Երևանը շուրջ 760 մլն դրամ է տնտեսել
Հասարակություն
Երևանի 2019թ. բյուջեով նախատեսված միջոցների շրջանակներում քաղաքապետարանի կարիքների համար հայտարարվել է 334 գնման ընթացակարգ:
Ինչպես տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ընթացքում քաղաքապետին զեկուցվել է, որ արդեն իսկ ամփոփվել են 125 գնման ընթացակարգերը, որոնց արդյունքում ընդհանուր առմամբ կնքվել են 5 մլրդ 119 մլն դրամի պայմանագրեր՝ 5 մլրդ 879 մլն դրամ նախահաշվային արժեքի դիմաց. տնտեսումները կազմել են 760 մլն դրամ:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում