«Օշականցի Գևորիկը» կալանավորվել է Ռուսաստանի բանակը մի քանի բնակավայր է վերցրել վերահսկողության տակ Անթալիայում ինքնաթիռը արտակարգ վայրէջք է կատարել ուղևորի մահվան պատճառով ԿԸՀ-ն հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներին տրամադրել է հերթական համարներ Բելառուսում հետապնդումից փախած տղամարդուն Վրաստանից տեղափոխել են Հայաստան․ այստեղ նրան ձերբակալել են Ինչու է հեռացվել Ալբերտ Հովհաննիսյանի նկարը «Հաղթանակ» զբոսայգու պատից. քաղաքապետարանը պարզաբանում է Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ սեպտեմբերի 26-ին Արարատ Միրզոյանը և Ռուանդայի արտաքին գործերի նախարարը համաձայնագիր են ստորագրել Քաղաքական հանձնառությունները կոնկրետ գործողությունների վերածել` կառուցելով ապագա ճգնաժամերին պատրաստ գլոբալ առողջապահական համակարգ․ Ավանեսյան Երևան-Գյումրի ճանապարհին մեքենաներ են բախվել. վիրավոր կա Հայերը և ադրբեջանցիներն օբյեկտիվորեն չեն կարող խաղաղ գոյակցության դարերի փորձ ունենալ. Ոսկանյան Շատ շուտով Կենդանակերպի այս նշաններին հաջողություն է սպասվում բոլոր նախաձեռնություններում 

Նոր զարգացումներ՝ «Սեքյուրիթի դրիմ»-ում

Հասարակություն

«Սեքյուրիթի դրիմ» ընկերության տնօրեն Արամ Ղլեչյանը հանցագործության վերաբերյալ հաղորդում է ներկայացրել նաև Ազգային անվտանգության ծառայություն: Այս մասին ԼՈւՐԵՐ.com-ին փոխանցեցին «Սեքյուրիթի դրիմ» ընկերությունից՝ տրամադրելով հաղորդման փաստաթուղթը: Ըստ դրա՝ Արամ Ղլեչյանը՝ իրականացնելով «Սեքյուրիթի դրիմ» ՍՊԸ-ի տնօրենի պարտականությունները, հայտնաբերել է՝ «Էլիպս Ջիէյ» ՍՊԸ կողմից «Սեքյուրիթի դրիմ» ՍՊԸ-ին ներկայացվել են ակնհայտ կեղծ հաշիվ ապրանքագրեր/հարկային հաշիվներ, որոնք կազմվել են «Էլիպս Ջիէյ» ՍՊԸ-ի հաշվապահ Սահականուշ Սահակյանի կողմից:

«Համաձայն ՀՀ ՃՈ և «Սեքյուրիթի դրիմ» ՍՊԸ միջև 15.02.2017 կնքված գույքի հավատարմագրային կառավարման պայմանագրի՝ ՃՈ-ն պետք է հատուցի հավատարմագրային կառավարչի փաստացի կատարած ծախսերը: Փաստացի չմատուցված, սակայն կազմված և «Սեքյուրիթի դրիմ» ՍՊԸ-ին ներկայացված հարկային հաշիվները «Սեքյուրիթի դրիմ» ՍՊԸ-ի կողմից ՃՈ-ին ներկայացվելու դեպքում Հայաստանի Հանրապետությունը կկրի առանձնապես խոշոր չափերի վնաս: Ինձ համար ակնհայտ է, որ նշված կեղծիքները թույլ են տրվել միտումնավոր, քանի որ կեղծ հաշիվ ապրանքագրերը և հարկային հաշիվները կազմող անձը հաստատապես տիրապետում է այն տեղեկատվությանը, որ ներկայացվող ծառայությունները չեն մատուցվել երբևէ՝ համապատասխան մասնագետների բացակայությամբ պայմանավորված»,- գրել է նա՝ ընդգծելով, որ չցանկանալով մասնակից լինել կատարվող հանցագործություններին, դիմում է Վանեցյանին՝ քրեադատավարական ընթացակարգերով նշված իրավահարաբերությունները պարզելու համար:

Ի դեպ, երեկոյան հայտնի դարձավ, որ ԱԱԾ-ն մեղադրանք է առաջադրել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորը՝ Ալեքսանդր (Սաշիկ) Սարգսյանին, առանձնապես խոշոր չափերի խարդախության համար: Ըստ որոշ տեղեկությունների՝ այս ընկերությունը կապվում է վերջինիս անվան հետ, ուստի չի բացառվում, որ մեղադրանքն առնչվում է հենց այս գործին:

