Ֆիննական ծոցում հարվածել են բեռնանավի․ նահանգապետը հայտնում է տարհանման մասին Քեյնը փոխարինվեց 20-րդ րոպեին․ «Բավարիան» նրան կորցրեց մի քանի ամսով «Քաղցած խաղերի» նոր ֆիլմը գլխավորում է կինովարձույթը 67 շուկայից 66-ում Թրամփը բարձր հարկով է սպառնում արտերկրում տվյալների կենտրոն կառուցող ընկերություններին Անտոնելին ամենաարագն էր, բայց Լաս Վեգասում առաջին դիրքից կմեկնարկի Ֆերստապենը «Անցե՛ք մեր կողմը»․ Պուտինն ուկրաինացիներին դիմել է Կուստուրիցայի ֆիլմում «Spaghetti»-ն հաղթեց Օսակայում․ մրցանակը կիսեցին LE SSERAFIM-ը և BTS-ի Ջեյ Հոուփը Մելանիա Թրամփը մինչև Սուրբ Ծնունդ Ուկրաինայում նոր հրադադարի հույս ունի Ռեփերի դեմ մահափորձի գործով Դանիան արտաքսում է Ռուսաստանի ռազմական կցորդին Կիբերհարվածներ, հրթիռներ ու Թրամփի աղմկոտ խոսքը. TRIPP նախագծի մեկնարկը Քեշմում հրթիռայի՞ն հարված․ Իրանում պայթյունի վերաբերյալ հակասող տեղեկություններ են տարածվել Հրդեհ Եղվարդ քաղաքում. հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարակից բնակելի տուն 

Ստեղծվում է նոր կուսակցություն՝ «Մեկ Հայաստան»

Քաղաքական

Հայաստանում նոր կուսակցություն է ստեղծվում, որը կկոչվի «Նոր Հայաստան»:

Այս առնչությամբ տարածված հայտարարությունում ասվում է.

Հայաստանի քաղաքական, հասարակական, տնտեսական, սոցիալական, մշակութային, կրթական, գիտական կյանքում տեղի ունեցող զարգացումները, քաղաքացիական մասնակցության ժամանակակից միտումները, արժեհամակարգային ներկա կերպափոխումները, ինչպես նաեւ Հայաստանի շուրջ տեղի ունեցող բարդ աշխարհաքաղաքական փոխակերպումները պարտավորեցնում են մեզ՝ մեր գիտելիքները, փորձառությունը, կարողություններն ու հմտությունները ի սպաս դնել պետականության շարունակական, կայուն զարգացման, ժողովրդավարական եւ գիտականորեն հիմնավորված կառավարման ներդրման, ներքին եւ արտաքին քաղաքական հիմնախնդիրների բազմարդյունք լուծումների գործում:

Մենք կարեւորում ենք Հայաստանի Հանրապետության անկախության, ազգային-մշակութային գաղափարաբանության վրա խարսխված ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետության հիմնարար կայացումը՝ անկյունաքարային եւ առանցքային համարելով ազգային ինքնության հենասյուները՝ ազգային մշակութային ժառանգությունը, Հայ Առաքելական Եկեղեցին, Հայոց լեզուն եւ հայ մշակույթի քաղաքակրթածին նշանակությունը:

Մեկնվելով նույն սկզբունքներից, կարեւորում ենք Արցախի Հանրապետության անվտանգային եւ ինստիտուցիոնալ հիմնարար, կայուն զարգացումը՝ որպես քաղաքական, տնտեսական եւ հասարակական արագընթաց համաչափ զարգացման գրավական՝ այն դիտարկելով ողջ հայ ժողովրդի անվտանգության, իրավունքների ու շահերի, պատմական ու մշակութային ժառանգության համատեքստում:

Հայաստան-Սփյուռք գործակցության բացառիկ կարեւորությունը դիտարկելով որպես համահայկական շահերի պաշտպանության, հայ ժողովրդի համաշխարհային դիմադրողականության բարձրացման անփոխարինելի գործոն, Հայաստան-Սփյուռք հարաբերություններում սկզբունքային ենք համարում ազգային ինքնության պահպանումն ու փոխանցումը, մասնակցային ներգրավվածությունը:

Մ Ե Ր   Գ Ա Ղ Ա Փ Ա Ր Ա Կ Ա Ն  Հ Ի Մ Ն Ա Կ Ա Ն

 Ս Կ Զ Բ ՈՒ Ն Ք Ն Ե Ր Ը

Որպես ցենտրիզմի առաջադիմական սկզբունքներով առաջնորդվող կուսակցություն՝ մենք մերժում ենք գաղափարախոսական          բեւեռացվածությունը, արմատականությունն ու ծայրահեղականությունը, քաղաքական պայքարի հակամարտային ձեւերը, եւ հանդես ենք գալիս հօգուտ քաղաքական դաշտում գաղափարախոսական չափավորության, համագործակցային եւ փոխհամաձայնողական մշակույթի արմատավորման։

Մեր աշխարհայացքի հիմքում որպես սկզբունք ունենալով ազնվությունը, արդարությունը, պատասխանատվությունն ու համոզմունքայնությունը՝ մենք կտրականապես մերժում ենք պոպուլիզմն ու պատեհապաշտությունը:

Մ Ե Ր  Հ Ա Յ Ա Ս Տ Ա Ն Ը

Մենք գիտակցում ենք, որ պետականաշինության վերաիմաստավորման, հանրային կառավարման ոլորտի արմատական փոփոխությունների ներկա փուլում Հայաստանը հայտնվել է բազմաչափ խնդիրների հորձանուտում, որոնց դիմակայումը պահանջում է հայեցակարգային նոր եւ հիմնարար մոտեցումներ՝ հիմքում ունենալով ազգային ինքնության արժեքային համակարգով կայացող, ժամանակակից աշխարհի մարտահրավերներում դիմադրողականությամբ օժտված ազատ, մրցակցային հասարակության ձեւավորումը՝ որպես պետության եւ պետականության շարունակական զարգացման, անվտանգության ամրապնդման հրամայական:

Մենք համոզված ենք, որ քաղաքական համակարգի ժողովրդավարական համընդգրկուն փոխակերպումները, տեղեկատվական, հաղորդակցային տեխնոլոգիաների սրընթաց զարգացումը կարող են ստեղծել ազգային համախմբվածության աննախադեպ մեծ հնարավորություններ՝ էապես խթանելով ազգային խնդիրների հիմնարար լուծումները:

Մեր ազգային-պետական շահերը պետք է կերպափոխվեն ազգային-պետական նպատակների: Մենք վստահ ենք, որ կկարողանանք կյանքի կոչել այս կերպափոխումը՝ մեր ներքին ու արտաքին քաղաքականության ռազմավարական քայլերում ապահովելով ազգային-պետական նպատակների արտացոլումը:

Մեր գործնեության կենտրոնում արտաքին եւ ներքին մարտահրավերների հանդեպ բարձր դիմադրողականությամբ օժտված հասարակության յուրաքանչյուր անդամի դաշինքից ծնված պետությունն է, որի շահին ստորադասվում են խմբային եւ անձնական շահերը։

Հայաստանի Հանրապետությունն իր արտաքին հարաբերություններում պետք է լինի ինքնիշխան, հետեւողական, հավասարակշռված,իրատեսական եւ մարդասիրական։

Հայաստանի Հանրապետության քաղաքականության առանցքն իր լավագույնս գնահատված, արժեւորված, իր պատմական, քաղաքակրթական, մշակութային ժառանգությանն արժանի երջանիկքաղաքացին է՝ նրա ֆիզիկական ու հոգեւոր անվտանգության, բարեկեցության ապահովումը, ինքնաիրացման պահանջմունքային հնարավորությունների կյանքի կոչման գրավականների ստեղծումը։

Առհավատչյան՝ կայուն եւ անցնցում զարգացումն է՝ խարսխված հայկական պետականության պատմական, քաղաքական ժառանգականության, քաղաքականությունում ազնվության, սերունդների համերաշխությամբ պայմանավորված սերնդափոխության, պետական ինստիտուտների ամրության, անկանգ հզորացման, պետական կառավարման համակարգի մշտական զարգացման վրա։

Կենսատու ուժը՝ ներհասարակական հանդուրժողականության եւ փոխհամաձայնության մշակույթն է՝ հիմնված սոցիալական գործընկերության, սերունդների երկխոսության եւ սոցիալական արդարության գործուն մեխանիզմների վրա:

