ԱԺ-ում պիտի մշակենք նոր մշակույթ, որին արժանի են մեր քաղաքացիները. Վարդևանյան Գազավորված ըմպելիքների արտադրամասը փակվել է․ ՍԱՏՄ-ն մի շարք լուրջ խախտումներ է հայտնաբերել Ադրբեջանը ևս մեկ անգամ ցույց տվեց, որ կանգնած է իր եղբայր իրանցի ժողովրդի կողքին.Ալիև Առանց պահպանողական մոտեցման չենք կարողանա ապահովել ծնելիությունը․ի՞նչ է առաջարկում «Ուժեղ Հայաստանը» Արամ Վարդևանյանը ընտրվեց ԱԺ փոխնախագահ․ քվեարկության արդյունքը 7 մթերք, որոնք արժե ավելացնել սննդակարգում երիտասարդ մնալու համար Ռուբեն Վարդանյանի կինը՝ իշխանություններին․ «Ակնկալում եմ առարկայական հանդիպում և հստակ քայլեր» Եթե Վարդևանյանը թեկուզ մեկ նիստ նախագահի, կիմանաք՝ որակը որն է. Ղազարյան Խոշոր ավտովթար Կոտայքում․ «Mercedes»-ն ու «ԳԱԶ 2410»-ը բախվել են, 3 վիրավորներից 2-ը երեխաներ են «Ինչ արել եմ Հայաստանի համար՝ պատմությունը կգնահատի»․ Ծառուկյանի հայտարարությունը ՔԿՀ-ից 10.9 մլն եվրո հափշտակած հանցավոր խմբի անդամներից մեկը 11 տարի անց հայտնաբերվել է․ ՔԿ Հայ շախմատիստները պայքարում են Եվրոպայի առաջնության առաջատար դիրքերի համար 

Երբ դերասանը դադարում է խաղալ բեմում, քաղաքական գործիչներն են վերածվում ծաղրածուի. Նազենի Հովհաննիսյան

Բլոգոսֆերա

Հեռուստահաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյանն Instagram-ում նոր գրառում է արել՝ նշելով, որ Հայաստանում թատրոնների ու երաժշտության պակաս կա։

«Հետաքրքիր է, որ մենք հայերենում գործածում ենք «մշակույթային օջախ» եզրույթը, լեզվամտածողությունն ասում է ամեն ինչ։ Մեզ համար արվեստի, մշակույթի Օջախներն ընտանիքի պես են, արվեստի Տների օջախներում են կրթվում, կոփվում ու թրծվում այն անհատները, որոնք ստեղծում են գաղափարներ, հոգեւոր ու մշակութային կարեւոր արժեքներ, որոնց հետեւից գնում են սերունդներ ու նույնիսկ քաղաքական համակարգեր։ Բ

երեմ մի պարզ օրինակ, որ 13-17դդ-ում 4 Հռոմի պապ ու երկու թագուհի, բազում այլ գործիչներ տված Մեդիչիների հանրահայտ ընտանիքը հավերժացավ՝ իբրեւ մեծագույն մեկենաս, Վերածնունդի դարաշրջանի լավագույն ստեղծագործությունների պատվիրատու, Ֆլորենցիական անսպառ գեղեցկության ստեղծող։ Եվ այդ ամենն իհարկե արվում էր ժամանակի լավագույն ստեղծագործողների շնորհիվ, որոնց պաշտպանում էր պետությունը, այլ ոչ՝ քարկոծում կամ ճնշում անպատեհ։ 

Հայաստանն իրոք փոքր է, ու զարմանալիորեն՝ ծանրաքարշ, նրա «թռիչքն» ու աշխարհի հետ ծանոթությունը միայն որակյալ, բնորոշ ու կայուն արվեստի միջոցով կարող է լինել։ Մենք դադարում ենք երկխոսել. սեփական երկրում քաղաքացին չի կարողանում գտնել ոչ նյութական, ոչ էլ մանավանդ հոգևոր բավարարում։ Իսկ Արվեստն առավել մեծ հարստություն է, քան աշխարհի բոլոր խնայած «գումարները», որոնք իբր թե պիտի լցնեն պետական գանձանակը. գուցե կարճաժամկետ, բայց մեծագույն կորստով, եթե նայում ենք երկարաժամկետ։

Մեդիչիները վաղուց չկան, բայց կա Ֆլորենցիան, Տոսկանայի այլ վայրերում, Հռոմում ու այլ քաղաքներում նրանց թողած մեծագույն ժառանգությունը, որը տեսնելու համար Աշխարհը վճարում է առ այսօր. կտավները, քանդակներն ու ամրոցներ, որոնք փաստացի եկամուտն են իրենց երկրի առ այսօր։ 

Մշակութային տներն ու օջախները չի կարելի փակել, օպտիմալացնել կամ նեղել։ Դրանց մեջ երկրների ապագան է ծնվում։ Էսպես սաղմը խեղդում եք՝ դեռ չձեւավորված։ Ես կգերադասեի, որ պետությունը ՊԱՀԱՆՋԵՐ որակ, քանակ, հստակ մարտավարություն ու տար ազատ ստեղծագործելու ազատություն և հնարավորություն։ Ահա սա կստեղծեր առողջ մրցակցություն, աշխատատեղ, հոգեւոր բավարարություն՝թե հանդիսատեսին, թե ստեղծագործողին։

Հայաստանում թատրոնների ու երաժշտության պակաս կա։ Դրա համար էլ, երբ դերասանը դադարում է խաղալ բեմում, քաղաքական գործիչներն են վերածվում ծաղրածուի, երբ լռում է Երաժշտության հնչյունը՝ սկսվում է աղմուկը, երբ Չի ստեղծվում արվեստ, սկսվում է քաոսը, ամեն ինչ օրինաչափ է»,- գրել է նա։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Իլոն Մասկի հայրը բացատրել է, թե ինչու է խորհուրդ տալիս իր ընկերներին տեղափոխվել ՌուսաստանԱԺ-ում պիտի մշակենք նոր մշակույթ, որին արժանի են մեր քաղաքացիները. ՎարդևանյանԳազավորված ըմպելիքների արտադրամասը փակվել է․ ՍԱՏՄ-ն մի շարք լուրջ խախտումներ է հայտնաբերելԱդրբեջանը ևս մեկ անգամ ցույց տվեց, որ կանգնած է իր եղբայր իրանցի ժողովրդի կողքին.Ալիև Առանց պահպանողական մոտեցման չենք կարողանա ապահովել ծնելիությունը․ի՞նչ է առաջարկում «Ուժեղ Հայաստանը»Սեուտայում հազարավոր մարդիկ բողոքի ցույցի են դուրս եկել միգրացիոն ճգնաժամի դեմԱրամ Վարդևանյանը ընտրվեց ԱԺ փոխնախագահ․ քվեարկության արդյունքըԽաղաղության խորհուրդը կարծում է, որ Իսրայելը համագործակցում է իր հետ՝ չնայած պլանը մերժելուն 7 մթերք, որոնք արժե ավելացնել սննդակարգում երիտասարդ մնալու համարՌուբեն Վարդանյանի կինը՝ իշխանություններին․ «Ակնկալում եմ առարկայական հանդիպում և հստակ քայլեր»Ցուկերբերգի զբոսանավը օգնություն չի ցուցաբերել Ալյասկայի ափերի մոտ գտնվող նավակին Եթե Վարդևանյանը թեկուզ մեկ նիստ նախագահի, կիմանաք՝ որակը որն է. ՂազարյանՖրանսիայի հարավում բռնկված հրդեհը մոտ 153 հեկտար տարածք է ընդգրկել Խոշոր ավտովթար Կոտայքում․ «Mercedes»-ն ու «ԳԱԶ 2410»-ը բախվել են, 3 վիրավորներից 2-ը երեխաներ են«Ինչ արել եմ Հայաստանի համար՝ պատմությունը կգնահատի»․ Ծառուկյանի հայտարարությունը ՔԿՀ-իցԹրամփը հայտարարել է Ուիլ Շարֆին Սպիտակ տան իրավաբանական խորհրդական նշանակելու մասին 10.9 մլն եվրո հափշտակած հանցավոր խմբի անդամներից մեկը 11 տարի անց հայտնաբերվել է․ ՔԿՀայ շախմատիստները պայքարում են Եվրոպայի առաջնության