Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձ կազմակերպողն ազատվել է պատժի կրումից
Իրավունք
ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձ կազմակերպելու գործով դատապարտվածն ազատվել է պատժի հետագա կրումից։ Այսօր նման որոշում է կայացվել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան նստավայրում։
Դատարանը բավարարել է «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի միջնորդությունը․ Քրեական դատավարության օրենսգրքի 432-րդ հոդվածի համաձայն՝ որոշում է կայացվել դատապարտյալ Խաչատուր Պողոսյանին հիվանդության հիմքով ազատել պատժի հետագա կրումից:
Հիշեցնենք՝ 2013թ․ Պողոսյանը 14 տարվա ազատազրկման է դատապարտվել այն ժամանակ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձ կազմակերպելու համար:
Ի դեպ, դատական նիստին ներկա է եղել նաև Պարույր Հայրիկյանը, ով նշել է, որ Պողոսյանն արժանի է խղճահարության, քանի որ Աֆղանստանի պատերազմի հետախույզ է:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում