«Փաստ». Փաշինյանն իր մոտեցումը կներկայացնի մարտի 1-ին
Հայկական Մամուլ
«Փաստ» թերթը գրում է.
«Մինչեւ մարտի 1–ն ընկած ժամանակահատվածը իշխանությունները չեն պատրաստվում շատ խոսել Ռոբերտ Քոչարյանի դատական պրոցեսից: Այդ մասին, ըստ «Փաստ» թերթի տեղեկությունների, իր մոտեցումները մարտի 1–ի երթի ժամանակ կներկայացնի Նիկոլ Փաշինյանը:
Մեր աղբյուրների պնդմամբ, արդեն կա քաղաքական որոշում, որ Քոչարյանի գործով դատական վերջին նիստերը անցկացվեն բաց՝ հասանելի հանրությանը, որպեսզի խուսափեն ավելորդ ինտրիգներից: Թերթը նաեւ պարզել է, որ իշխանությունները որոշել են նման քայլով ցույց տալ եվրոպական դատական ատյաններին եւ այլ միջազգային կառույցներին իրենց «ժողովրդավար» եւ «սահմանադրական» վերաբերմունքը մարդու հիմնարար իրավունքների եւ արժեքների հանդեպ:
Ի դեպ, տեղեկություններ կան, ըստ որի, Քոչարյանի փաստաբանները կդիմեն ՄԻԵԴ, եւ տեսակետ կա, որ բողոքն, ըստ ամենայնի, կբավարարվի»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում