Դեսպան Մկրտչյանը և Լեհաստանի ԱԳՆ պետական քարտուղարը նախանշել են հարաբերությունների զարգացման հետագա քայլերը
Հասարակություն
Լեհաստանում ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանը փետրվարի 21-ին հանդիպել է Լեհաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության պետական քարտուղար Մաչեյ Լանգի (Maciej Lang) հետ (պատասխանատու է տնտեսական դիվանագիտության, զարգացման համագործակցության, Ասիայի, Աֆրիկայի և Մերձավոր Արևելքի քաղաքականության համար)։
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են առաջիկայում նախատեսվող փոխադարձ այցերի օրակարգի ձևավորման և բովանդակային թեմաների ընդգրկման հարցեր։
Առանձնակի ուշադրության են արժանացել երկրների ներքին համաչափ զարգացման հարցերը և այդ առումով անդրադարձ է կատարվել Լեհաստանի համապատասխան դրական փորձառությանը։
Երկուստեք արժևորվել են Հայաստանի և Լեհաստանի հարաբերությունների ներկա մակարդակը և նախանշվել հետագա քայլերն ու անելիքները։


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)