ՊԵԿ-ում քննարկել են թմրանյութերի միջազգային ապօրինի շրջանառությանը հակազդելու գործընթացը
Հասարակություն
Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության պետ Վարդան Վարդանյանն ընդունել է ԱՄՆ-ի արդարադատության նախարարության թմրամիջոցների դեմ պայքարի վարչության (DEA) Միջին Արևելքի տարածաշրջանային գրասենյակի ներկայացուցիչներին և նշված կառույցի Թբիլիսիի տարածաշրջանային գրասենյակի աշխատակիցներին:
Ինչպես տեղեկացրին ՀՀ պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվութան և հասարակայնության հետ կապերի բաժնից, հանդիպման ընթացքում քննարկվել են երկու կառույցների միջև առկա համագործակցությունը խորացնելու վերաբերյալ հարցեր, ինչպես նաև համատեղ իրականացված միջոցառումները և դրանց արդյունքում ձեռքբերված նշանակալի հաջողությունները թմրանյութերի միջազգային ապօրինի շրջանառությանը հակազդելու գործում:
ԱՄՆ-ի Թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի վարչության աշխատակիցները բարձր են գնահատել Մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցների պրոֆեսիոնալիզմն ու իրենց աջակցությունն են առաջարկել թմրանյութերի դեմ պայքարի, մաքսային ծառայության աշխատակիցների վերապատրաստումների կազմակերպման, ինչպես նաև անհրաժեշտ սարքավորումներ ձեռք բերելու գործում:


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)