առաջատար դիրքերի համար«Պարզ Լիճ» հանգստյան գոտուն հարակից անտառում քաղաքացիներ են մոլորվելԻնչո՞ւ է Փաշինյանը ԵՄ-ից օգնություն խնդրում, ՌԴ-ի սանկցիաների դեմ պայքարելու համա՞րԱշխարհի ամենատարեց նախագահն անհետ կորել է ՔՊ-ն Արամ Վարդևանյանին ԱԺ փոխխոսնակ կընտրի․ խմբակցության ղեկավարի հայտարարությունը Ո՞ր ԿԳԲ-ն է խեղդամահ արել Խորեն Կաթողիկոսին, բա ինչի՞ են որոշ հոգևորականներ էդ ԿԳԲ-ում հավաքագրված. Արայիկ Հարությունյան«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Հասմիկ Ենգոյանն ընդունեց իր պատգամավորական երդումըՀամաճարակի վտանգ՝ Արամուսում․ գյուղի գլխավոր փողոցը մեկ ամիս է՝ կեղտաջրերի մեջ էReuters-ը նշել է իրանական նավահանգիստների նկատմամբ ԱՄՆ-ի շրջափակման վերացման պայմաններըՈր հասցեներում ջուր չի լինի4 միլիարդ դոլարի ներդրումը նշանակում է ԱԲ ենթակառուցվածքների մուտք Հայաստան#ՈՒՂԻՂ․ ՀՀ ԱԺ իններորդ գումարման առաջին նստաշրջան. թեժ ելույթներԻրանի նախագահը կոշտ հայտարարությամբ է հանդես եկել․ «Նրանց բոլոր ծրագրերը լիովին խափանվեցին» Հովակիմյանը բռնել ա, ՍԴ-ն մորթել ա, կերել են՝ «Հայաստան» դաշինքը, «Ուժեղ Հայաստանը և ՔՊ-նՏարադրամի փոխարժեքը փոխանակման կետերում օգոստոսի 10-ի դրությամբՃապոնիան նոր ինքնաթիռ է ուղարկել Ադենի ծոցում ծովահենների դեմ պայքարելու համարԱվտովթար՝ Արարատի մարզում․ ճակատ ճակատի բախվել են «Mercedes CLS»-ն ու «Opel Astra»-ն«Զոհվածի ընտանիքը մնում է իր դժբախտության հետ, հետո ամեն ինչ մոռացվում է»․ Աբրահամյան«Փուփուլիկներին» բռնում են, «ռազբորկաները» շարունակվում են․ Բադալյանի կոշտ քննադատությունըՍևանա լճում քաղաքացին ուժեղ քամու հետևանքով չի կարողացել վերադառնալ ափ«Ավարտվեց հերթական կալանքս, քրվարույթի մասին կասեմ ընդամենը մեկ բան, իմ հոդվածը իմ անուն ազգանունն էր. ՊողոսյանԻնչ իրավիճակ է ԼարսումՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպԼույս չի լինի. հասցեներԱռյուծը, Ցուլը, Խոյը և Աղեղնավորը Թամարա Գլոբայի հորոսկոպում երկուշաբթի՝ օգոստոսի 10-ի համար Ռեբեկա Գրինսպանը կարող է դառնալ առաջին կինը, որը կգլխավորի ՄԱԿ-ը Նոան գոլառատ խաղում հաղթեց Շիրակին Հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու՝ օգոստոսի 10-ին, 11-ին, 12-ին, 13-ին, 14-ին, 17-ին, 18-ին և 20-ին Բժիշկը զգուշացրել է շոգի վտանգավոր ազդեցության մասին Ուղևորը վնասել է վթարային ելքը և փորձել է բացել ինքնաթիռի դուռը՝ չվերթի ընթացքումAxios․ Թրամփը հրաժարվել է Իրանի հասցեին նոր սպառնալիքներից և հայտարարել խաղադրույքը տնտեսական ճնշման վրա դնելու մասին Մեծ Բրիտանիայում տարվա ընթացքում շոգ օրերի ռեկորդային թիվ է գրանցվել Ռուսաստանն ու Սիրիան ռազմական բազաները վերածում են համատեղ ուսումնական կենտրոնների
Ամենադիտված