Ջեյմս Ուեբը բացահայտել է 11-ժամյա տարով և ծայրահեղ շոգով մոլորակի գաղտնիքը Սիրիան դիտարկում է Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի պաշտպանական դաշինքին միանալու հնարավորությունը Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ բախումներ են բռնկվել. մի քանի քաղաքներում լարված իրավիճակ է արձանագրվել Հունգարիան կխստացնի էլեկտրական ինքնագլորների օգտագործման կանոնները՝ ՃՏՊ-ների թվի 73 տոկոս աճից հետո ՌԴ-ում ԱՄՆ դեսպանությունը նախազգուշացրել է Մոսկվայի «Ցարիցինո» թանգարան-արգելոցում զանգվածային զոհերի սպառնալիքի մասին Արարատ Միրզոյանը և Ջասեմ Մուհամմադ ալ-Բուդայվին մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում իրադրության և դրա հանգուցալուծման ուղղությամբ հնարավոր քայլերի շուրջ Ոստիկանությունը դադարեցրել է բողոքի ակցիան Գերմանիայի Շտուտգարտ քաղաքում՝ ճայթռուկների և դիմակավորված մասնակիցների պատճառով Ռուսաստանի ԱԴԾ-ն հայտնել է Մոսկվայում ահաբեկչության նախապատրաստման մասին ԱՄՆ-ից տեղեկություն ստանալու մասին Իրանը քննարկել է ԱՄՆ փոխնախագահ Վենսի նամակը, սակայն Վաշինգտոնի հետ ուղիղ բանակցություններ չի նախատեսում 4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքով Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Հռոմեական գավաթը փոխում է գույնը՝ կախված լույսի անկյունից (տեսանյութ) 

Ուսանողների հետազոտությունները կյանքի կկոչվեն Արարատի մարզում

Հայաստան

Արարատի մարզի զարգացման ռազմավարական ծրագրի շրջանակում մարզպետարանի և ՀՀ մի շարք առաջատար բուհերի միջև կնքվել է համագործակցության հուշագիր՝ մարզի արդյունաբերական, գյուղատնտեսական, բնապահպանական, կառավարման, զբոսաշրջության, համայնքների զարգացման ծրագրերը և առկա խնդիրները որպես ուսանողների մագիստրոսական թեզերի թեմաներ հաստատելու վերաբերյալ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ կրթության և գիտության նախարությունից, ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Գրիշա Թամրազյանը ողջունել է Արարատի մարզպետի նախաձեռնությունը և շնորհակալություն հայտնել բուհերի ղեկավարներին՝ արագ արձագանքելու համար։ «Կրթության և գիտության նախարարությունը միշտ պատրաստակամ է աջակցել նման ծրագրերին։ Մենք հույս ունենք, որ նախաձեռնությունը կհաջողի, և իրականացված հետազոտություններն իրոք կնպաստեն Արարատի մարզի սոցիալ-տնտեսական զարգացմանը»,-իր խոսքում նշել է փոխնախարարը։

Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը նշել է, որ հաշվի առնելով Արարատի մարզի արդի պահանջներն ու հեռանկարները՝ հուշագրով բուհերի մագիստրոսներին առաջարկվում է որոշակի թեմաներով իրականացնել լոկալ և առարկայական ուսումնասիրություններ, որոնք հետագայում կարող են դառնալ տվյալ ոլորտի աշխատանքային կամ բիզնես (ներդրումային) ծրագրեր` նպաստելով մարզի բազմաոլորտ զարգացմանը, ինչպես նաև կայուն երաշխիքներ տրամադրել ոլորտն ուսումնասիրած ուսանողներին աշխատատեղերով ապահովման հարցում: «Արդյունքում կձևավորվի բուհ-մարզպետարան-մասնավոր հատված փոխշահավետ համագործակցություն, երբ մագիստրոսական թեզերն ավելի արդյունավետ կծառայեն իրենց նպատակին և չեն դառնա միայն համալսարանների գրադարանային նմուշ»,-նշել է Գարիկ Սարգսյանը՝ ընդգծելով, որ ուսանողները կարող են իրենց թեզերը պաշտպանել հենց մարզպետարանում: Մարզպետը նաև հույս է հայտնել, որ բուհերի հետ համագործակցության այս օրինակը վարակիչ կլինի նաև մյուս մարզերի համար՝ ընդգծելով, որ ծրագրով փորձ է արվում խնդիրների լուծման ավանդական ձևից անցնել գիտական հենքի վրա լուծման տարբերակին՝ 21-րդ դարին համապատասխան:

Բուհերի ներկայացուցիչները ևս իրենց հերթին ողջունել են նախաձեռնությունը՝ նշելով, որ բուհերում հետազոտական աշխատանքների մեծ մասը իսկապես մնում է գրադարաններում կամ օգտագործվում որոշակի ուսումնասիրությունների համար:  Նրանց խոսքով՝ բուհից աշխատաշուկա անցումը, բուհ-գործատու կապի ամրապնդման լավագույն օրինակը հենց այս ձևաչափն է, երբ գործատուն պահանջում և կարևորում է այն աշխատանքը, որտեղ կա գիտական միտք, և հետազոտությունները պրակտիկ կիրառություն ունեն իրական կյանքում:

Համաձայն հուշագրի՝ մարզպետարանը պատրաստակամ է բուհին ներկայացնել մարզում առկա որևէ տեղային հիմնախնդիր և/կամ մասնավոր գործընթաց, իսկ բուհն իր հերթին՝ մասնագիտացված ամբիոններում իրականացվող փորձա­քննություն­ների (հետազոտությունների, վերլու­ծութ­­յուն­ների­) միջոցով տվյալ հիմնախնդիրներից գիտական հենքով ձևավորել մագիստրո­սա­կան թեզերի, ատենախոսությունների և այլ գիտագործնական աշխատանքների թեմաներ: Բացի այդ, բուհը պատրաստակամ է տվյալ թեմաները առաջարկել ուսանողներին՝ ամբիոններում և տեղերում հետազոտություններ իրականացնելու, իսկ մարզպետարանը պատրաստակամ է գործուն և առարկայական աջակցություն ցուցաբերել հետազոտություն իրականացնող համալսարանականին:

Հուշագրով կողմերը կհամագործակցեն նաև ներդրումային, ինովացիոն, դրամաշնորհային ծրագրերի հա­մա­տե­ղ իրականացման շուրջ՝ հետազոտություններին ներդրումային ծրագրի (արտադրանքի) տեսք տալով, ըստ աշխատանքային անհրաժեշտության՝ համապատասխան սարքավորումների, լաբորատոր և այլ միջոցների օգտագործման և այլ հարցերի շուրջ:

