«Ամերիա»-ում բլոգեր Լապշինի 4-ամյա երեխային չեն թույլատրել զուգարան մտնել
Բլոգոսֆերա
Բլոգեր Ալեքսանդր Լապշինն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Այնուամենայնիվ, խիղճը մարդու գլխում է, ոչ թե զուգարաններում:
Տիկնոջս և 4-ամյա երեխայիս հետ մտա Երևան քաղաքի կենտրոնում գտնվող Սայաթ-Նովայի «Ամերիա» բանկի մասնաճյուղ: Երեխան զուգարան էր ցանկանում։ Դե, մեկ ժամ կլիներ համարով հերթի մեջ էինք: Մոտեցա անձնակազմին՝ հարցրի, «Կարող է աղջիկը գնալ զուգարան»: Պատասխանեցին, որ անհնար է․ զուգարանը միայն անձնակազմի համար է: Իսկ երեխան արդեն լաց էր լինում, շտապ անհրաժեշտ էր: Ստիպված էինք վազել փողոց, և հենց Սայաթ-Նովա պողոտայի վրա, բանկից երկու մետր հեռավորության վրա երեխան միզեց գազոնի վրա»:


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)