Քեշմում հրթիռայի՞ն հարված․ Իրանում պայթյունի վերաբերյալ հակասող տեղեկություններ են տարածվել Հրդեհ Եղվարդ քաղաքում. հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարակից բնակելի տուն Թրամփ–Պուտին–Սի հռչակագրից հանվել է Ուկրաինայի մասին կետը․ Ստուբը բացահայտել է պատճառը ԱԲ-ն կարող է նոր աշխատատեղերի ստեղծման հնարավորություն տալ․ Փաշինյան Իրանը խաղաղություն է առաջարկում, Թրամփը մերժում է պայմանները․ ի՞նչ է խանգարում գործարքին Փարիզի նոր պայմանը Մոսկվային․ առանց Եվրոպայի՝ Աբու Դաբիում բանակցություններ չեն լինի Հայաստանում այսօր ավելի շատ բնակարաններ են կառուցվում, քան ԽՍՀՄ տարիներին․ Փաշինյան Դանիան արտաքսում է ռուս դիվանագետին․ պատճառը երաժշտի սպանության ենթադրյալ ծրագիրն է Լավ է, երբ երեխան ծնողից գումար չի խնդրում, այլ ինքն է հոգում իր նվազագույն կարիքները․ Փաշինյան Թրամփը շտապեցնում է Կիևին․ խաղաղության համաձայնագիր՝ մինչև հունվարի սկի՞զբ Հորմուզում նավթատար է հրդեհվել․ ի՞նչ են հայտնում Լոնդոնն ու Թեհրանը Հանրապետության շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ 

Արհեստածին տոն` Ապրիլի 24-ից առաջ. ճիշտ չէ՛

Հայաստան

Հաջորդ հինգշաբթի կառավարության նիստում կքննարկվի ապրիլի 23-ը՝ Սերժ Սարգսյանի հրաժարականի օրը,  Քաղաքացու օր հռչակելու նախձեռնությունը։ 

Ապրիլի 23-ն այլ խորհուրդ ունի Հայ հեղափոխական դաշնակցության համար։ Արդեն 20 տարուց ավելի է ապրիլի 23-ին ՀՅԴ-ն Երեւանում կազմակերպում է ավանդական դարձած ջահերով երթ՝ ոգեկոչելու 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը։ Բազմաթիվ քաղաքացիներ՝ հիմնականում երիտասարդներ, ինչպես նաև սփյուռքահայեր, Ազատության հրապարակից ջահերով եւ մոմերով շարժվում են դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։ Այս մասին ԼՈՒՐԵՐ․com-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։

Նա հայտնեց, որ այդ նախաձեռնության մասին ՀՅԴ-ն պաշտոնական հայտարարությամբ հանդես կգա, հետևաբար շատ չմանրամասնելով միայն նշեց․ «Մենք գտնում ենք՝ Հայոց ցեղասպանության հիշատակի օրից մեկ օր առաջ տոն օր հռչակելու կարիքը և անհրաժեշտությունը չկա։ Դա շատ արհեստածին նախաձեռնություն է և հիմնավորում չկա»։

Իսկ ՀՀԿ խոսնակ, ԱԺ նախկին փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը նկատեց, որ իր համար ապրիլին տեղի ունեցած դեպքերը ոչ թե հեղաշրջում էր, այլ իշխանազավթում, որը տեղի է ունեցել շանտաժի և սպառնալիքի ալիքի տակ։

«Այս 10 ամիսները ցույց տվեցին, որ ապրիլին տեղի ունեցածը որևէ կապ չունի ժողովրդի, ազգի և պետության շահերի սպասարկման հետ։ Որևէ ոլորտում փոփոխություն չկա՝ կոռուպցիան կա, մարտի մեկն ասում են բացահայտված է՝ բացահայտված չէ, մամուլի նկատմամբ հարձակումներ են, մասշտաբային օպտիմալացում է` նախարարությունները փակեցին, հիմա էլ մարզպետարանների 30 տոկոսն են կրճատում, Ալավերդու գործարանը առ այսօր չի աշխատում․ 700 հոգի գործազուրկ է, այս է Նիկոլի Հայաստանը»,- նշեց Էդուարդ Շարմազանովը։