Նշենք, որ երեկ՝ մարտի 1-ին, «Սեքյուրիթի դրիմ»-ի տնօրենը ցուցմունք է տվել ընկերության հիմնադիրների՝ Ալեքսան և Գուրգեն Զաքարյանների դեմ այն մասին, որ ՃՈ կողմից՝ ամսական ստացված 70 միլիոն դրամից փաստացի ծախսվել է 27 միլիոն դրամը, իսկ 43 միլիոն դրամը յուրացվել՝ ՍՊ ընկերության հիմնադիրների կողմից:

Ավելի վաղ տեղեկացրել ենք՝ ընկերության աշխատակիցները գործադուլ են հայտարարել՝ արագաչափերի և տեսախցիկների վերահսկմամբ և տեղադրմամբ զբաղվող «Էլլիպս» և «Սեքյուրիթի դրիմ» ընկերության սեփականատերերից պահանջելով պարզաբանում՝ «Սեքյուրիթի դրիմ» ընկերության տնօրեն Արամ Ղլեչյանին աշխատանքից անհիմն հեռացնելու վերաբերյալ:   

Նշենք, որ Արամ Ղլեչյանը «Սեքյուրիթի դրիմ»-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար դարձել է հեղափոխությունից հետո՝ փոխարինելով Կարեն Կարապետյանին: Նկատենք, որ դրանից առաջ Ոստիկանության 6-րդ գլխավոր վարչության աշխատակիցները մտել էին «Էլլիպս» ընկերություն: Սակայն այն ժամանակ ընկերության տնօրենի խորհրդական, փաստաբան Արամ Ղլեչյանը վստահեցնում էր, որ ընկերության սեփականատերերի կողմից ի սկզբանե եղել է խստագույն հանձնարարական՝ պահպանել օրենքի պահանջները. «Մեր հարգելի իրավապահները կասկածներ ունեին, որ «Սեքյուրիթի Դրիմ» ընկերությունը, որը ծառայություններ է ստանում նաև «Էլլիպս Ջի Էյ» ընկերությունից, ոչ ամբողջական հաշվետվություններ է ներկայացրել, որի արդյունքում, իրենց ենթադրությամբ, ամբողջ ֆինանսական միջոցները չէ, որ ունեն պատշաճ հիմնավորում: Մենք ներկայացրել ենք իրենց անհրաժեշտ տվյալներ, փաստաթղթեր, որոնցով հիմնավորվում է, որ մեր կողմից իրականացվել է բացառապես օրենքից բխող գործառույթ»,- ասել էր Արամ Ղլեչյանը:

Ըստ ոստիկանության հրապարակման՝ կատարած հատուկ գործողությունների արդյունքներով` «Սեքյուրիթի Դրիմ» և «Էլիփս» ընկերությունների տնօրինությունը հափշտակել էր շուրջ 1 մլրդ 15 մլն 869 հազար 600 հարյուր դրամ:

