Չնայած հայրս տնօրենն էր, բայց ես մնացի նույն դասարանում. սա էր դեմոկրատիան. Գարի Քյոսայան (տեսանյութ)
Չայկովսկու անվան երաժշտական միջնակարգ դպրոցում, որը շուրջ 30 տարի ղեկավարել է կոմպոզիտոր, ԽՍՀՄ վաստակավոր մանկավարժ Սերգեյ Քյոսայանը, կայացավ նրա ծննդյան 100-ամյակին նվիրված համերգ:
Նրա տնօրինության տարիներին դպրոցը տվեց համաշխարհային դափնեկիրներ ու անվանի երաժիշտներ՝ Մեդեա Աբրահամյան, Անահիտ Ներսիսյան, Ժան Տեր-Մերկերյան, Արթուր Փափազյան, Լևոն Աբրահամյան, Էդվարդ Թադևոսյան, Վահրամ Սարաջյան, Ռուբեն Այվազյան:
Սերգեյ Քյոսայանի որդին` հայտնի ջազ-դաշնակահար և կոմպոզիտոր Գարի Քյոսայանը, որը Չայկովսկու դպրոցի սան էր, հիշում է, թե ինչպես մաթեմատիկայի պատճառով մնաց նույն դասարանում, չնայած որ հայրը տնօրեն էր. «Այ սա էր դեմոկրատիան»,-ասում է երաժիշտը:
Մանրամասները՝ a1plus.am-ի տեսանյութում։


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)