ԱՄՆ-ի 1792թ. թողարկված մետաղադրամը վաճառվել է 2,93 միլիոն դոլարով «Perseverance» մարսագնացը Մարսի վրա ռեկորդային՝ 45.2 կմ ճանապարհ է անցել SpaceX-ի Falcon 9 հրթիռը երկնքում տպավորիչ «տիեզերական մեդուզա» է առաջացրել NASA-ն փորձում է կանխել վտանգավոր կայծերը Լուսնի վրա 30 հազար դոլարանոց բազմոց՝ Porsche-ի տեսքով Վան Գոգի կտավը, որը 60 տարի չի ներկայացվել հանրությանը, ցուցադրվել է Հոնկոնգում Գիշերային երկնքի պայծառությունը կրկնապատկվում է յուրաքանչյուր 8 տարին մեկ Ռուսական ուժերն այս գիշեր ամենաուժեղ հարվածներից մեկն են հասցրել Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքին. Զելենսկի Մոսկվայի և Սանկտ Պետերբուրգի օդանավակայաններում հարյուրավոր չվերթներ են հետաձգվել կամ չեղարկվել Վինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ Մոուրինյու Լիոնում ցուցարարները հրդեհել են զբոսաշրջային գրասենյակը Մեսսին լքում է «Ինտեր Մայամի»-ի ճամբարը և մեկնում Իսպանիա 

«168 ժամ». Նիկոլ Փաշինյանի երկվությունը

Հայկական Մամուլ

«168 ժամ» թերթը գրում է.

«Էսօր էլ Հայաստանի Հանրապետությունում կաշառք վերցնում են, եւ էն, որ մենք ժամանակ առ ժամանակ ունենում ենք կոնկրետ փաստով ձերբակալություններ, դրա ամենաուղիղ ապացույցն է»,- կառավարության վերջին նիստում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հրահանգելով զգոն լինել:

Սակայն, ըստ նրա, եթե այդ երեւույթը կա, ապա պետք է ոչ թե 1 ամսում 1-2 նման ձերբակալություն լինի, այլ 10-20 եւ ավելի: «ՀՀ ժողովրդից գողացողը պետք է բռնվի, ամբաստանվի, խայտառակվի, բարոյապես ոչնչացվի եւ ուղարկվի բանտ: Սա է սկզբունքը»: Նույն օրը՝ կառավարության նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը հայտարարել է, որ Հայաստանում կոռուպցիա կա, եւ դրա դեմ պայքարի ուղղությամբ աշխատանքներ են ընթանում։ Այս հայտարարություններն իրենցում որեւէ նորություն չեն պարունակում։ Որեւէ մեկի համար գաղտնիք չէ, որ Հայաստանում, ինչպես նախկինում, այնպես էլ այսօր՝ կոռուպցիա եղել է եւ կա։ Խնդիրն այն է, սակայն, որ հեղափոխությունից կարճ ժամանակ անց մի քանի առիթներով ունեցած ելույթներում վարչապետ Նիկոլ Փաշինյանն ինքն է հայտարարել, որ Հայաստանում այլեւս կոռուպցիա չկա։ Հայտարարել է այնպիսի վստահությամբ, որ կոռուպցիայի մասին ցանկացած պնդում կարող էր ընկալվել՝ որպես զրպարտանք։ Հիմա մի կողմից՝ Նիկոլ Փաշինյանը, մյուս կողմից՝ ԱԱԾ պետը հայտարարում են, թե Հայաստանում կոռուպցիա կա։ Քաղաքացուն, հպարտ քաղաքացուն մնում է ընտրություն կատարել՝ Նիկոլ Փաշինյանի ո՞ր հայտարարությունն է համապատասխանում իրականությանը եւ ո՞րն է իրականության խեղաթյուրում՝ Հայաստանում վերջապես կոռուպցիա կա՞, թե՞ չկա։

Էսթետիկապես, իհարկե, հաճելի է Փաշինյանի այն հայտարարությունը, որ կոռուպցիա չկա, սակայն իրականությունը ցույց է տալիս, որ կոռուպցիա կա, պարզապես փոխվել են կոռուպցիոն սխեմաներն ու դերակատարները։ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների արժանահավատությունը պարզելը կարեւոր է մեկ այլ առումով եւս։ Ըստ ամենայնի, այս ամիսների ընթացքում իրավիճակ է փոխվել, կամ Նիկոլ Փաշինյանին այլ տեղեկություններ են փոխանցվել, որոնց հիման վրա նա հայտարարում է, թե կոռուպցիա կա։ Նա հայտարարել է նաեւ, որ Հայաստանում այլեւս օլիգարխներ չկան։ Հայտարարել է մի քանի ամիս առաջ։ Հետաքրքիր է՝ իսկ Հայաստանում օլիգարխներ կա՞ն, թե՞ չկան։ Դատելով խոշոր հարկատուների ցանկից՝ նախկին օլիգարխները վերածվել են շարքային խոշոր գործարարների։ Գուցե նրանք միտումնավո՞ր են նվազեցրել հարկերը, որպեսզի իրականություն դարձնեն «Հայաստանում օլիգարխներ չկան» արտահայտությունը։ Այդ հարցի պատասխանը, թերեւս, հայտնի է միայն Նիկոլ Փաշինյանին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ԱՄՆ-ի 1792թ. թողարկված մետաղադրամը վաճառվել է 2,93 միլիոն դոլարով«Perseverance» մարսագնացը Մարսի վրա ռեկորդային՝ 45.2 կմ ճանապարհ է անցելSpaceX-ի Falcon 9 հրթիռը երկնքում տպավորիչ «տիեզերական մեդուզա» է առաջացրելNASA-ն փորձում է կանխել վտանգավոր կայծերը Լուսնի վրա30 հազար դոլարանոց բազմոց՝ Porsche-ի տեսքովՎան Գոգի կտավը, որը 60 տարի չի ներկայացվել հանրությանը, ցուցադրվել է ՀոնկոնգումԳիշերային երկնքի պայծառությունը կրկնապատկվում է յուրաքանչյուր 8 տարին մեկՌուսական ուժերն այս գիշեր ամենաուժեղ հարվածներից մեկն են հասցրել Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքին. ԶելենսկիՄոսկվայի և Սանկտ Պետերբուրգի օդանավակայաններում հարյուրավոր չվերթներ են հետաձգվել կամ չեղարկվելՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ ՄոուրինյուԼիոնում ցուցարարները հրդեհել են զբոսաշրջային գրասենյակըՄեսսին լքում է «Ինտեր Մայամի»-ի ճամբարը և մեկնում ԻսպանիաԹուրքիան մտադիր է 2027 թվականին կրկնապատկել Սև ծովում գազի արդյունահանումըTesla-ի նոր Roadster-ը կկարողանա հնարքներ կատարել սեփականատիրոջ հրահանգովԳերմանիայում ռոբոտի մասնակցությամբ սեռական ոտնձգության դեպք է քննվումԱդրբեջանում կրկին խափանվել է պետական հաստատությունների պաշտոնական կայքերի հասանելիությունըԱՄՆ-Ռուսաստան դիզվառելիքի գործարքը օգուտ չի բերի որևէ մեկին. ՄակրոնԸնդամենը 23 տարեկան եմ, բայց ինձ արդեն վետերան են անվանում․ ԲելինգհեմԶելենսկին ենթադրել է, որ հնարավոր է հանդիպի Պուտինին ԱՄն-ումՎարչապետը ներկա է գտնվել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանըԽաղաղության քողի տակ՝ զիջումներ, բնապահպանության անվան տակ՝ փողերի լվացում․ Ռուզաննա Ստեփանյան Հայաստանում կստեղծվի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ոլորտի վերլուծական կենտրոնԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Եվրոպան թևակոխում է սոցիալական և քաղաքական խոր ցնցումների ժամանակաշրջանԲրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտների«Նիկոլերենից» թարգմանեք՝ հասկանամ՝ ինչա նշանակում Արծվաշենը շարժենք. ստի նոր «էվերեստներ» են նվաճումCOP17-ը ընձեռում է հրաշալի հնարավորություն Հայաստանի և աշխարհի տարբեր երկրների երիտասարդներին՝ փոխանակվելու փորձով․ Ռոբերտ ԱբիսողոմոնյանՍա թափանցիկ երկխոսություն է, որովհետև կարևոր է խնդիրների մասին բաց խոսել․ Փաշինյան«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է ՄալթաՈւկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ինՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ներկա է եղել Mining Armenia Forum 2026-ինՄեքսիկայում երեք տղամարդու մոտ 159 տարվա ազատազրկման են դատապարտել սերֆերների սպանության համարՀռոմի պապը վիրահատությունից հետո առաջին անգամ կհայտնվի հանրության առջևԷստոնիան ևս տասը միլիոն եվրո կհատկացնի Ուկրաինային զենք գնելու համարՀյուսիսային Կորեան գերճշգրիտ կառավարվող տորպեդ է փորձարկելCOP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրըՖրանսիայի ազգային ոստիկանության փորձագետները կիսվել են փորձովՀայաստանում ընդլայնվում են ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանման նախաձեռնություններըՏեր Ասողիկը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի՝ Զվարթնոց այցի մասին․ «Ցավալի է ու դատապարտելի»«Վիլ Ֆուդ»-ի պահածոների արտադրամասի գործունեությունը կասեցվել է․ ՍԱՏՄ«Լյուդովիկոս XVI-ին գլխատեցին, Մակրոն, մենք դա կրկին կանենք»․ Փարիզում բողոքի ակցիա էԳյումրին սովորական քաղաք չէ․ այն մեր ազգային դիմագիծն է. Վարդան Ղուկասյանի շնորհավորանքըՃանապարհատրանսպորտային պատահարները 5-29 տարեկան երեխաների և երիտասարդների մաhաgnւթյան առաջին պատճառն ենՓաշինյան․ Հանքարդյունաբերությունը չպետք է օտարության ու շահագործման տպավորություն թողնի քաղաքացիների մոտԱշտարակի լիմոնադի արտադրամասի գործունեության կասեցումը վերացվել է Լեոնարդո Դի Կապրիոն աջակցել է ՀՀ նախաձեռնությանը. Արևմուտքը Զելենսկու փոխարինողներ ունի«Շերեմետևո»-ում ուղևորները ժամերով սպասում են թռիչքներին՝ առանց ջրի և սննդի, մարդիկ քնում են հատակինԵրեք անչափահասներ հրկիզել են «Reebok» մարզական ակումբի էլեկտրական համակարգը․ վնասը՝ 2.2 մլն դրամԱրարատ Միրզոյանը մասնակցել է Ղրղզական Հանրապետության նախագահ Սադիր Ժապարովի հետ քննարկումներինՀանքարդյունաբերության ոլորտի վերահսկողությունը կթվայնացվի․ համակարգը կգործարկվի 2029-ին
Ամենադիտված