Հուշագիրը ստորագրվել է Արարատի մարզպետարանի և Երևանի պետական համալսարանի, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի, Ճարտարապետության և շինարարության հայաստանի ազգային համալսարանի, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի, ՀՀ պետական կառավարման ակադեմիայի միջև:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ջեյմս Ուեբը բացահայտել է 11-ժամյա տարով և ծայրահեղ շոգով մոլորակի գաղտնիքը Սիրիան դիտարկում է Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի պաշտպանական դաշինքին միանալու հնարավորությունը Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ բախումներ են բռնկվել. մի քանի քաղաքներում լարված իրավիճակ է արձանագրվել Հունգարիան կխստացնի էլեկտրական ինքնագլորների օգտագործման կանոնները՝ ՃՏՊ-ների թվի 73 տոկոս աճից հետո ՌԴ-ում ԱՄՆ դեսպանությունը նախազգուշացրել է Մոսկվայի «Ցարիցինո» թանգարան-արգելոցում զանգվածային զոհերի սպառնալիքի մասին Արարատ Միրզոյանը և Ջասեմ Մուհամմադ ալ-Բուդայվին մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում իրադրության և դրա հանգուցալուծման ուղղությամբ հնարավոր քայլերի շուրջ Ոստիկանությունը դադարեցրել է բողոքի ակցիան Գերմանիայի Շտուտգարտ քաղաքում՝ ճայթռուկների և դիմակավորված մասնակիցների պատճառով Ռուսաստանի ԱԴԾ-ն հայտնել է Մոսկվայում ահաբեկչության նախապատրաստման մասին ԱՄՆ-ից տեղեկություն ստանալու մասին Իրանը քննարկել է ԱՄՆ փոխնախագահ Վենսի նամակը, սակայն Վաշինգտոնի հետ ուղիղ բանակցություններ չի նախատեսում 4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքով Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Հռոմեական գավաթը փոխում է գույնը՝ կախված լույսի անկյունից (տեսանյութ)Թրքուհի Էլիֆ Էրալփը կարող է դառնալ Բեռլինի առաջին կին քաղաքապետը, եթե «Ձախերը» սոցիալ-դեմոկրատների և «Կանաչների» հետ համաձայնության գան կոալիցիա կազմելու շուրջ Սերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Էրդողանը Ստամբուլում հանդիպել է Զելենսկու հետ Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ Գոռ Սահակյանը չի շարունակի պայքարն աշխարհի առաջնությունում Հնդկաստանում հյուրանոցի լողավազանում տեղի ունեցած միջադեպի հետևանքով զոհվել են Lufthansa ավիաընկերության բորտուղեկցորդն ու Սլովակիայի քաղաքացին Քննարկվել է ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները Այսօր Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա, որը միացված շչակով ու փարոսիկներով ծանր վիճակում գտնվող հիվանդ էր տեղափոխում. պարզաբանում Կենդանակերպի այս նշանների համար այսօր բազմաթիվ գաղտնիքներ կբացահայտվեն Ինչու՞ սերկևիլը չպետք է ուտել հում վիճակում, դեղորայք ընդունելիս և որո՞նք են դրա սերմերի վտանգները. բացատրում է սննդաբանը Ուկրաինային Patriot համակարգի 500 հրթիռների մատակարարումն ակնկալվում է 2030 թվականից հետո․ ԶԼՄ Լատվիան անժամկետ արգելել է Քսենիա Սոբչակի և Կոնստանտին Բոգոմոլովի մուտքը երկիր Apple-ը նորից աշխարհի ամենաթանկ ընկերությունն է. Bloomberg Բժիշկը բացատրել է, թե ինչ վտանգների մասին կարող է վկայել մատների թմրածությունը Բժիշկը մատնանշել է առօրյա սովորություններ, որոնք բարձրացնում են խոլեստերինի մակարդակը Զելենսկիի գրասենյակը խոստովանել է Ուկրաինայի կախվածությունը ԱՄՆ հետախուզությունիցUFC-ի չեմպիոն Մախաչևը խոսել է կարիերան ավարտելու հնարավորության մասինԵրևանը՝ «Վենետիկ», Շերեմետևոյում՝ չվերթների խափանումներ, Մեքսիկայում հեղեղը մեքենաներ է տարել«Վիլլան երբեք «Մանչեսթեր Յունայթեդ» չի դառնա»․ Կարագերի խոսքերը՝ դատական հայցի պատճառԼեհաստանի պաշտպանության նախարարը կմասնակցի Նարոցկիի՝ Սահմանադրական դատարանի վերաբերյալ կողմերի հետ խորհրդակցություններին«Հաալանդը թող հեռանա Ռեալ»․ Շիրերը՝ Պրեմիեր լիգայի ռմբարկուների ռեկորդի մասինՍերժ Սարգսյանի ուշագրավ հայտարարությունը. Փարիզում մետրոյի և երկաթուղու կայարաններ կփակվենԹրամփի՝ Ֆլորիդայի առանձնատան մոտակայքում ՀՕՊ համակարգեր են տեղակայվել Օլեշկիի բնակիչները մոլախոտեր են կերել՝ գոյատևելու համար․ նրանց տարհանել են քաղաքիցՌուսական զորքերը ոչնչացրել են դեպի Մոսկվա թռչող մի քանի անօդաչու թռչող սարքերՀյուսիսկորեական հաքերները կասկածվում են Binance-ի ռեկորդային $6.3 մլրդ հարձակման մեջՆոր մանրամասներ են ի հայտ եկել Հուրգադայում զբոսաշրջիկների վրա տղամարդու հարձակման վերաբերյալFars․ Իրանի Քեշմ կղզու մոտակայքում անօդաչու թռչող սարքը հարձակվել է նավակների վրա․ երկու ձկնորս անհետ կորել ենՋերմուկ-Վայք ճանապարհին վնшսվել է գազատարը. ճանապարհը փակ էԳոռ Սահակյանը վնասվածքի պատճառով չի շարունակի պայքարը ծանրամարտի ԱԱ–ումՎանաձորում 6-ամյա աղջնակի մահվան գործով մեղադրանք է առաջադրվել մորըԽամենեին ասել է, որ պատերազմը դադարեցնելու պայմանները կորոշի Իրանը Ողբերգական վթար Վանաձորում․ Բուժառու տեղափոխող շտապօգնության մեքենան բախվել է բեռնատարին․ կա զոհՍերժ Սարգսյան. «Վազգեն, երանի քեզ, որ չես տեսել Հայաստանի կապիտուլյացիան ու Ղարաբաղի հայաթափումը»27 օր տևած տիեզերական պայթյունը նոր ռեկորդ է սահմանելԼատվիան արգելել է Սոբչակի և Բոգոմոլովի մուտքը երկիրԵգիպտոսում անհայտ անձը դանակով հարձակվել է զբոսաշրջիկների վրաԱրմեն Աշոտյանը՝ Սերժ Սարգսյանի հարցազրույցի արձագանքների մասին
Ամենադիտված