8-ամյա տղայի դին կախված վիճակում հայտնաբերել է եղբայրը
Հասարակություն
ՀՀ Քննչական կոմիտեի ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում՝ 8- ամյա երեխայի մահվան հանգամանքները պարզելու վերաբերյալ:
Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից: Նախնական տվյալներով՝ 2019 թվականի փետրվարի 23-ին՝ ժամը 15:30 -ին, «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից Ոստիկանության շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ մահացած վիճակում իրենց մոտ է տեղափոխել Երևան քաղաքի 2010 թվականին ծնված բնակիչը:
Անմիջապես հիվանդանոց է մեկնել օպերատիվ-քննչական խումբ: Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ 8-ամյա տղային կախված վիճակում հայտնաբերել է 18-ամյա եղբայրը` Շենգավիթ վարչական շրջանում գտնվող իրենց տանը:
Դատաբժշկի նախնական տեղեկացմամբ՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Այս պահին դեպքի վայրում աշխատում է քննչական խումբ: Քննություն է տարվում՝ 8-ամյա երեխայի մահվան հանգամանքները պարզելու վերաբերյալ:


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)