Գալյանը՝ Կառավարության ներկայացուցիչ ԱԺ-ում. Գերմանիայում պայթուցիկով ԱԹՍ-ն խոցել է ինքնաթիռ (տեսանյութ) Կուր գետում դեռահաս է ջրահեղձ եղել Իրանի նախագահը հայտարարել է, որ Խամենեին հանդիպման ժամանակ լիովին առողջ է եղել Արտակարգ իրավիճակ՝ Շիրակի մարզում. Մանրամասներ Երկրաշարժ է գրանցվել Ադրբեջանում Ի՞նչ էր այրվում Պռոշյանում. ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել Փաշինյանը Պապոյանին գործուղում է Ղազախստան Երևանում կասեցվել է «Բամբու»–ի արտադրական գործունեությունը․ այցելուներից երեքը հիվանդանոց են տեղափոխվել «Կռվի ձայնից քնից արթնացել ենք». ինչպես է Դաշտավանում սկսվել կեսգիշերյան ծեծկռտուքը (տեսանյութ) Լոս Անջելեսում ձերբակալվել է Քիմ Քարդաշյանի տունը թալանելու մեջ կասկածվողը Հայտնաբերվել է 482 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները Եղեգիս-Հերմոն ավտոճանապարհին հորդառատ անձրևի հետևանքով տեղի է ունեցել քարաթափում․ այն դարձել է ոչ երթևեկելի 

ՀՀԿ-ականների արձագանքը՝ ՀԱԿ-ի առաջարկին

Քաղաքական

Հայ ազգային կոնգրեսը օրերս արած հայտարարությամբ ՀՀ կառավարությանն առաջարկել է փոխել Սահմանադրությունը, վերադառնալ կիսանախագահական համակարգին և անցկացնել նախագահական նոր ընտրություններ: Այս առիթով ԼՈւՐԵՐ.com-ը փորձեց պարզել ԱԺ ՀՀԿ-ական նախկին պատգամավորների տեսակետը:

Մեզ հետ զրույցում 6-րդ գումարման ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը չցանկացավ մեկնաբանել ՀԱԿ-ի առաջարկը: Նա, անդրադառնալով կիսանախագահական համակարգի անցնելուն, նշեց՝ երբ փաստացի նախագիծ լինի՝ այդ ժամանակ էլ կխոսի. «Հիմա ամեն կուսակցություն, ամեն անհատ կարող է 300 ինչ-որ առաջարկություն անել։ Երբ դա կդրվի շրջանառության մեջ և կդառնա քննարկման առարկա՝ այդ ժամանակ ես մեծ հաճույքով կմեկնաբանեմ ու կպարզաբանեմ։ Ամեն մեկը թռուցիկ, մի տեղ նստած՝ կարող է առաջարկություն անել՝ մեկն ասի նախագահական, մյուսը՝ կիսանախագական, սուպերվարչապետական։ Չկա նախագիծ, երբ կյանքի կկոչվի՝ այդ ժամանակ էլ կխոսենք դրա մասին»,- ասաց նա՝ նշելով, որ այժմ շատ զբաղված է և չի հետևում պրոցեսներին:

6-րդ գումարման ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարինե Աճեմյանն էլ այն կարծիքին է, որ կիսանախագահական համակարգին անցնելը պետք է դուրս գա օրակարգից, քանի որ դա հետքայլ է. «Ճանապարհը, որն անցել ենք մինչև խորհրդարանական համակարգին անցնելը, մեծ ժողովրդավարական քայլ է, և ամբողջը ջնջել ու վերադառնալ այլ համակարգի՝ սխալ կլինի: Կարծում եմ՝ ՀԱԿ-ի հայտարարությունը պարզապես ասված տեսակետ էր և հույս ունեմ, որ այդ մասին քննարկումներ լայն մասսաների հետ չեն ունենա»,- նշեց նա:

Թե ինչ նպատակ է հետապնդում ՀԱԿ-ը այդ հայտարարությամբ, Աճեմյանը դժվարացավ ասել. «Իրենք որոշակի կապեր ունեն իշխանությունների հետ, թեման գցել են շրջանառության մեջ, իսկ թե ինչ դուրս կգա դրանից՝ չեմ կարող ասել»:

Ըստ Աճեմյանի՝ այս պահին Սահմանադրությունը փոխելու կարիք չկա, սակայն հնարավոր է որոշակի փոփոխություններ անել վարչապետի լիազորությունների հետ կապված, ինչն առաջարկում էր հենց Նիկոլ Փաշինյանը. «Պարզ երևում է, որ ինքը լիազորություններն ավելացնում է, խախտում և այս պարագայում շատ հեշտ է սահմանագիծ անցնել և ժողովրդավար երկրից դառնալ դիկտատոր պետություն: Մենք 2015թ.-ին հանրաքվեով, լայն քննարկումների արդյունքում ենք փոխել Սահմանադրությունը և այն անընդհատ փոփոխությունների կարիք չպետք է ունենա, որ ով քնից զարթնի՝ որոշի Սահմանադրությունը փոխել»,-ասաց նախկին պատգամավորը:

«Սա ակնհայտ հետընթաց կլինի թե՛ ժողովրդավարության զարգացման, թե՛ ազգային անվտանգության ամրապնդման և թե՛ պառլամենտարիզմի և քաղաքական բազմակարծության ապահովման տեսակետից: Նման քայլն ավելի կամրապնդի քաղաքական մենաշնորհը մեկ անհատի ձեռքում: Չի՛ կարելի թույլ տալ վերադարձ դեպի անցյալ: Առաջնայինը պետք է լինեն ոչ թե մեկ մարդու կամ խմբի շահերի սպասարկումն, այլ ազգային անվտանգության ամրապնդումն ու ժողովրդավարական արժեքների ու քաղաքական բազմակարծության պահպանումը»,- այս մասին ասել է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։

