«Ոչ մեկին մի մեղադրեք, ես գնում եմ տղաներիս մոտ»
Արտակարգ Պատահար
Սյունիքի մարզում, փետրվարի 17-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել. ժամը 15։00-ի սահմաններում, ոստիկանության Կապանի բաժին ահազանգ ստացվել, որ Կապան քաղաքի Հ. Ավետիսյան փողոցի շենքերից մեկի բնակարանում ինքնասպանություն է տեղի ունեցել։
Shamshyan.com-ի փոխանցմամբ, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նշված տան բնակիչ՝ 80-ամյա Սվետլանա Ա.-ն իրենց տանը ննջասենյակի դռնից ռետինե ճկուն թելով կախվելու միջոցով ինքնասպան է եղել։
Աղբյուրի տեղեկություններով՝ ոստիկաններն ու քննիչները տանը հայտնաբերել են երկտող, որտեղ գրված է եղել. «Ոչ մեկին մի մեղադրեք, ես գնում եմ տղաներիս մոտ»։ Քննիչը նշված երկտողն առգրավել է, նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական և ձեռագրաբանական։


















































Ամենադիտված
Ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանն ազատ է արձակվել