Հանրապետության հրապարակում ներկայացվում է ՀՀ զինտեխնիկան եվ ՀՀ ԶՈՒ նոր համազգեստը (տեսանյութ) Այսօրվա զորահանդեսը հաշվետվություն է քաղաքացիներին. Փաշինյան (տեսանյութ) Ի՞նչ կարելի է Զեւսին, չի կարելի եզին․ Շարմազանով Հանրապետության այս օրը նշում ենք պատմական պայմաններում. Նիկոլ Փաշինյանի ուղերձը (տեսանյութ) ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ողջունում է զորահանդեսի մասնակիցներին Հանրապետության Հրապարակում մեկնարկել է զորահանդեսի հանդիսավոր արարողությունը (տեսանյութ) Հավերժ փառք ու խոնարհում մայիսյան հաղթանակներ կերտած հայորդիներին, որոնց սխրանքներով իրականացավ մեր ժողովրդի՝ ինքնիշխան պետականություն ունենալու նվիրական երազանքը. Բաբայան Մեր անկախ Հայաստանը ծնվեց այն ժամանակ, երբ մեր ժողովուրդը ինքնագիտակցության բարձրակետին էր հասել. Բագրատ սրբազան Մայիսի 28-ը մեր պատմության այն հանգրվաններից է, որը հիշեցնում է, որ պետականությունը միայն պատմական ժառանգություն չէ. ՀՀ նախագահ Բանակը նախընտրական դեկորացիա չէ, այլ մեր ազգի ծնունդը, այսօր, ցավոք, լքված զավակը․ Սերժ Սարգսյան Պիտի միաբանվենք, հզորացնենք մեր պետությունը, ծաղկուն ու շեն դարձնենք համայն հայոց կյանքը. Մայր Աթոռ ՈՒՂԻՂ․ Ռազմական տեխնիկան՝ Հրապարակում.Երեւանում զորահանդես է ընթանում 

Աղաչում եմ, տիկի՛ն Նազենի Ղարիբյան, հեռո՛ւ մնացեք Ֆուրցևայից․ Նիկոլայ Ծատուրյան

Բլոգոսֆերա

ՀՀ ժողովրդական արտիստ, ռեժիսոր Նիկոլայ Ծատուրյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ խոսքն ուղղելով մշակույթի նախարարի տեղակալ Նազենի Ղարիբյանին։ Գրառումը՝ ստորև․  

«Հարգելի՛ Նազենի Ղարիբյան, Դուք մեղավոր չեք, մեղավոր են ձեր ծնողները։ Եթե նրանք ձեզ փոքր տարիքում հաճախ տարած լինեին ներկայացումների, Դուք այսօր կհասկանայիք Մելպոմենի/պարազաբանումը հատուկ ձեզ համար․ Մելպոմենը թատրոնի աստվածուհին է/հովանու տակ գտնվող թատրոնի դերն ու նշանակությունը։ Իսկ եթե տարել են, ապա ավելի վատ ձեզ համար, քանզի մնացել եք նույն ցնորամիտ համոզմունքին։

Եթե սա է մշակույթի նախարարության գործելակերպը,ապա ավելի լավ կլինի ընդհանրապես լուծարել արվեստին թշնամաբար տրամադրված այդ քաղցկեղատիպ օջախը։ Իսկ եթե, այնուամենայնիվ, պիտի պահպանենք, ապա մեր դարավոր մշակույթն ու արվեստը մի նոր որակական աստիճանի բարձրացնելու համար պետք է հեռահար ծրագիր մշակել/վատ չէր լինի նաև մեր ողջ երկրի համար/։ Օգտակար լինելու միտումով ծրագրի մի քանի կետեր նշեմ։

1․Երիտասարդ արվեստագետներին հաճախ գործուղել արտասահման, աշխարհի նորարարական արվեստին հաղորդակից դարձնելու,փորձ կուտակելու համար/նախապես գիտեմ առարկելու ձեր հիմքը․երկրում փող չկա։Զսպեք նախարարության աշխատակիցների աննպատակ արտասահմանյան ուղևորությունների ախորժակը,հրաժարվեք ձեր հսկայական թիվ կազմող պարգևատրություններից ու հանկարծ փողը լույս աշխարհ կգա/։

2․Արվեստի յուրաքանչյուր ասպարեզ/երաժշտություն,նկարչություն, թատրոն, կինո և այլն/ կարոտ է անաչառ ճշմարիտ,արհեստավարժ  գնահատականի։Մեզանում դա արվում է տնավարի, խնամի-ծանոթի մակարդակով։Արվեստը դոփում է տեղում,երբ չափանիշները խարխլված են։Ուրեմն պետք  է ստեղծել ամեն ասպարեզի համար 3-4 հոգանոց համբավ ունեցող ԴՐՍԻ արվեստագետների ժյուրիներ,որոնք  վերջապես յուրաքանչյուր արվեստի գործին կտան իրեն արժանի գնահատականը,որը և կնպաստի ստեղծագործողի իր նկատմամբ պահանջկոտության աճին/փողը նույն աղբյուրից/։

3․Մեր երկրի բյուջեի առյուծի բաժինը հատկացվում է բանակին։ Փողի պակաս։ Ոչ շահութաբեր թատրոնները թառել են պետության վզին։ Պետությունն էլ աշխատում է ամեն կերպ իր վրայից թոթափել այդ բեռը, ահա թե ինչու, օգտվելով օտարոտի, անհրապույր «օպտիմալացում» բառից, Դուք՝ տիկի՛ն Նազենի, ցանկանում եք փակել, կամ անիմաստ կերպով միավորել թատրոնը ինստիտուտին, քառյակը՝ թանգարանին։ Դուք, կառավարության կազմում լինելով պետք է ի պաշտոնե հանդես գաք որպես արվեստի պաշտպան և ոչ թե  կամակատար։ Ձեր գործը պետք է լինի ոչ թե փակելը, այլ ուղիներ փնտրելը։

Սավա Մորոզով,Տրետյակով․․․մեցենատներ։ Մեր երկրի միլիոնատերերը իրենց փողերը ներդնում են շահութաբեր բիզնեսի մեջ /ռեստորաններ կաֆեներ, հյուրանոցներ, կազինոներ, սուպերմարկետներ/։ Թատրոններում ներդնեն, որ ինչ անեն։ Նրանց մեղադրելը անարդարացի կլինի։ Ամբողջ աշխարհի թատրոնների իննսուն տոկոսը գոյատևում է ի հաշիվ մեցենատների։ Ուրեմն մեզանում կարելի է մի օրենք ընդունել, որով հարուստ բիզնեսմենների հարկերի ընդամենը մի քանի տոկոս հատկացնել թատրոններին։ Հասկանալի է, որ այդ գումարները նորից պետական բյուջեից են պակասելու, բայց գոնե բազմաթիվ խնդրահարույց հարցերից մեկը կկարգավորվի։

Եվ վերջում մի անեկդոտ։

Արվեստի համաշխարհային ֆորում է։ Մոտքը միայն մանդատներով։ Պիկասոն կորցրել է իր մանդատը։ Նրան ներս չեն թողնում։

-Բայց ես Պիկասոն եմ։

-Ապացուցեք։

Պիկասոն էլ նկարում է իր հայտնի  խաղաղության աղավնին և նրան ներս են թողնում։ Սովետական Միության մշակույթի նախարար Ֆուրցևան նույնպես կորցրել է իր մանդատը։ Նրան էլ ներս չեն թողնում։