Վերջինիս համար կառավարության գրեթե բոլոր նախաձեռնությունները խնդրահարույց են․ «ժամանակը ցույց է տվել, որ մարդիկ ի զօրու չեն իրականցնել այն գործառույթները, որոնք կան, այս կառավարությունը՝ Նիկոլի գլխավորությամբ, քայլող տեսարաններ և շոուներ սարքողն են․ իրենք այլ բան ի զօրու չեն»,- ընդգծեց Շարմազանովը։

Վերադառնալով ապրիլի ապրիլի 23-ին տոն օր հռչակելու նախաձեռնությանը՝ Շարմազանովը նկատեց, որ առհասարակ դա ճիշտ չէ, իսկ ապրիլի 24-ին նախօրյակին՝ կրկնակի ճիշտ չէ։

Հիշեցնենք, որ ապրիլի 23-ին՝ Հայաստանում սկսված ցույցերի ու հանրահավաքների 11-րդ օրը, Սերժ Սարսգյանը տվել էր հրաժարական, որից հետո Հայաստանում տեղի ունեցավ իշխանափոխություն և ՀՀ վարչապետ ընտրվեց Նիկոլ Փաշինյանը։

Արմինե ԱՐՄԵՆԱԿՅԱՆ

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Քեշմում հրթիռայի՞ն հարված․ Իրանում պայթյունի վերաբերյալ հակասող տեղեկություններ են տարածվելՀրդեհ Եղվարդ քաղաքում. հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարակից բնակելի տունԶախարովան հայտարարել է, թե Զելենսկին Եվրոպայի հետ խոսում է որպես իր վասալներիԹրամփ–Պուտին–Սի հռչակագրից հանվել է Ուկրաինայի մասին կետը․ Ստուբը բացահայտել է պատճառըՄիրոշնիկը պնդում է՝ Ուկրաինայում նոր «Մայդանն» այլևս հնարավոր չէԱԲ-ն կարող է նոր աշխատատեղերի ստեղծման հնարավորություն տալ․ ՓաշինյանԻրանը խաղաղություն է առաջարկում, Թրամփը մերժում է պայմանները․ ի՞նչ է խանգարում գործարքինԱմերիկացի քաղաքագետը ՆԱՏՕ-ին մեղադրել է ապատեղեկատվություն տարածելու մեջՓարիզի նոր պայմանը Մոսկվային․ առանց Եվրոպայի՝ Աբու Դաբիում բանակցություններ չեն լինի Հայաստանում այսօր ավելի շատ բնակարաններ են կառուցվում, քան ԽՍՀՄ տարիներին․ ՓաշինյանԹրամփը ԱՄՆ-ը, Ռուսաստանն ու Չինաստանը համարել է աշխարհի ամենահզոր երկրներըԴանիան արտաքսում է ռուս դիվանագետին․ պատճառը երաժշտի սպանության ենթադրյալ ծրագիրն էՄոսկվայի դատարանը հաստատել է Ուկրաինայի նախկին պաշտպանության նախարար Ռեզնիկովի հեռակա կալանքը Լավ է, երբ երեխան ծնողից գումար չի խնդրում, այլ ինքն է հոգում իր նվազագույն կարիքները․ ՓաշինյանԹրամփը շտապեցնում է Կիևին․ խաղաղության համաձայնագիր՝ մինչև հունվարի սկի՞զբՌիթերը Կալինինգրադում Ռուսաստանի՝ պատերազմի նախապատրաստության նշաններ չի տեսելՀորմուզում նավթատար է հրդեհվել․ ի՞նչ են հայտնում Լոնդոնն ու ԹեհրանըԳերմանիայում ընդդիմությունը պահանջում է կանցլեր Մերցի հեռացումըՀանրապետության շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներՌուբիոն կոչ է