Ցուկերբերգի 300 միլիոն դոլարանոց սուպերզբոսանավի անձնկազմը «հրաժարվել է» օգնել Ալյասկայում աղետի մեջ հայտնվածներին 2000 մարդ հավաքվել էր Պորտուգալիայի եկեղեցում՝ դիտելու Ռոնալդուի «հարսանիքը» Ամերիկյան ռազմական ինքնաթիռ է կործանվել Կոնգոյում էբոլայի հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 4200-ը Օգոստոսի 11-ին, 12-ին, 13-ին և 18-ին բազմաթիվ հասցեներում գազ չի լինելու ԱՄՆ-ն չեղարկել է օտարերկրյա քաղաքացիներին տրված 175 000 վիզա Անգլիայի տարածքի գրեթե երեք քառորդում երաշտ է՝ ծայրահեղ շոգից Կոլումբիայում երկրաշարժի զոհերի թիվն ավելացել է Հայաստանում երկրաշարժ է գրանցվել ԱՄՆ-ում հազարավոր հայցվորներ դատի կտան տեխնոհսկաներին. Պատճառը հայտնի է Կենդանակերպի երեք նշաններ, որոնք կարող են ֆինանսական առաջընթաց ապրել օգոստոսին, և ինչու՞ է հիմա գործելու ժամանակը Զելենսկին զգուշացրել է Ռուսաստանին 

Նպատակը երկրում քաոսային իրավիճակ ստեղծելն է

Քաղաքական

Հայ ազգային կոնգրեսը օրերս արած հայտարարությամբ ՀՀ կառավարությանն առաջարկել է փոխել Սահմանադրությունը և վերադառնալ կիսանախագահական համակարգին, անցկացնել նախագահական նոր ընտրություններ և արմատապես փոխել ԸՕ-ն: Պարզելու համար՝ արդյոք մեզ անհրաժեշտ են նման փոփոխություններ, թե ոչ, ԼՈՒՐԵՐ․com-ը զրուցեց սահմանադրագետ Վարդան Այվազյանի հետ։

Похожее изображение

 

Վերջինիս կարծիքով՝ սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտություն կա, բայց փոփոխությունները չպետք է միտված լինեն կիսանախագահական համակարգին վերադառնալուն․ «Դրանով պետությունը կդառնա կեղծ, կրկեսային կվազիպետություն, ինչպիսին դարձավ Ուկրաինան։ Սահմանադրությունը խաղալիք չէ՝ երբ ուզենան փոփոխեն, և այսօր անգրագետ տեսակետ է հնչեցվում, որ նոր քաղաքական իրողությունները պահանջում են նոր Սահմանադրություն։ Սա սխալ մոտեցում է, քանի որ ճիշտ պետության մեջ ոչ թե Սահմանադրությունը պետք է բխի քաղաքական իրողությունից, այլ հակառակը։ Սահմանադրական փոփոխություններն իրականացվում են երկու ձևով՝ Սահմանադրության մեջ ուղղումներ և լրացումներ։ Եթե նորից անցնենք կիսանախագահական ձևին՝ կստացվի, որ մի ամբողջ Սահմանադրության հեղինակներ և ամբողջ հանրությունը, որը կողմ է քվեարկել՝ տխմար են դուրս եկել․ միանգամայն սխալ մոդել են մշակել ու ընդունել և հիմա դրանից հրաժարվում, անցնում ենք նախորդին»,- ասաց նա։  

Սահմանադրագետի խոսքով՝ Սահմանադրությունն այսօրվա դրությամբ կարիք ունի այլ ոլորտների շտկումների, որի անհրաժեշտությունն առնչվում է սուպերվարչապետության ինստիտուտի մեղմացմանը՝ Սահմանադրության մեջ հակակշիռների կառուցակարգերի կատարելագործմանը, ինչպես նաև ՀՀ նախագահի տեղի և դերի ճշտգրտմանը․ «Արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ մենք սահմանադրական կարգավորումներում դիմեցինք բազում թատրոնային մեթոդների։ Վարչապետի հրաժարականից հետո նորից առաջադրում, սակայն պայմանով, որ սատարող ուժերը չընտրեն նրան. սա նման էր կրկեսի, ինչի նախադրյալները տալիս է ներկա Սահմանադրությունը։ Այս խնդիրները պետք է կարգավորվեն, և ոչ թե ԱԺ-ն պետք է լուծարվի, այլ պետք է սահմանվեն լուծարման հստակ հիմքերը։ Եթե հակասություն կա օրենսդիր և գործադիր իշխանությունների միջև, և հանրությունն աջակցում է վերջինիս, ապա օրենսդիր իշխանությունը պետք է լուծարվի, որը պետք է անի նախագահը, մինչդեռ այսօր նախագահն այս ներդաշնակությունն ապահովելու կառուցակարգով օժտված չէ։ Ժամանակը ցույց տվեց, որ ժողովուրդը հանրային պահանջի միջոցով կարող է խաղաղ ձևով կատարել իշխանափոխություն և կարծում եմ՝ նման երևույթները շարունակական են լինելու, քանի որ մեր ժողովուրդը փորձը ձեռք է բերել»,- ասաց նա՝ ընդգծելով, որ նախկին կառավարական համակարգին անցնելը կլինի կրկես։

Նա նշեց, որ նախկին և ներկա իշխանությունները չեն տիրապետում Սահմանադրության կազմելու տեխնիկային՝ ինչպես պետք է գրվի և ինչպիսի որակական չափանիշներ պետք է սահմանված լինեն, որպեսզի հանրությանն ու իշխանությանը փակուղու առջև չկանգնեցնի։

Ի՞նչ նպատակ է հետապնդում ՀԱԿ-ը և ինչո՞ւ հենց հիմա հանդես եկավ նման հայտարարությամբ՝ հարցին ի պատասխան Այվազյանը նկատեց՝ նպատակը երկրում քաոսային իրավիճակ ստեղծելն է«Տեսնելով, որ իշխանության վարկանիշը օր օրի անկում է ապրում, ըստ էության, ուզում են սահմանադրական փոփոխությունների առումով համապետական ընտրության հնարավորություն ստեղծել։ Նախագահի ինստիտուտ ստեղծելով՝ փորձել մասնակցել այդ ընտրություններին և այդ ֆոնի վրա հույս ունենալ, որ կարող են հաջողությունների հասնել»,- նշեց սահմանադրագետը։