Սոնա Հարությունյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Bild․ Գերմանիայի Լայպցիգի օդանավակայանում անօդաչու թռչող սարքի վրա ԴՆԹ հետքեր են հայտնաբերվելԳալյանը՝ Կառավարության ներկայացուցիչ ԱԺ-ում. Գերմանիայում պայթուցիկով ԱԹՍ-ն խոցել է ինքնաթիռ (տեսանյութ) Կուր գետում դեռահաս է ջրահեղձ եղել Իրանի նախագահը հայտարարել է, որ Խամենեին հանդիպման ժամանակ լիովին առողջ է եղել Կիևի իշխանությունները 55,8 միլիոն դոլարի վարկ են վերցրել ձմռանը նախապատրաստվելու համարԱրտակարգ իրավիճակ՝ Շիրակի մարզում. ՄանրամասներԵրկրաշարժ է գրանցվել Ադրբեջանում Սպասվում է iPhone 17 սմարթֆոնների թանկացումԻ՞նչ էր այրվում Պռոշյանում. ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել Փաշինյանը Պապոյանին գործուղում է ՂազախստանԵրևանում կասեցվել է «Բամբու»–ի արտադրական գործունեությունը․ այցելուներից երեքը հիվանդանոց են տեղափոխվել «Կռվի ձայնից քնից արթնացել ենք». ինչպես է Դաշտավանում սկսվել կեսգիշերյան ծեծկռտուքը (տեսանյութ) Լոս Անջելեսում ձերբակալվել է Քիմ Քարդաշյանի տունը թալանելու մեջ կասկածվողը ԱՄՆ-ը կարող է հրաժարվել Իրանի հետ միջուկային գործարքից․ քաղաքագետը բացատրել է՝ ինչու Հայտնաբերվել է 482 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները Եղեգիս-Հերմոն ավտոճանապարհին հորդառատ անձրևի հետևանքով տեղի է ունեցել քարաթափում․ այն դարձել է ոչ երթևեկելի Մարոկկոյի իշխանությունները թույլատրել են միգրանտներին նավակով հատել Իսպանիայի հետ սահմանըԹուրքիայի Հայոց պատրիարքությունը զորակցում է Ամենայն Հայոց կաթողիկոսին Այսօր առավոտից Կալինինգրադի մարզում ամերիկյան հետախուզական ինքնաթիռ է թռչումԱրամ Վարդևանյանը ընտրվեց ԱԺ փոխնախագահ. Աշխարհի ամենատարեց նախագահը անհետ կորել է (տեսանյութ) Թուրքիայի Հայոց պատրիարքությունը զորակցել է Գարեգին Բ-ին և Հայ Եկեղեցու եպիսկոպոսներին«Բարի գալուստ, մեր կյանք». լույս աշխարհ է եկել Կարո Հովհաննիսյանի առաջնեկը Իրաքը ցանկացած չարտոնված անօդաչու թռչող սարքի արձակում կդիտարկի որպես ահաբեկչական հարձակումՄայրության նպաստից մինչև հիփոթեքի մարում․ ինչ աջակցություն է պետությունը տալիս երեխա ունեցող ընտանիքներին Պռոշյանում առաջացած խոշոր հրդեհը մարվել էԳեներալը հայտարարել է, որ Ռուսաստանում մոբիլիզացիայի անհրաժեշտություն չկաԱշոցքի համայնքին է վերադարձվել 4,73 հա գյուղատնտեսական նշանակության հողատարածք․ ՓաշինյանԵՄ-ն կոչ է արել Աֆրիկայում ստեղծել կենտրոններ՝ ԵՄ անդամ միգրանտներին վտարելու համարԱԳՆ-ն Ռուբեն Վարդանյանի կնոջը հանդիպման առաջարկ է փոխանցել Կիևը չի համոզել Թեհրանին, որ նավի վրա հարձակումը միտումնավոր չի եղել․ ԲաղայիԿոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետությունում Էբոլայի հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 4200-ըԱրարատում և Արմավիրում 146 ապօրինի խորքային հոր է կասեցվել․ խնայվել է ավելի քան 15 մլն խմ ջուրԵվրոպան, Ասիան և Ամերիկան ​​միաձայն հանդես են եկել Ինֆանտինոյի դեմԵվրահանձնաժողովը ցանկանում է լուծել Իտալիայի և Իսպանիայի միջև Սեուտայում միգրանտների շուրջ վեճըԿարապետյանի թիմը կո՞ղմ է ՀՀ-ն ԵՄ-ին ինտեգրելունՍննդաբանը նշել է երիկամների համար սխտորի օգտակար հատկություններըՖիդան․ Հայաստանը և Ադրբեջանը գնում են դեպի կայուն խաղաղության համաձայնագիրՊենտագոնը վերահաստատել է զենքի արտադրությունը արագացնելու իր պահանջըԱրգամ Աբրահամյանը չի ընդունում սպանություն պատվիրելու մեղադրանքը․ փաստաբանԻսպանիայի պաշտպանության նախարարությունը չեղարկել է Սեուտայում զինվորականների արձակուրդները՝ միգրանտների հոսքի սպառնալիքի պատճառովՊապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈւ անձնակազմի համալրման աշխատանքների շուրջ95,5 հա համայնքային հողերի օտարման հետքերով․ դատախազությունը խախտումներ է բացահայտել ՄասիսումԽոշոր հրդեհ՝ Պռոշյանում գտնվող ՍՊԸ-ներից մեկի տարածքում. կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի կմ-ից Հայտնի է դարձել Իրանի հետ հակամարտությունում ԱՄՆ-ի լուրջ խնդիրների մասինՍրբուհի Գալյանը նշանակվել է ԱԺ-ում ՀՀ կառավարության ներկայացուցիչԶելենսկու հայտարարությունը համարել են Ռուսաստանի դեմ ուկրաինական հարվածների թիրախների փոփոխության նշանԱՄՆ-ը վախենում է Ուկրաինայից Patriot հրթիռային տեխնոլոգիաների գողությունիցՀամաշխարհային շուկայում սննդամթերքը թանկանում է Զելենսկու այցը Սերբիա Վուչիչի քաղաքական կարիերայի համար սպառնալիք են անվանելԲրազիլիայում մարդու մազն օգտագործվում է օվկիանոսը պաշտպանելու համար
Ամենադիտված