Գալյանը՝ Կառավարության ներկայացուցիչ ԱԺ-ում. Գերմանիայում պայթուցիկով ԱԹՍ-ն խոցել է ինքնաթիռ (տեսանյութ) Կուր գետում դեռահաս է ջրահեղձ եղել Իրանի նախագահը հայտարարել է, որ Խամենեին հանդիպման ժամանակ լիովին առողջ է եղել Արտակարգ իրավիճակ՝ Շիրակի մարզում. Մանրամասներ Երկրաշարժ է գրանցվել Ադրբեջանում Ի՞նչ էր այրվում Պռոշյանում. ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել Փաշինյանը Պապոյանին գործուղում է Ղազախստան Երևանում կասեցվել է «Բամբու»–ի արտադրական գործունեությունը․ այցելուներից երեքը հիվանդանոց են տեղափոխվել «Կռվի ձայնից քնից արթնացել ենք». ինչպես է Դաշտավանում սկսվել կեսգիշերյան ծեծկռտուքը (տեսանյութ) Լոս Անջելեսում ձերբակալվել է Քիմ Քարդաշյանի տունը թալանելու մեջ կասկածվողը Հայտնաբերվել է 482 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները Եղեգիս-Հերմոն ավտոճանապարհին հորդառատ անձրևի հետևանքով տեղի է ունեցել քարաթափում․ այն դարձել է ոչ երթևեկելի 

Մենք մի երկրում ենք, որտեղ ամենակարեւոր սկզբունքը վստահությունն է ու վստահությունը չչարաշահելը. Փաշինյան

Քաղաքական

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ամփոփեց Վանաձորում անցկացված «Իմ քայլը հանուն Լոռու մարզի» ներդրումային բիզնես համաժողովի աշխատանքները և այն բովանդակային առումով կայացած համարեց:

«Սա իսկապես նոր նշաձող է: Այս գաղափարը պետք է շարունակվի մյուս բոլոր մարզերում: Ներկա մարզպետները տեսան, որ այս նշաձողից պակաս հաջորդ միջոցառումները պետք է չլինեն»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց վարչապետը:

«Միջոցառումը ցույց տվեց, որ Հայաստանում գործարար նոր հնարավորություններ կան և մեզ մնում է աջակցել այդ հնարավորությունները իրացնելու գործում: Մենք ուրիշ նորություն էլ ունենք, «Ամերիա» բանկն իր ծառայություններն է առաջարկել, որ բոլոր ներդրումային ծրագրերի ռիսկայնության գնահատում իրականացնի, գնահատի, թե այդ ծրագրերից որոնք են ռեալ, որոնք են ուշադրության արժանի, որոնք առավել հեռանկարայինները: Մենք պայմանավորվեցինք, որ այդ գնահատումից հետո առավել ուշագրավ ներդրումային ծրագրերի վերաբերյալ կառավարությունն ինքը տեղեկատվություն կտարածի` ներդրողներ ներգրավելու համար: Այս կարևոր քննարկման արդյունքում ուզում եմ բոլորի ուշադրությունը հրավիրել մի բանի վրա, որն իմ կարխծիքով, տնտեսական հեղափոխության առումով առանցքային նշանակություն ունի: Սովորաբար Հայաստանում մինչև հիմա գործընկերային, կամ ինչպես ասում են կորպորատիվ ծրագրերը որպես կանոն ձախողվել են: Մարդիկ ավելի շատ խուսափում են ասում են՝ ես իմ գործը դնեմ, իմ գլխի տերը լինեմ, ուրիշի հետ գործ չունենամ, բայց մենք այստեղ տասնյակ նախագծեր տեսանք, որոնք գործընկերային տրամաբանության մեջ կլինեն շատ հաջողակ»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով` այս պահը շրջադարձային նշանակություն ունի: Ըստ նրա, Հայաստանում գործընկերային տրամաբանությունը հաճախ ավարտվում է խաբելով և Նոր Հայաստանում, այս առումով, պետք է նոր տրամաբանություն գործի:

