինԿԸՀ-ն հերթական համարներ է տրամադրել ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերինԼեհաստանում Սահմանադրական դատարանի շուրջ իրավիճակը կայունացել է8 հազար դոլար և 50 հազար ռուբլի․ գողություն՝ «Զվարթնոց» օդանավակայանում. Գերմանիայի 27-ամյա քաղաքացին կասկածվում էՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցըԹրամփը հայտարարել է, որ Ֆրանսիայում ցուցարարները փորձում են ոչնչացնել երկիրըԽոշոր չափի գողություն՝ «Զվարթնոց»-ում․ ՌԴ քաղաքացուց հափշտակել են 8000 դոլար և 50000 ռուբլիՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանըԿենսաչափական անձնագրեր․ նոր համակարգ. ի՞նչ է փոխվելու քաղաքացիների համարՏարադրամի փոխարժեքները՝ այսօր Վարչապետը մասնակցել է «ՀայՓաս» ընկերության Երևան մոլի նոր գրասենյակի բացման արարողությանըԼեհաստանի նախկին նախագահը Սահմանադրական դատարանում աջակցել է Տուսկի կառավարության գործողություններինԹուրք-ադրբեջանական հարաբերությունների լարվածությունն արտահայտվել է նաև դիվանագիտական արարողություններումԿԸՀ-ն հերթական համարներ է տրամադրել ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներին
Ամենադիտված