Սոնա Հարությունյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ցուկերբերգի 300 միլիոն դոլարանոց սուպերզբոսանավի անձնկազմը «հրաժարվել է» օգնել Ալյասկայում աղետի մեջ հայտնվածներին 2000 մարդ հավաքվել էր Պորտուգալիայի եկեղեցում՝ դիտելու Ռոնալդուի «հարսանիքը» Ամերիկյան ռազմական ինքնաթիռ է կործանվել Կոնգոյում էբոլայի հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 4200-ը Օգոստոսի 11-ին, 12-ին, 13-ին և 18-ին բազմաթիվ հասցեներում գազ չի լինելու ԱՄՆ-ն չեղարկել է օտարերկրյա քաղաքացիներին տրված 175 000 վիզա Անգլիայի տարածքի գրեթե երեք քառորդում երաշտ է՝ ծայրահեղ շոգից Կոլումբիայում երկրաշարժի զոհերի թիվն ավելացել էՀայաստանում երկրաշարժ է գրանցվելԱՄՆ-ում հազարավոր հայցվորներ դատի կտան տեխնոհսկաներին. Պատճառը հայտնի էԿենդանակերպի երեք նշաններ, որոնք կարող են ֆինանսական առաջընթաց ապրել օգոստոսին, և ինչու՞ է հիմա գործելու ժամանակը Զելենսկին զգուշացրել է ՌուսաստանինԵրկաթե թիթեղների տակ է հայտնաբերվել նորածին երեխան. ՄանրամասներԻսպանիան միգրացիոն ճգնաժամի ֆոնին Իտալիայից ժամանողների համար ժամանակավոր սահմանային վերահսկողություն է սահմանում Ուշագնաց է եղել ինքնագրեր բաժանելու ժամանակ Հայաստանը և Ադրբեջանը վերահաստատել են օգոստոսի 8-ի Համատեղ հռչակագրի լիարժեք իրականացման հանձնառությունը․ ՀՀ ԱԳՆ հայտարարությունը Երևանում՝ շենքերից մեկի մոտ շորի մեջ փաթաթված նորածին երեխա են հայտնաբերելՄիջերկրական ծովում ջրի ջերմաստիճանը հասել է բացառիկ բարձր արժեքի 20 զոհ և ավերված շենքեր. Կոլումբիայի արևմուտքը ցնցել է 7,4 մագնիտուդով հզոր երկրաշարժը Աբդոլլահին նշանակվել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետՀիմա ես եմ փոխհատուցում պահանջում Իրանից․ Թրամփը նոր պահանջ է առաջ քաշել «Յաբլոկո» կուսակցությունը հեռացվեց Պետդումայի ընտրություններից (տեսանյութ)Սելավ Վայոց ձորում (Լուսանկարներ)Իրանի գերագույն առաջնորդը փոխել է Գլխավոր շտաբի, ԻՀՊԿ-ի և «Բասիջ»-ի ղեկավարությունը 7,4 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է տեղի ունեցել ԿոլումբիայումԻսպանիան պարզաբանել է, որ Սեուտա է մտել 80,000 միգրանտԳյումրիում բախվել են «BMW 320I»-ն և «Toyota Camry»-ն․ կա վիրավոր․ 2 ավտոմեքենաների անվահեծաններն էլ պոկվել են Հղի Էնն Հեթուեյի տեսքը կարմիր գորգին համացանցում բուռն քննարկումների պատճառ է դարձելԻսրայելցիներին կոչ է արվել արյուն հանձնել՝ արյան պաշարները համալրելու համար«Ռեյդ» Երեւանում. ոստիկանությունը ստուգել է քրեական ենթամշակույթի հնարավոր հավաքատեղիները (տեսանյութ) Մեսսին ԱԱ-2026-ի ընթացքում երկու անգամ մահվան սպառնալիք է ստացել. Marca Հրշեջները պայքարում են Իսպանիայի արևելքում՝ Կաստելյոնում բռնկված անտառային հրդեհի դեմBild․ Գերմանիայի Լայպցիգի օդանավակայանում անօդաչու թռչող սարքի վրա ԴՆԹ հետքեր են հայտնաբերվելԳալյանը՝ Կառավարության ներկայացուցիչ ԱԺ-ում. Գերմանիայում պայթուցիկով ԱԹՍ-ն խոցել է ինքնաթիռ (տեսանյութ) Կուր գետում դեռահաս է ջրահեղձ եղել Իրանի նախագահը հայտարարել է, որ Խամենեին հանդիպման ժամանակ լիովին առողջ է եղել Կիևի իշխանությունները 55,8 միլիոն դոլարի վարկ են վերցրել ձմռանը նախապատրաստվելու համարԱրտակարգ իրավիճակ՝ Շիրակի մարզում. ՄանրամասներԵրկրաշարժ է գրանցվել Ադրբեջանում Սպասվում է iPhone 17 սմարթֆոնների թանկացումԻ՞նչ էր այրվում Պռոշյանում. ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել Փաշինյանը Պապոյանին գործուղում է ՂազախստանԵրևանում կասեցվել է «Բամբու»–ի արտադրական գործունեությունը․ այցելուներից երեքը հիվանդանոց են տեղափոխվել «Կռվի ձայնից քնից արթնացել ենք». ինչպես է Դաշտավանում սկսվել կեսգիշերյան ծեծկռտուքը (տեսանյութ) Լոս Անջելեսում ձերբակալվել է Քիմ Քարդաշյանի տունը թալանելու մեջ կասկածվողը ԱՄՆ-ը կարող է հրաժարվել Իրանի հետ միջուկային գործարքից․ քաղաքագետը բացատրել է՝ ինչու Հայտնաբերվել է 482 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները Եղեգիս-Հերմոն ավտոճանապարհին հորդառատ անձրևի հետևանքով տեղի է ունեցել քարաթափում․ այն դարձել է ոչ երթևեկելի Մարոկկոյի իշխանությունները թույլատրել են միգրանտներին նավակով հատել Իսպանիայի հետ սահմանըԹուրքիայի Հայոց պատրիարքությունը զորակցում է Ամենայն Հայոց կաթողիկոսին
Ամենադիտված