- Բայց ես Սովետական միության մշակույթի նախարարն եմ։

-Ապացուցեք։

-Ինչպես ապացուցեմ։

-Այ, նոր Պիկասոն էլ էր կորցրել մանդատը։ Ապացուցեց՝ ներս թողեցինք։

-Պիկասոն ո՞վ է։

-Խնդրեմ, անցեք։

Աղաչում եմ, տիկի՛ն Նազենի Ղարիբյան, հեռու մնացեք Ֆուրցևայից»։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Իրանը հայտարարել է ԱՄՆ ավիաբազային ուղղված պատասխան հարվածի մասինՀանրապետության հրապարակում ներկայացվում է ՀՀ զինտեխնիկան եվ ՀՀ ԶՈՒ նոր համազգեստը (տեսանյութ)ՌԴ նախագահը շնորհավորել է Ալիևին Ադրբեջանի Անկախության օրվա առթիվԱվտովթար-հրդեհ՝ Կոտայքի մարզում․ «Opel»-ը բախվել է բազալտե եզրաքարին և բռնկվել Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը հերքել է Կիևից ԱՄՆ դեսպանատան տարհանման մասին տեղեկատվությունը«Ռոսատոմը» Հայաստանին առաջարկում է նոր ատոմային էլեկտրակայանների հզորությունների տարբերակներ Այսօրվա զորահանդեսը հաշվետվություն է քաղաքացիներին. Փաշինյան (տեսանյութ)Իտալիան աջակցել է Ուկրաինայի անդամակցությանը ԵՄ-ին102-րդ ռուսական ռազմաբազայի զինծառայողներն այցելել են Սարդարապատի հուշահամալիրԻ՞նչ կարելի է Զեւսին, չի կարելի եզին․ Շարմազանով ԱՄՆ-ի և Հայաստանի միջև հարաբերությունները զարգանում են երկարատև դադարից հետո․ ՌուբիոԻսակովի պողոտայում 33-ամյա վարորդը «Chevrolet»-ով բախվել է բազալտե եզրաքարերին և գլխիվայր շրջվել Հանրապետության այս օրը նշում ենք պատմական պայմաններում. Նիկոլ Փաշինյանի ուղերձը (տեսանյութ)Հրապարակի հարակից փողոցներով անցնող երթուղիները սպասարկող ավտոբուսները կշրջանցեն այդ հատվածները ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ողջունում է զորահանդեսի մասնակիցներինՀանրապետության Հրապարակում մեկնարկել է զորահանդեսի հանդիսավոր արարողությունը (տեսանյութ)Կալասը հաստատել է, որ ԱՄՆ դեսպանատունը լքում է ԿիևըՌԴ դեսպանությունը շնորհավորել է Հայաստանի ժողովրդին Հանրապետության օրվա առթիվՀՀ ՏԿԵ նախարարը ծաղիկներ է խոնարհել Սարդարապատի հուշահամալիրումCBS. Թրամփը հիվանդանոց այցելելու ժամանակ չի այցելել վիրավոր զինվորներինՀավերժ փառք ու խոնարհում մայիսյան հաղթանակներ կերտած հայորդիներին, որոնց սխրանքներով իրականացավ մեր ժողովրդի՝ ինքնիշխան պետականություն ունենալու նվիրական երազանքը. ԲաբայանԻրանը պնդում է, որ հարվածել է ԱՄՆ ավիաբազայինՀայ ժողովուրդը, ապրելով իր պատմության ամենածանր ժամանակաշրջաններից մեկը, կարողացավ համախմբվել պետություն ունենալու վեհ գաղափարի շուրջ․ Ալեն ՍիմոնյանՄեր անկախ Հայաստանը ծնվեց այն ժամանակ, երբ մեր ժողովուրդը ինքնագիտակցության բարձրակետին էր հասել. Բագրատ սրբազանՄայիսի 28-ը մեր պատմության այն հանգրվաններից է, որը հիշեցնում է, որ պետականությունը միայն պատմական ժառանգություն չէ. ՀՀ նախագահԲանակը նախընտրական դեկորացիա չէ, այլ մեր ազգի ծնունդը, այսօր, ցավոք, լքված զավակը․ Սերժ ՍարգսյանՊիտի միաբանվենք, հզորացնենք մեր պետությունը, ծաղկուն ու շեն դարձնենք համայն հայոց կյանքը. Մայր ԱթոռՈՒՂԻՂ․ Ռազմական տեխնիկան՝ Հրապարակում.Երեւանում զորահանդես է ընթանումՔՊ-ի քարոզարշավին քաղաքացիական հագուստով զինծառայողներ են բերվել. «Հրապարակ»Ռուբեն Վարդանյանին կարտահանձնե՞ն Ուկրաինա. ի՞նչ մանրամասներ է հայտնում Սահակյանը. «Ժողովուրդ»Ձիարշավին մասնակցելու է Մարիամ Փաշինյանը. «Հրապարակ»Կհնչի թնդանոթի 3 կրակոց. ՊՆ-ն մանրամասնում է«Հրապարակ»․ ԱԺ-ն «ինքնալուծարման» է գնացել Հանրապետության օրը միայն ՔՊ-ականներով կնշեն. ընդդիմությունը չկա. «Ժողովուրդ»Ինչու Աննա Հակոբյանը չի ուղեկցում Փաշինյանին քարոզարշավի օրերին. «Ժողովուրդ»«Հրապարակ»․ Լֆիկի ընկերություններում ցուցակներ են կազմվում Թրամփն իր աջակցությունն է հայտնել Նիկոլ Փաշինյանին ընտրություններումՏարածվող տեղեկատվությունը, թե ՌԴ-ն որոշել է ընթացիկ տարում ամբողջությամբ դադարեցնել Հայաստանից ծիրանի ներմուծումը, իրականությանը չի համապատասխանում․ ՍԱՏՄ Կարկուտ կտեղա․ եղանակն՝ առաջիկա օրերին «Ռեալի» նախագահի թեկնածու Էնրիկե Ռիկելմեն ընտրվելու դեպքում աղմկոտ տրանսֆերներ է խոստանում Թերին ու Մատերացին․ Մոուրինյուն նշել է իր մարզած երկու լավագույն պաշտպաններին Մայիսի 29-ին արցախցիներին կներկայացվեն պարզաբանումներ ընտրական իրավունքի և դրա իրացման ընթացակարգերի վերաբերյալ. Արցախի տեղեկատվական շտաբ Ադրբեջանը հետախուզության միջոցով զինտեխնիկան կտեղորոշի․ գաղտնիության մասին մոռացե՞լ են. Հրայր Կամենդատյան (տեսանյութ)Bloomberg. Էրդողանը պլանավորում է հանդիպել Թրամփի հետ հունիսի վերջին Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն չի մեղմացնի պատժամիջոցները, եթե Իրանը հրաժարվի հարստացված ուրանի արտադրությունից Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու Իրանի շրջшփակման սկզբից ի վեր՝ ԱՄՆ-ի կողմից վերաուղղորդված նավերի թիվը հասել է 109-ի Երևանում ո՞ր փողոցները փակ կլինեն մայիսի 28-29-ին Զելենսկին Թրամփին հրատապ նամակ է գրելԼիբանանցի ֆերմերները Իսրայելին մեղադրում են սպիտակ ֆոսֆոր օգտագործելու մեջ, կան բազմաթիվ զոհեր
Ամենադիտված