Սամցխե-Ջավախեթիի շրջանում երկրաշարժ է տեղի ունեցել
Վրաստան
Սամցխե-Ջավախեթիի շրջանում այսօր երկրաշարժ է տեղի ունեցել: Երկրաշարժի օջախը գտնվել է 10 կիլոմետր խորության վրա: Երկրաշարժի ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 3,2 մագնիտուդ:
Երկրաշարժը տեղի է ունեցել Թբիլիսիի ժամանակով ժամը 14:59-ին, Նինոծմինդա քաղաքից երկու կիլոմետր հեռավորության վրա գտնվող Սաթխա գյուղում:
Ավերածության կամ տուժածների մասին տեղեկություններ չեն հաղորդվում:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում