Մահացել է «օրենքով գող» Ջեմո Թբիլիսկին
Այլ
Իտալիայում 43 տարեկանում մահացել է «օրենքով գող» Ջեմալ Միքելաձեն (Ջեմո Թբիլիսկին), հայտնում է «Փրայմ-Քրայմ» գործակալությունը:
Ըստ «Կոմերսանտի»՝ քրեական հեղինակության մահվան հնարավոր պատճառը թմրանյութերի գործածման հետ կապված բարդություններն են: Նշվում է, որ ավելի վաղ՝ հունվարին, մահացել էր նրա եղբայրը՝ Ջեմալ Մամուկան:
Ջեմալ Միքելաձեն հայտնի «օրենքով գող» Ջեմալ Միքելաձե ավագի (Արսենի) թագադրված որդիներից կրտսերն էր: Ջեմոյի գողական ակտիվության բարձրակետը եղել է 2011-2012 թվականներին, երբ մասնակցել է «գողական գերդաստանների կոնֆլիկտին»: Նա եղբոր հետ երկար ժամանակ եղել է Ռուսաստանի հանցավոր աշխարհի նախկին առաջնորդ, «օրենքով գող» Ասլան Ուսոյանի (Դեդ Հասանի) ընդդիմախոսների կողմում: Որոշ տեղեկություններով՝ նա կարող էր մասնակցած լինել Ուսոյանի դեմ մահացու մահափորձին:
Ջեմալ Միքելաձեն 2013 թվականին մեղադրվել է ապօրինի զենք պահելու մեջ, ինչի համար դատապարտվել է 3 տարվա ազատազրկման ընդհանուր ռեժիմում: 2016 թվականի վերջին նա արտահանձնվել է Իտալիա՝ տեղի իշխանությունների հարցմամբ, որոնք նրան կասկածում էին կազմակերպված հանցավորության մասնակցության մեջ: Այս մասին գրել է news.am-ը:


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)