«Ամեն գործընկեր պետք է առաջին հերթին բարձր պատասխանատվությամբ վերաբերվի այն գործընկերոջը, որի հետ գործ է անում: Սա շատ կարևոր է: Պոտենցիալ ներդրողների հետ ծփումներում տեսնում եմ, որ այդ իներցիան դեռ կա: Բայց կարծում եմ՝ սա հին մտածողության արգասիք է և պետք է բոլորս ջանք գործադրենք, որպեսզի Նոր Հայաստանում նոր տրամաբանություն աշխատի: Պետք է լինի գործընկերային նոր մշակույթ, պետք է դուրս գանք խաբելու տրամաբանությունից և պետք է մարդիկ ուս ուսի տան` ընդհանուր հաջողության հասնելու, ավելի մեծ հաջողության հասնելու, նոր մարդկանց ներգրավելու և նոր մարդկանց այդ հաջողության մասնակիցը դարձնելու համար: Սա իմ ամենակարեւոր եզրակացությունն է այսօրվա մեր քննարկումից: Բոլոր գործընկերներին մաղթում եմ փոխադարձ վստահություն: Այսօր ներկաներից շատերը ցույց տվեցին, որ ունենք մարդիկ, որոնք աշխարհն ընկալում են նորովի, որոնց խնդիրն է, որպեսզի իրենց ընկալած աշխարհն իրենք կարողանան իրականություն դարձնել` իրենց գյուղում, իրենց մարզում, իրենց հայրենիքում և իրենց հանրապետությունում: Բոլորիս հաջողություն եմ մաղթում այս ճանապարհին: Բոլոր գործընկերներին մաղթում եմ փոխադարձ վստահություն, որն այն ամենակարևոր արժեքն է, որի վրա պետք է իսկապես դողալ: Փոխադարձ վստահության վրա հիմնված ձեռնարկատիրությունն ամենահաջողվածն է, դա երաշխիք է, որ այդ համատեղ ձեռնարկը հաջողություն ունենա: Հույս ունեմ, որ առաջարկված ներդրումային ծրագրերի շրջանակում նոր մարդիկ կհանդիպեն, կհաստատեն նոր գործընկերություն, որում վստահությունն ավելի ու ավելի կբարձրանա, ինչպես բարձր է ՀՀ քաղաքացիների և նրա ընտրած կառավարության միջև առկա վստահությունը: Վստահությունն ամեgնակարևոր հիմքն է, որի վրա պետք է կառուցվի Նոր Հայաստանը: Մենք այլեւս այն երկրում չենք, որտեղ նորաձև է խաբելը: Մենք մի երկրում ենք, որտեղ ամենակարեւոր սկզբունքը վստահությունն է ու վստահությունը չչարաշահելը, այդ վստահությունը նոր ու ավելի կարևոր արժեք ստեղծելու հիմք դարձնեը»,- ընդգծել է վարչապետ Փաշինյանը:

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Bild․ Գերմանիայի Լայպցիգի օդանավակայանում անօդաչու թռչող սարքի վրա ԴՆԹ հետքեր են հայտնաբերվելԳալյանը՝ Կառավարության ներկայացուցիչ ԱԺ-ում. Գերմանիայում պայթուցիկով ԱԹՍ-ն խոցել է ինքնաթիռ (տեսանյութ) Կուր գետում դեռահաս է ջրահեղձ եղել Իրանի նախագահը հայտարարել է, որ Խամենեին հանդիպման ժամանակ լիովին առողջ է եղել Կիևի իշխանությունները 55,8 միլիոն դոլարի վարկ են վերցրել ձմռանը նախապատրաստվելու համարԱրտակարգ իրավիճակ՝ Շիրակի մարզում. ՄանրամասներԵրկրաշարժ է գրանցվել Ադրբեջանում Սպասվում է iPhone 17 սմարթֆոնների թանկացումԻ՞նչ էր այրվում Պռոշյանում. ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել Փաշինյանը Պապոյանին գործուղում է ՂազախստանԵրևանում կասեցվել է «Բամբու»–ի արտադրական գործունեությունը․ այցելուներից երեքը հիվանդանոց են տեղափոխվել «Կռվի ձայնից քնից արթնացել ենք». ինչպես է Դաշտավանում սկսվել կեսգիշերյան ծեծկռտուքը (տեսանյութ) Լոս Անջելեսում ձերբակալվել է Քիմ Քարդաշյանի տունը թալանելու մեջ կասկածվողը ԱՄՆ-ը կարող է հրաժարվել Իրանի հետ միջուկային գործարքից․ քաղաքագետը բացատրել է՝ ինչու Հայտնաբերվել է 482 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները Եղեգիս-Հերմոն ավտոճանապարհին հորդառատ անձրևի հետևանքով տեղի է ունեցել քարաթափում․ այն դարձել է ոչ երթևեկելի Մարոկկոյի իշխանությունները թույլատրել են միգրանտներին նավակով հատել Իսպանիայի հետ սահմանըԹուրքիայի Հայոց պատրիարքությունը զորակցում է Ամենայն Հայոց կաթողիկոսին Այսօր առավոտից Կալինինգրադի մարզում ամերիկյան հետախուզական ինքնաթիռ է թռչումԱրամ Վարդևանյանը ընտրվեց ԱԺ փոխնախագահ. Աշխարհի ամենատարեց նախագահը անհետ կորել է (տեսանյութ) Թուրքիայի Հայոց պատրիարքությունը զորակցել է Գարեգին Բ-ին և Հայ Եկեղեցու եպիսկոպոսներին«Բարի գալուստ, մեր կյանք». լույս աշխարհ է եկել Կարո Հովհաննիսյանի առաջնեկը Իրաքը ցանկացած չարտոնված անօդաչու թռչող սարքի արձակում կդիտարկի որպես ահաբեկչական հարձակումՄայրության նպաստից մինչև հիփոթեքի մարում․ ինչ աջակցություն է պետությունը տալիս երեխա ունեցող ընտանիքներին Պռոշյանում առաջացած խոշոր հրդեհը մարվել էԳեներալը հայտարարել է, որ Ռուսաստանում մոբիլիզացիայի անհրաժեշտություն չկաԱշոցքի համայնքին է վերադարձվել 4,73 հա գյուղատնտեսական նշանակության հողատարածք․ ՓաշինյանԵՄ-ն կոչ է արել Աֆրիկայում ստեղծել կենտրոններ՝ ԵՄ անդամ միգրանտներին վտարելու համարԱԳՆ-ն Ռուբեն Վարդանյանի կնոջը հանդիպման առաջարկ է փոխանցել Կիևը չի համոզել Թեհրանին, որ նավի վրա հարձակումը միտումնավոր չի եղել․ ԲաղայիԿոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետությունում Էբոլայի հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 4200-ըԱրարատում և Արմավիրում 146 ապօրինի խորքային հոր է կասեցվել․ խնայվել է ավելի քան 15 մլն խմ ջուրԵվրոպան, Ասիան և Ամերիկան ​​միաձայն հանդես են եկել Ինֆանտինոյի դեմԵվրահանձնաժողովը ցանկանում է լուծել Իտալիայի և Իսպանիայի միջև Սեուտայում միգրանտների շուրջ վեճըԿարապետյանի թիմը կո՞ղմ է ՀՀ-ն ԵՄ-ին ինտեգրելունՍննդաբանը նշել է երիկամների համար սխտորի օգտակար հատկություններըՖիդան․ Հայաստանը և Ադրբեջանը գնում են դեպի կայուն խաղաղության համաձայնագիրՊենտագոնը վերահաստատել է զենքի արտադրությունը արագացնելու իր պահանջըԱրգամ Աբրահամյանը չի ընդունում սպանություն պատվիրելու մեղադրանքը․ փաստաբանԻսպանիայի պաշտպանության նախարարությունը չեղարկել է Սեուտայում զինվորականների արձակուրդները՝ միգրանտների հոսքի սպառնալիքի պատճառովՊապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈւ անձնակազմի համալրման աշխատանքների շուրջ95,5 հա համայնքային հողերի օտարման հետքերով․ դատախազությունը խախտումներ է բացահայտել ՄասիսումԽոշոր հրդեհ՝ Պռոշյանում գտնվող ՍՊԸ-ներից մեկի տարածքում. կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի կմ-ից Հայտնի է դարձել Իրանի հետ հակամարտությունում ԱՄՆ-ի լուրջ խնդիրների մասինՍրբուհի Գալյանը նշանակվել է ԱԺ-ում ՀՀ կառավարության ներկայացուցիչԶելենսկու հայտարարությունը համարել են Ռուսաստանի դեմ ուկրաինական հարվածների թիրախների փոփոխության նշանԱՄՆ-ը վախենում է Ուկրաինայից Patriot հրթիռային տեխնոլոգիաների գողությունիցՀամաշխարհային շուկայում սննդամթերքը թանկանում է Զելենսկու այցը Սերբիա Վուչիչի քաղաքական կարիերայի համար սպառնալիք են անվանելԲրազիլիայում մարդու մազն օգտագործվում է օվկիանոսը պաշտպանելու համար
Ամենադիտված