Սոնա Հարությունյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Թրամփը և Սի Ծինփինը համաձայնության են եկել, որ Իրանը չպետք է միջուկային զենք մշակիՄեքսիկան ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում դեմ է արտահայտվել ԱՄՆ-ի կողմից Կուբայի դեմ սահմանված էմբարգոյին«Օշականցի Գևորիկը» կալանավորվել է Կիպրոսի մոտ խորտակված լաստանավի վերաբերյալ նոր մանրամասներ են ի հայտ եկելՌուսաստանի բանակը մի քանի բնակավայր է վերցրել վերահսկողության տակԱնթալիայում ինքնաթիռը արտակարգ վայրէջք է կատարել ուղևորի մահվան պատճառովԿԸՀ-ն հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներին տրամադրել է հերթական համարներ Բելառուսում հետապնդումից փախած տղամարդուն Վրաստանից տեղափոխել են Հայաստան․ այստեղ նրան ձերբակալել են Ինչու է հեռացվել Ալբերտ Հովհաննիսյանի նկարը «Հաղթանակ» զբոսայգու պատից. քաղաքապետարանը պարզաբանում է Բրազիլիան ամբողջությամբ արգելել է առցանց խաղադրույքներըԻ՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ սեպտեմբերի 26-ինԻրանի արտգործնախարարը մեղադրել է ԱՄՆ-ին տնտեսական ահաբեկչության մեջԱրարատ Միրզոյանը և Ռուանդայի արտաքին գործերի նախարարը համաձայնագիր են ստորագրել Արաղչին ասել է, որ Իրանը չի հրաժարվի իր իրավունքներից նույնիսկ ճնշման տակՔաղաքական հանձնառությունները կոնկրետ գործողությունների վերածել` կառուցելով ապագա ճգնաժամերին պատրաստ գլոբալ առողջապահական համակարգ․ Ավանեսյան Արաղչի․ ԱՄՆ-ին Իրանի դեմ հարձակվելուն աջակցած երկրները պատասխանատվություն են կրումԵրևան-Գյումրի ճանապարհին մեքենաներ են բախվել. վիրավոր կա Հայերը և ադրբեջանցիներն օբյեկտիվորեն չեն կարող խաղաղ գոյակցության դարերի փորձ ունենալ. Ոսկանյան Washington Post․ CNN-ի լրագրողներին արգելվել է մտնել Թրամփի ինքնաթիռՇատ շուտով Կենդանակերպի այս նշաններին հաջողություն է սպասվում բոլոր նախաձեռնություններում Նոր կենսաչափական անձնագիր. ի՞նչ է պատմում այն մեր մասին. Արփինե Սարգսյան (տեսանյութ) Փեզեշքիանը նշել է Թրամփի հետ հանդիպման պայմաններըՅակուտիայի ածխի հանքավայրում պայթյուն է տեղի ունեցել. Կան զոհեր«Թրամփի նեղուց»․ ԱՄՆ նախագահը հրապարակել է Հորմուզի նեղուցի քարտեզը, որտեղ այն անվանակոչվել է իր անունով Բայրամովը հայտարարել է, որ Բաքուն և Երևանը փաստացի հաշտության են եկելՀայ բժիշկ Գևորգ Թամամյանն առաջադրվել է ԱՀԿ գլխավոր տնօրենի պաշտոնում Իրանը կարող է թույլ տալ ՄԱԳԱՏԷ-ի տեսուչներին մուտք գործել իր տարածք․ Փեզեշքիան«Մնացին Արցախում մինչև վերջին պահը և հարյուրավոր կյանքեր փրկեցին»․ Տիգրան Աբրահամյան Թրամփը կողմ է ՌԴ-ի, Չինաստանի և Միացյալ Նահանգների միջև զենքի վերաբերյալ բանակցությունների գաղափարինԿրասնոդարի երկրամասի վրա ԱԹՍ-ների հարձակման հետևանքով մարդիկ են զոհվել․ մեկ մարդ ծանր վիրավորվել է «Փաստ». ՀՀ երկրորդ նախագահի կալանքի պայմանները չեն համապատասխանում անգամ օրենքի նվազագույն չափանիշներին«Հրապարակ»․ Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. փորձել է աջակցել նրան, Փաշինյանն իմացել է «Ժողովուրդ». TRIPP-ը հասնում է ԱԺ․ իշխանության ներսում սպասում են խորհրդարանական մեծ քվեին Իրանի նախագահը բացահայտել է ԱՄՆ-ի առաջարկի մանրամասները Հորմուզի նեղուցի վերաբերյալ «Փաստ». Ո՞ր կառույցին կվերապահվի քաղաքացուն զինծառայությունից տարկետում տրամադրելու և դադարեցնելու գործառույթը «Հրապարակ»․ Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում «Ժողովուրդ». Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում պաշտոնից ազատված դատավորների գործերով «Հրապարակ»․ Էդգար Ղազարյանի ճակատագրին սպասելիս. շուտով նա կլքի խորհրդարանը ու բա՞նտ կգնա «Փաստ». Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը» «Ժողովուրդ». Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում Սեպտեմբերի 26-ի աստղագուշակը. Ի՞նչ են հուշում աստղերն այսօր«Փաստ». Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս «Հրապարակ»․ Հաջորդ քառօրյայի ժամանակ ԱԺ դահլիճը կարող է վերածվել բռնցքամարտի ռինգի «Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի Գյուլագարակի համայնքապետ Խաչիկ Վարդանյանը Արցախում ոչնչացնում և ջնջում են հայկական պատմամշակութային ժառանգությունը, Երևանում՝ ջնջում հերոսների նկարները. Իշխան Սաղաթելյան ՌԴ Պետդումայում պահանջել են քրեական գործով ստուգել ռեփեր Ջիգանին և նրա կնոջը Գիտնականները հայտարարել են, որ 100% հավանականությամբ գտել են Նոյյան տապանի գտնվելու վայրը Սեպտեմբերի վերջին երեք կենդանակերպի նշաններ մեծ փոփոխություններ կզգան «Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից​ (տեսանյութ)Անձնագրերի համաշխարհային վարկանիշում ո՞ր տեղն է զբաղեցնում Հայաստանը
Ամենադիտված