Առաջնորդվելով քաղաքական կայունության պահպանման հրամայականով՝ մենք կարեւորում ենք ազգային-պետական շահերի իրականացման պատասխանատվության բաշխումը պետական ինստիտուտների, կուսակցությունների եւ քաղաքացիական հասարակության միջեւ:

Մենք համոզված ենք, որ միայն փոխհամաձայնության ու համագործակցային մշակույթի արմատավորման, հասարակության իրավաքաղաքական գիտակցության բարձրացման միջոցով է Հայաստանում հնարավոր ամրապնդել ժողովրդավարական կառավարում՝ առողջացնելով ու վերափոխելով միջկուսակցական պայքարի բովանդակությունը, հետեւողականորեն կատարելագործելով քաղաքացիական մասնակցության եւ պետական կառավարման համակարգը՝ ի նպաստ եւ ի շահ ՄԵԿ ՀԱՅԱՍՏԱՆԻ կայացման եւ հարատեւության:

Հիմնադիր համագումարի կազմակերպիչների խումբ.

ԱՐԹՈՒՐ ՂԱԶԻՆՅԱՆ

Իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ

ՎԼԱԴԻՄԻՐ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Քաղակական գիտությունների թեկնածու, դոցենտ

ՀԱՍՄԻԿ ԵՆԳՈՅԱՆ

Իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ

ՎԱՀԵ ԴԱՎԹՅԱՆ

Քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ, «Մաքուր էներգիա» հասարակական կազմակերպության հիմնադիր նախագահ

ՍՈՆԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Մշակույթների երկխոսություն» հասարակական կազմակերպության հիմնադիր նախագահ

ԱՇՈՏ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

Քաղաքական գիտությունների դոկտոր, Քաղաքական գիտությունների միջազգային ընկերակցության անդամ

ԼԻԼԻԹ ՄԻՐԶՈՅԱՆ

Իրավաբան, մարդկային ռեսուրսների կառավարման մասնագետ

ԳՐԻԳՈՐ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Կենսաբանական անվտանգության միջազգային փորձագետ

ԱՆՆԱ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Իրավաբանական գիտությունների թեկնածու, Մոնպելյե համալսարանի իրավագիտության դոկտոր

ԿԱՐԵՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Աբաս Արաղչի․ ԱՄՆ-ը պետք է հստակ հայտարարի Իրանի հետ խաղաղության համաձայնագիր կնքելու ցանկության մասինՖիննական ծոցում հարվածել են բեռնանավի․ նահանգապետը հայտնում է տարհանման մասինԻրանը փաստացիորեն դուրս է մնացել Միջուկային զենքի տարածման կանխման պայմանագրիցՔեյնը փոխարինվեց 20-րդ րոպեին․ «Բավարիան» նրան կորցրեց մի քանի ամսով«Քաղցած խաղերի» նոր ֆիլմը գլխավորում է կինովարձույթը 67 շուկայից 66-ումԹրամփը բարձր հարկով է սպառնում արտերկրում տվյալների կենտրոն կառուցող ընկերություններինՄԱԿ-ը Աֆրիկային կոչ է արել միասին պայքարել մարդկանց մաքսանենգության դեմԱնտոնելին ամենաարագն էր, բայց Լաս Վեգասում առաջին դիրքից կմեկնարկի ՖերստապենըՖիննական թերթը Բեռլինում եվրոպացի առաջնորդներին «պարտվածներ» է անվանել«Անցե՛ք մեր կողմը»․ Պուտինն ուկրաինացիներին դիմել է Կուստուրիցայի ֆիլմումՌումինիան միացել է եվրոպական ռազմական համագործակցության նախաձեռնությանը«Spaghetti»-ն հաղթեց Օսակայում․ մրցանակը կիսեցին LE SSERAFIM-ը և BTS-ի Ջեյ ՀոուփըՄելանիա Թրամփը մինչև Սուրբ Ծնունդ Ուկրաինայում նոր հրադադարի հույս ունիԱՄՆ կոնգրեսականը սպառնում է սահմանափակել Մասկի ընկերության պետական ֆինանսավորումըՌեփերի դեմ մահափորձի գործով Դանիան արտաքսում է Ռուսաստանի ռազմական կցորդին Կիբերհարվածներ, հրթիռներ ու Թրամփի աղմկոտ խոսքը. TRIPP նախագծի մեկնարկըՔեշմում հրթիռայի՞ն հարված․ Իրանում պայթյունի վերաբերյալ հակասող տեղեկություններ են տարածվելՀրդեհ Եղվարդ քաղաքում. հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարակից բնակելի տունԶախարովան հայտարարել է, թե Զելենսկին Եվրոպայի հետ խոսում է որպես իր վասալներիԹրամփ–Պուտին–Սի հռչակագրից հանվել է Ուկրաինայի մասին կետը․ Ստուբը բացահայտել է պատճառըՄիրոշնիկը պնդում է՝ Ուկրաինայում նոր «Մայդանն» այլևս հնարավոր չէԱԲ-ն կարող է նոր աշխատատեղերի ստեղծման հնարավորություն տալ․ ՓաշինյանԻրանը խաղաղություն է առաջարկում, Թրամփը մերժում է պայմանները․ ի՞նչ է խանգարում գործարքինԱմերիկացի քաղաքագետը ՆԱՏՕ-ին մեղադրել է ապատեղեկատվություն տարածելու մեջՓարիզի նոր պայմանը Մոսկվային․ առանց Եվրոպայի՝ Աբու Դաբիում բանակցություններ չեն լինի Հայաստանում այսօր ավելի շատ բնակարաններ են կառուցվում, քան ԽՍՀՄ տարիներին․ ՓաշինյանԹրամփը ԱՄՆ-ը, Ռուսաստանն ու Չինաստանը համարել է աշխարհի ամենահզոր երկրներըԴանիան արտաքսում է ռուս դիվանագետին․ պատճառը երաժշտի սպանության ենթադրյալ ծրագիրն էՄոսկվայի դատարանը հաստատել է Ուկրաինայի նախկին պաշտպանության նախարար Ռեզնիկովի հեռակա կալանքը Լավ է, երբ երեխան ծնողից գումար չի խնդրում, այլ ինքն է հոգում իր նվազագույն կարիքները․ ՓաշինյանԹրամփը շտապեցնում է Կիևին․ խաղաղության համաձայնագիր՝ մինչև հունվարի սկի՞զբՌիթերը Կալինինգրադում Ռուսաստանի՝ պատերազմի նախապատրաստության նշաններ չի տեսելՀորմուզում նավթատար է հրդեհվել․ ի՞նչ են հայտնում Լոնդոնն ու ԹեհրանըԳերմանիայում ընդդիմությունը պահանջում է կանցլեր Մերցի հեռացումըՀանրապետության շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներՌուբիոն կոչ է անում շարունակել Թրամփի, Պուտինի և Սի Ծինփինի ուղիղ շփումներըՎենսը խուսափել է Իրանի պատերազմի և Սենատի կորստի մասին հարցիցՎաղը պաշտոնապես կազդարարենք TRIPP նախագծի մեկնարկը. Նիկոլ ՓաշինյանՄերցն ու Կատարի էմիրը պահանջում են ապահովել ազատ նավարկությունը ՀորմուզումԹրամփը զգուշացրել է Իրանին «կեղտոտ ռումբի» մասին տեղեկությունների ֆոնինԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել իրանական նավթի վաճառքի չորս միջնորդի դեմԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Իրանի չորս քաղաքացիների դեմՆերկայացվել է ՀՖՖ նախագահի երկու և գործադիր կոմիտեի անդամի 29 թեկնածությունԹրամփի բանագնացները Բեռլինում քննարկել են Իրանի հետ հրադադարի վերականգնումըԳազայում հարվածների հետևանքով առնվազն 7 պաղեստինցի է զոհվելԹրամփը կրկին կհարվածեր Իրանին․ Վենսը նույն պատասխանը չտվեցԱՄՆ գյուղատնտեսության նախարարությունը ենթարկվել է կիբեռհարձակմանՎարչապետը NVIDIA-ի փոխնախագահի հետ մասնակցում է ԱԲ թեմայով բաց քննարկմանըՀորմուզով անցել է 37 նավթատար՝ նախորդ շաբաթվա 52-ի դիմացNVIDIA-ի նախկին ղեկավարի հետ կապված կնոջ շուրջ նոր բացահայտումներ
Ամենադիտված