անում շարունակել Թրամփի, Պուտինի և Սի Ծինփինի ուղիղ շփումներըՎենսը խուսափել է Իրանի պատերազմի և Սենատի կորստի մասին հարցիցՎաղը պաշտոնապես կազդարարենք TRIPP նախագծի մեկնարկը. Նիկոլ ՓաշինյանՄերցն ու Կատարի էմիրը պահանջում են ապահովել ազատ նավարկությունը ՀորմուզումԹրամփը զգուշացրել է Իրանին «կեղտոտ ռումբի» մասին տեղեկությունների ֆոնինԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել իրանական նավթի վաճառքի չորս միջնորդի դեմԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Իրանի չորս քաղաքացիների դեմՆերկայացվել է ՀՖՖ նախագահի երկու և գործադիր կոմիտեի անդամի 29 թեկնածությունԹրամփի բանագնացները Բեռլինում քննարկել են Իրանի հետ հրադադարի վերականգնումըԳազայում հարվածների հետևանքով առնվազն 7 պաղեստինցի է զոհվելԹրամփը կրկին կհարվածեր Իրանին․ Վենսը նույն պատասխանը չտվեցԱՄՆ գյուղատնտեսության նախարարությունը ենթարկվել է կիբեռհարձակմանՎարչապետը NVIDIA-ի փոխնախագահի հետ մասնակցում է ԱԲ թեմայով բաց քննարկմանըՀորմուզով անցել է 37 նավթատար՝ նախորդ շաբաթվա 52-ի դիմացNVIDIA-ի նախկին ղեկավարի հետ կապված կնոջ շուրջ նոր բացահայտումներՀայկ Մարտիրոսյանը լավագույն տասնյակում է․ Բուդապեշտում ավարտվել է ուժեղագույն շախմատիստների մրցաշարը. Armsport.am Թրամփի շտապ պլանն ու Ուկրաինայի հանված կետը. Փաշինյանի մեղադրանքների շարքն՝ իր քաղաքական կնքահորըԶոլնուրի․ ԱՄՆ-ի հետ բանակցելուց առաջ Իրանը յոթ պայմանի կատարում է ակնկալումԹրամփը հայտարարել է Չինաստանի հետ խոշոր առևտրային գործարքի բանակցությունների մասինԵՄ-ն ևս 1 միլիարդ եվրո է նախատեսել Ուկրաինայի համար․ ի՞նչ է գնվելու այդ գումարով ՔՊ-ում զոնդաժ է արվում՝ ինչպես ծախել նոր սահմանադրությունը. Քաոտիկ վիճակ՝ քաղաքացիները խուճապի մեջՉեխիայի նախագահը զգուշացրել է Ռուսաստանից հնարավոր սպառնալիքի մասինՍքելիգ Մայքլ․ Ատլանտյան օվկիանոսի վանքըԶապորոժիեում գիշերային հարվածից վնասվել է մանկապարտեզը, հրդեհ է բռնկվել հարևան շենքումԶախարովան արձագանքել է Ռուսաստանի դեսպանին Մոլդովայից արտաքսելու հնարավորությանըՈւկրաինայում լույսն անջատում են գրաֆիկով․ գործարանների համար սահմանաչափ է գործումԵվրահանձնաժողովը Ուկրաինային փոխանցել է 7,9 միլիարդ եվրոՂրիմում՝ վաճառքի ժամեր, Պենզայում՝ 50 լիտր․ ինչպե՞ս է բաշխվում բենզինըՀայ մարմնամարզիկ Գրիշա Սարգսյանը 2 ոսկե մեդալ է նվաճելՀԴԲ-ն հետաքննում է քրեական տվյալների բազայի կիբեռներխուժումըԿիևի հաղորդմամբ՝ Խարկովի մարզում 14 բնակավայր կրկին ուկրաինական վերահսկողության տակ է
Ամենադիտված