Փաշինյանը Դսեղ մեկնել է ուղղաթիռով. վարչապետի մամուլի խոսնակ
Քաղաքական
ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը հաստատեց տեղեկությունը, որ Փաշինյանը Հովհաննես Թումանյանի 150-ամյակին նվիրված միջոցառմանը մասնակցելու համար Դսեղ մեկնել է ուղղաթիռով:
«Պատճառն ավելի արագ տեղ հասնելն ու ժամանակ տնտեսելն էր, քանի որ պայմանավորվածություն ուներ»,- պարզաբանեց Կարապետյանը:
Կարապետյանը ուղղաթիռով այցեր կատարելը պետության համար ավելորդ ծախս չի համարում, քանի որ, ինչպես նա է նկատում կարող է նույնիսկ տնտեսում լինել․ «Վառելիքի առումով դժվար ճոխություն լինի, որովհետև ուղղաթիռում բավականին չափ մարդիկ են տեղավորվում: Այդ առումով նույնիսկ կարող է տնտեսում լինել: Վստահ չեմ, թե ինչքան մեքենա կգնար, պետք է ճշտել»,- նշեց նա:
Արդեն տղեկացրել ենք, որ այսօր՝ փետրվարի 19-ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դսեղ էր գնացել կնոջ և դստեր հետ: Իր ելույթում Փաշինյանն ասել է. «Ինձ իրավունք եմ վերապահում Թումանյանի անունից ասել ժողովրդին՝ վե՛ր կաց և քայլիր»: Եզրափակելով խոսքը՝ վարչապետը հնչեցրել է Թումանյանի՝ իր ամենասիրելի քառյակներից մեկը՝ շեշտելով, որ տվյալ քառյակում ուղերձ կա բոլորիս ուղղված, մարդուն, քաղաքացուն ու հային ուղղված ուղերձ:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում