Արայիկ Հարությունյանը հանդիպել է լավագույն ուսանողների հետ (լուսանկարներ)
Բլոգոսֆերա
ՀՀ Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Երեկ The LOFT-ում հանդիպեցի «Լավագույն ուսանող» հանրապետական մրցույթում հաղթած ուսանողների հետ: Վերջերս, երբ նրանց հանձնում էի մրցանակները, հասկացա, որ ասելու ու քննարկելու շատ բան ունեն և հրավիրեցի հանդիպման: Ուրախ եմ, որ նրանք սիրով ընդունեցին հրավերս:
Երեկ քննարկված թեմաները բազմազան էին` սկսած Հայաստանում բարձրագույն կրթության ոլորտում առկա հնարավորություններից ու խնդիրներից մինչև գիտությանն առնչվող հարցեր: Եվս մեկ անգամ համոզվեցի, որ մենք այս սերնդից շատ բան ունենք սովորելու. նրանք անկախ են, անկեղծ, համարձակ, պատրաստակամ գործել ու աշխարհն ավելի լավը դարձնել:
Տարբեր ձևաչափերում հանդիպումներն ուսանողների հետ շարունակական են լինելու, և դրանք շատ կարևոր են մեզ համար»:


















































Ամենադիտված
Ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանն ազատ է արձակվել